Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մոմե՞, թե՞ մետաղե կաղապար

Դպրոցում է սկսվում մեր վաղվա օրվա ձուլումը

Հոկտեմբերի 13, 2021
Սոցիում
Մոմե՞, թե՞ մետաղե կաղապար
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
577
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմը խմբագրեց մեր հետագա անելիքների ամբողջ սցենարը, ոլորտները, քայլերը, նպատակները։ Եվ հաստատեց ամենաակնառուն՝ մեզ պետք է արագություն։ Ու  դաջեց կարեւորը՝ վաղը նույն խնդիրների առաջ չկանգնելու համար պետք է սկսել սկզբից, մեկնարկային այն կետից, որ ամենաբացթողնված ոլորտն է եղել տարիներ շարունակ՝ կրթությունից։

Այստեղ է «դրվում» հավաքական ազգային նպատակի ոգին։ Հիմնականում այստեղ է լինում ձուլումը, ու վաղն ենք տեսնելու՝ մոմե՞, թե՞ մետաղե կաղապար ենք ստացել։ Այստեղ է դրվում այն նշաձողը, որ երեւակելու է՝ մենք պարզապես քաղաքացի՞, թե՞ մեր հայրենիքի ու պետության խնդիրներով մտահոգ անհատ ենք կերտում։ Այսօրվա կրթական համակարգը լուծու՞մ է այդ խնդիրները։ Ցավոք, ոչ, եւ սա ցույց է տվել չորս տարիների դիտարկումը։ Անկեղծ լինելու համար շեշտեմ. բարեբախտաբար կան իրապես էությամբ ուսուցիչներ, կասեի՝ ըմբոստներ, ովքեր կրթական անհասկանալի ծրագրերի շրջանակներից դուրս փորձում են աշխատել երեխաների հետ, պարզապես խոսել նրանց հետ։ Խոսել հայրենիքից, նպատակներից եւ այդ նպատակներին հասնելու համար երեխայի այսօրվա անելիքներից։ Կա՛ն այս բացառությունները։ Եվ նրանց հանդեպ խորին հարգանքով՝ այնուամենայնիվ ասեմ՝ կրթական ընդհանուր եղանակը փոխել չեն կարող։

Ի՞նչ է անում այսօրվա մեր կրթակարգը։ Տարիների իմ դիտարկման համաձայն՝ պատասխանը միանշանակ մեկն է՝ աշակերտին հիասթափեցնում է դպրոցից։ 3-րդ դասարանը 9-երով ավարտած իմ աղջնակը 4-րդում հանկարծ հայտարարում է, որ չի ուզում դպրոց գնալ։ Պատկերացրեք ծնողի վիճակը, այն ծնողի, որ շատ է կարեւորում կրթությունը՝ հենց երեխային ու երկրին ծառայելու տեսանկյունից։ Չէ, ոչինչ չի փոխվել՝ նույն ուսուցիչը, նույն դպրոցը։ Պատճառը, մեծամասամբ, դասագրքերն են նաեւ։ Եթե ես էլ այդ դասագրքերով սովորեի, հաստատ կփախչեի դպրոցից։

Դասագրքերը՝ սրբագրական սխալներով։ Ու սա ամենամեղմ թերությունն է։ Դրանք գրված են հայատառ, բայց ոչ հայերեն, խրթին են եւ այդ տարիքի համար ոչ ընկալելի։ 4-րդ դասարանի երեխան, օրինակ, պետք է լոգասենյակի պարագիծն ու մակերեսը հաշվի եւ հասկանա, թե որոշակի գումարի պարագայում կարո՞ղ է սալիկապատել լոգասենյակը, եթե այս ու այս չափերով սալիկն արժե այսքան դրամ։ Այո, այդ տարիքի աշակերտը եւ՛ պարագիծ, եւ՛ մակերես հաշվել գիտի։ Խնդիրն այն է, որ առաջադրանքը «ծանր» է մատուցված։ Ծնողի բացատրելուց հետո երեխան, իհարկե, հասկանում է լուծումը։ Բայց ինչու՞ պետք է այնպես գրված չլիներ, որ հայ երեխան կարդար հայերեն խնդիրը եւ հասկանար։ Փոխարենը ծնողը հայատառը նախ վերածում է հայերենի, ապա փորձում դա հասկանալ ու նոր միայն մատուցել երեխային։ Ուշադրություն դարձնենք՝ այն ծնողը, ով խորհրդային կրթակարգում հանրահաշիվն ու երկրաչափությունը բացարձակ «5»-ով է անցել (այսօրվա գնահատման 10 բալանոց սանդղակով՝ 10)։ Ի դեպ, այն խորհրդային կրթակարգը, որ այսօր պաշտոնապես թույլատրվել է կիրառել Լոնդոնի դպրոցներում տեւական ժամանակ փորձարկումից հետո։ Սա՝ ի գիտություն նրանց, եթե հանկարծ կփորձեն ծաղրել խորհրդային տարիների կրթական համակարգը։ Կամ՝ երեխան խնդիր է լուծում եւ, չնայած հաջորդական քայլերի ճշգրտությանը, ոչ մի կերպ այն չի կարողանում հասցնել տրամաբանական ավարտին, որովհետեւ ինչ-որ թվից զրո է պակասում, ասենք՝ գրված է 2 հազար, մինչդեռ պետք է լիներ 20 հազար։

Անհամեմատելիորեն բարվոք վիճակում է մայրենիի դասագիրքը։ Բայց այստեղ էլ թերասացության պահեր կան։ Արդեն 4 տարի բավարար զարգացում չի տրվում, թե, օրինակ, Հայկը ինչու սպանեց Բելին, այո՛, սատկացրեց թշնամուն, այո՛, հաղթեց, բայց ինչու՞ արեց դա, հանուն ինչի՞, ի՞նչ խնդիր լուծեց դրանով։ Կամ՝  Իսահակյանի, Թումանյանի, Աղայանի, Խնկոյանի, Այգեկցու կողքին մեկ էլ… ասենք՝ Պողոսյան Պողոս՝ ինչ-որ պատումով։  Այնքան պարզունակ, այնքան աննպատակ, որ անհասկանալի է՝ ինչ է տալու դա երեխային։ Փոխարենը հետաքրքիր բաժիններ կան՝ «բառը ափի մեջ», «հետաքրքիր է իմանալ», «առած», «դարձվածք», «աչքի առաջ» (օրվա դասի ուղղագրական բառերն են), «զվարթ տրամաբանություն»։

Խնդիր կա արձակուրդներին հանձնարարվող գրականության ցանկերի հետ կապված։ Թումանյանի ու Աղայանի հեքիաթների կողքին «Փոքրիկ իշխանն» է։ Եվ խնդիրն, անշուշտ, այն չէ, որ դա հայ գրականության մաս չէ, այլ այն, թե արդյո՞ք «Փոքրիկ իշխանը» 3-րդ դասարանի երեխայի ընթերցանության համար է։ Ցանկն էլ ընդհանուր «շտամպով» է իջնում. տարբեր դպրոցներում դա նույնն է եղել։ Ո՞վ է կազմում դա, ի՞նչ կրթություն ունի, կապ ունի՞ արդյոք մանկավարժական հոգեբանության հետ։ Այս հարցերի պատասխաններն էլ ոչինչ չեն փոխի, որովհետեւ խնդիրն անձը չէ, այլ՝ համակարգը։

«Ես եւ շրջակա աշխարհը» առարկայից արդեն երկու տարի սովորում են տարբերել անկենդան ու կենդանի բնությունը։ Օրինակ՝ արջը համարվում է կենդանի բնությունը, քարը՝ անկենդանը։ Երեխան բազմիցս տեսել է, թե ինչպես է քարից ծաղիկ ծնվում։ Հետեւանքը լինում է տեսածի՝ ակնհայտի ու կարդացածի միջեւ խզումը: Կորչում է երեխայի՝ դասագրքի ճշմարտացիության հանդեպ վստահությունը: Դասագրքի հեղինակները պետք է հաշվի առնեն սա՝ ինչպես ճիշտ մատուցել գիտելիքը: Հրաշալի մաթեմատիկոսի եմ ճանաչում: Առիթով ասաց, թե երբեք դասագիրք չի հեղինակի: Զարմանքիս պատասխանը հստակ էր. «Երեխաների համար գրել չեմ կարող: Չափազանց բարդ է»…

Ամենացավոտը «ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդումն է, որ անցնում են… դասագրքով։ Կամ՝ արեւոտ օրերին, հատուկենտ ժամերի դպրոցի բակում։ Վազվզում են էլի։ Երեխաները մարզական դահլիճը չեն տեսել, այնտեղ միայն մեծերն են։ Փոքրերը չգիտեն՝ ինչ ասել է ֆիզկուլտուրա եւ այն իբրեւ մաթեմատիկային ու մայրենիին հավասար առարկա չեն ընկալում։ Նրանց չեն սովորեցնում ճիշտ կեցվածք ընդունել, ինչպես կարգավորել շնչառությունը վազելիս, ինչպես տաքացնել մկանները, ինչպես թռչկոտել մկանները չձգելու համար եւ այլն։ Ֆիզկուլտուրան դարձել է խաղալու ժամ։

Այս ամենի համապատկերում խոսել երաժշտության ու կերպարվեստի  մասնագիտական ուսուցման մասին… անիմաստ է։ Հա, «լուծումը» միշտ կա՝ համացանցից նայելը…

Բուն դասաժամերից դուրս այլ կարեւոր հարցեր էլ կան։ Օրինակ՝ երեխաները չգիտեին, թե ինչու են սեպտեմբերի 21-ին տանը մնալու։ Տարբեր դպրոցներում սովորող 18 աշակերտի (մինչեւ 5-րդ դասարան) հարցրել եմ։ Պատասխանը կար՝ «Անկախության օրն է»։ Ի՞նչ անկախության, ումի՞ց անկախության, պատասխանը չկար։ Սա մի բանի մասին է վկայում. ուսուցիչները հիմնականում դարձել են դասատուներ՝ դաս տվողներ։ Զուտ։ Զանգը տվեց՝ բարեւ ձեզ, զանգն էլի տվեց՝ ցտեսություն ձեզ։ Ուսուցիչները աշակերտների հետ խոսում են, բայց չեն զրուցում։ Կասեք՝ աշխատավարձն է պատճառը, ուսուցիչն էլ շատ խնդիրներ ունի եւ այլն, եւ այլն։ Կպատասխանեմ՝ այո, իհարկե, իսկ այն ուսուցիչները, որոնք նվիրված են սերունդ կրթելու իրենց փառավոր առաքելությանը, շատ-շատ բարձր են վարձատրվու՞մ եւ խնդիրներ բնավ չունե՞ն։ Կամ՝ լրագրողը, ով օրերով մի նյութի հետքերով է գնում, այդ հոդվածի համար այնքան է վարձատրվում, որ կարող է գոնե 1 օր չաշխատե՞լ… Ուսուցիչը, լրագրողը, բժիշկը, շինարարը եթե գործին նվիրված չլինեն, միշտ էլ պատճառ կգտնեն խուսանավելու։

«ՀՀ»-ն վերջերս կրթակարգին պարբերաբար է անդրադառնում՝ քաղաքական ու տնտեսական խնդիրներին զուգահեռ։ Քանզի մեր վաղվա օրը հենց այս շղթայական խնդրի լուծումից է կախված։ Ու այդ լուծման համար միայն մասնագիտական խնդիր չէ, որ դրվում է, այլեւ՝  նվիրումի։ Մասնագետը եթե նվիրում չունեցավ, իր գործն անելու է հստակ ժամանակացույցով՝ մեխանիզմի պես, ուսուցիչն օրինակ՝ դասագրքի գրածով՝ տառ առ տառ։ Ոչ ավելին։ Նա չի զրուցելու, չի դաստիարակելու, չի կոփելու, պարզապես դաս է տալու, չի ուսուցանելու։ Մինչդեռ մեր երկրին մասնագիտական նվիրում է պետք ու գլխավոր սկիզբը՝ հենց կրթության ոլորտում է, որը պատասխանատու է եւ կլինի մեր վաղվա օրվա ու քայլերի համար։ Բոլո՛ր քայլերի։ Առա՛նց բացառության։ Ու այս հզոր եւ գերպատասխանատու գործը հենց դպրոցինն է։ Ու եթե այն չփոխենք այսօր, ապա մեր վաղը… չենք ունենալու։ Այս իսկ պատճառով էլ մեր ձեռքը միշտ դպրոցի զարկերակին ենք պահելու։

Թեգեր: դպրոցկրթություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմական կեղծարարությունների դեմ պայքարը շարունակվում է

Պատմական կեղծարարությունների դեմ պայքարը շարունակվում է

«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»

«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist