Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը

«Զենքի մասին» նոր օրենքը արցախցիների անվտանգային համակարգի ընդամենը մի բաղադրիչն է

Հոկտեմբերի 13, 2021
Սոցիում
Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը
73
ԿԻՍՎԵԼ ԵՆ
7.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ զորախմբի 27 ուղեկալներ, ռազմական ոստիկանության մոբիլ ուժեր եւ ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողները:  Սակայն մարտակերտցի Արամ Տեփնանցի սպանությունը փաստում է, որ դրանք քիչ են Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Խնդիրն այն է, որ ադրբեջանական դիրքերը տեղակայվել են Արցախի բնակավայրերի հարեւանությամբ եւ շատ դեպքերում անթույլատրելիի աստիճանի մոտ են գյուղերին: Նման պայմաններում միշտ էլ անբավարար է լինելու սահմանին տեղակայված զինված ուժերի քանակը: Ադրբեջանական կողմի անբարյացակամ պահվածքի պայմաններում առաջնային խնդիր է դառնում բնակչության ինքնապաշտպանության մակարդակի բարձրացումը:

Այս առանցքային խնդիրը լուծելու համար հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ի թիվս այլ նախագծերի, ստորագրել է նաեւ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի եւ դրանից հետո կնքված եռակողմ հայտարարության հետեւանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր:

Ըստ օրինագծի հեղինակ գերատեսչության՝ գտնվելով դեռեւս չկարգավորված հակամարտության մեջ եւ պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունում քաղաքացիներն ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:

«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, հասարակության առավել լայն շրջանակներին հասանելի դարձնել զենք կրելու թույլտվությունը եւ դյուրացնել դրա ընթացակարգերը:

Օրենքի նախկին կարգավորմամբ որոշակի սահմանափակումներ կային հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու գործընթացում: Այսպես՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար սահմանվում էր հինգ տարուց ոչ պակաս ժամկետով սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը: Ներկա իրավիճակում 5 տարվա ժամկետի պահպանումը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ հակասում է Արցախի բնակիչների անվտանգային պահանջներին: ԱՀ նախագահի ստորագրած օրենքի նախագծով այդ սահմանափակող դրույթը հանվել է:

Օրենքով նաեւ վերացվում է զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Իրավական նորմով այսուհետ ԱՀ քաղաքացիներին կթույլատրվի ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք, այն դեպքում, երբ նախորդ կարգավորումներով այդ իրավունքը սահմանափակված էր մինչեւ 3 միավորը:

Օրենքի նոր կարգավորմամբ առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն եւ որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի Հանրապետության ոստիկանությունում, այլեւ ԱՀ կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով: Այս դրույթը հիմնավորվում է այն բանով, որ քաղաքացիները զենքերը հիմնականում ձեռք են բերում մասնավոր կազմակերպություններից, եւ նպատակահարմար է, որ այդ կազմակերպությունները եւս արտոնագրվեն տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ ստուգում իրականացնելու համար:

Օրենքի հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Արցախի քաղաքացիների անվտանգության եւ ինքնապաշտպանության մակարդակը, կատարելագործել զենքի հետ վարվելու կանոնների իմացությունը: Օրենքով սահմանվում է նաեւ ԱՀ կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբյալ տեղեկատվությունը:

«Զենքի մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությանը նպաստող կարեւոր քայլերից է, որը հեռու է բավարար լինելուց: Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն նաեւ քաղաքական բանակցությունների հարթակում եւ պետական պաշտպանական ու անվտանգային համակարգերի հզորացմամբ: Այն թելադրված է ինչպես մերօրյա՝ ստեղծված իրավիճակով, այնպես էլ պատմական դառը փորձով:

Թեգեր: Արցախզենքժողովուրդխաղաղապահ ուժեր
Կիսվել29Tweet18Կիսվել4
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի կախվածությունը շատ մեծ է

ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի կախվածությունը շատ մեծ է

Մոմե՞, թե՞ մետաղե կաղապար

Մոմե՞, թե՞ մետաղե կաղապար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist