Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երկաթուղու դերը ժամանակի ընթացքում առավել կարեւորվում է

Նրա անվտանգության ու հուսալիության ապահովման նպատակով արվում է հնարավորը

Հոկտեմբերի 20, 2021
Սոցիում
Երկաթուղու դերը ժամանակի ընթացքում առավել կարեւորվում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
240
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-Երկաթուղին ունեցել է եւ այժմ էլ իր պատվավոր տեղն ունի բեռնափոխադրումների կարեւոր գործընթացում,- «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, հնագույն երկաթուղային Ռաֆիկ Սեխլեյանը:- Հիմնականում երկաթուղով են «գալիս» մեր հացը, վառելանյութերը, պարարտանյութերը, հումքը (ալյումին, մետաղե կոնստրուկցիաներ, փայտանյութ), սննդամթերք (շաքարավազ, ալյուր), խտացված անասնակեր եւ այլն:  Անցյալ տարվա համեմատ, ցավոք, ներկրված բեռների քանակն այս տարվա անցած ամիսների ընթացքում նկատելի պակասել է: Հուրախություն մեզ, արդեն նկատելի է դրական փոփոխությունը. սեպտեմբերին ավելի քան 20.894 տոննայով ավելացավ հանրապետություն մտնող բեռների քանակը: Դրական միտումը շարունակվում է: Արտահանման ծավալներում մեծ փոփոխություն չկա: Մեր երկիրն արտահանում է պղնձի խտանյութ, սննդամթերք, խմիչքներ, թեթեւ արդյունաբերական արտադրանք, դեղորայք, փայլաթիթեղ: Միայն սեպտեմբերին առաքվել է 373 վագոն արտադրանք: Ավելացել են ներքին բեռնափոխադրումները: Ամեն ամիս Վանաձոր կայարանից մինչեւ 80 վագոն ոսկու հանքանյութ, երկաթբետոնե կոճեր են առաքվում Արարատի եւ այլ կայարաններ: Մեր երկաթուղու կարեւոր ձեռքբերումներից կարելի է համարել  բնակչության ամառային հանգիստը ծովափնյա վայրերում անցկացնելու նպատակով մատչելի հնարավորության՝ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու կազմակերպումը: 3.5 ամիսների ընթացքում միայն մեկ ուղղությամբ երկաթուղին իր գնացքակազմով եւ նոր ձեռք բերված վագոններով անվնաս ու անվտանգ Բաթումի հասցրեց 15.800 ուղեւորի: Գնացքը գործեց ամեն օր, կրճատեց ուղեւորության ժամկետը՝ այն հասցնելով 10 ժամի: Նորություն կա նաեւ Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի չվացուցակում: Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին երեքի փոխարեն այժմ ամեն օր չորս էլեկտրագնացք է սպասարկում երթուղին: Դրանց մի մասն արագընթաց են՝ Գյումրիից Երեւան են հասնում ընդամենը 2 ժամ 5 րոպեում: 

-Որքանո՞վ է բարձր երկաթուղու անվտանգությունը, հուսալիությունը:

-Մեր երկաթուղին պատրաստ է իր խնդիրը պատվով կատարել: Անվտանգության խնդիրները, ուղեւորաբեռնափոխադրումները բավարար ապահովելու անհրաժեշտ պայմանները մշտապես բարելավվում են: Մեկ-երկու օրինակ: Այս տարի ընկերության ներդրումներով հիմնանորոգվել է ավելի քան 9 կմ երկաթուղագիծ՝ Թումանյան-Սանահին, Ղալթախչի-Ջաջուռ վազուրդներում, Շիրակի դաշտավայրում, Երեւան-Սեւան գծահատվածներում: Աշխատանքների ծավալն ու խիստ հրատապությունը ընդգծելու համար ասենք, որ նշյալ հատվածներում հին գծերը, որ մաշված, քայքայված ու խիստ վտանգավոր էին, ամբողջովին քանդվել-հանվել են, փոխարենը կառուցվել են նորերը: Հաջորդ տարի եւս նախատեսված են նման աշխատանքներ ամենավտանգավոր հատվածներում: Բացի այդ, փոխարինվել են մոտ 8 հազար փայտե, 18.680 երկաթբետոնե կոճեր, 80 թերի ռելսեր: Անցկացվել են լայնամասշտաբ աշխատանքներ՝ գծի, կապի տնտեսության, ազդանշանային եւ ավտոմատացման համակարգերի արդիականացման ու հիմնանորոգումների համար: Ավտոմատացման, հեռամեխանիկայի եւ կապի տնտեսությունում կիսաավտոմատ արգելափակման խափանումների քանակը նվազեցնելու նպատակով Հրազդան եւ Սեւան կայարաններում արդիականացվեցին ավտոմատացումը, հեռամեխանիկայի եւ կապի միջոցները: Ղալթախչի, Մասիս, Արաքս կայարաններում վերականգնվել են գծանցի ավտոմատ ազդանշանային համակարգերը: Անխափան էլեկտրամատակարարման համար նորերով փոխարինվեցին լարման 3 տրանսֆորմատոր, վերանորոգվեցին քարշային 3 ենթակայանի սարքավորումներ, «Երեւան» քարշային կայանի տրանսֆորմատորը: Այդ ամենի մասին հնարավոր չէ խոսել: Իսկ ինչքա՜ն հսկայածավալ աշխատանքներ են կատարվել 2008-ից մինչ օրս: Այդ աշխատանքներն են նպաստել երթեւեկության անվտանգության աճին, անխափան աշխատանքին, այլեւս բացառվում են շարժակազմերի գծերից դուրս գալն ու այլ արտակարգ իրավիճակներ: Օրերս կայացած հաշվետու խորհրդակցությունում տեղեկացվեց, որ հաջորդ տարի ձեռք ենք բերելու բեռնատար 50 նոր վագոններ, 3 էլեկտրաքարշ, կհիմնանորոգվեն 3 ջերմաքարշ, արհեստական կառույցներ, 9 կմ երկաթուղագծեր:

-Նման ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ զբաղվում եք նաև բարեգործություններով: Հակիրճ կներկայացնե՞ք այդ մասին:

-Մեր ընկերության տնօրենն այդ առումով ուղղակի «մեծ թուլություն» ունի: Նրա նախաձեռնությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ոլորտին: Ալավերդու Սանահին թաղամասի թիվ 3 մանկապարտեզը երկաթուղու շնորհիվ հիմնանորոգված, նոր խաղահրապարակով, ճոճանակներով ու կարուսելներով վերջերս հանձնվեց մանուկներին: Հաջորդը Ֆիոլետովոյի դպրոցական շենքը եղավ, բացմանը ընկերությունը դպրոցականներին տրամադրեց նաեւ համակարգիչներ, գեղարվեստական գրականություն: Դրանից մեկ-երկու ամիս առաջ էլ Շահալի կայարանի բնակիչներին նվիրեցինք նոր խաղահրապարակ՝ անհրաժեշտ կահավորմամբ: Նման նվերներ ստացել են նաեւ Գյումրիում, Երեւանում, այլ բնակավայրերում: Ընկերությունը ուշադիր է նաեւ իր իսկ աշխատակիցների նկատմամբ: Այս տարի ուղեգրերով Սեւանի հանգստյան տներում ամառային հանգիստն անցկացրին մեր 593 աշխատակիցներ, երկաթուղայինների 250 երեխաներ հանգստացան գեղատեսիլ Լոռու ձորում՝ «Գուգարք» ճամբարում: Տարբեր քաղաքներից երեխաներին ճամբար անվտանգ ու հուսալի հասցնելու, ետ՝ տուն վերադարձն էլեկտրագնացքներով հոգաց երկաթուղու տնօրինությունը:  Երկաթուղային վետերաններին  բնակարաններ են հատկացվել, նորոգվել են նրանց տները, տանիքները: Շատ օրինակներ կարելի է հիշել: Մի նորություն եւս. Երեւանի ճարտարագիտական համալսարանում այս տարի բացվեց երկաթուղու գծային տնտեսության ինժեներների պատրաստման ֆակուլտետ, որտեղ այսօր արդեն մասնագիտություն են ձեռք բերում ապագա 18 մասնագետներ: Գործում է նաեւ Գյումրու երկաթուղային քոլեջը, այնտեղ պատրաստվում են երթեւեկության ցանցի, կապի, ազդանշանային եւ գծային տնտեսության մասնագետներ:    

Հարցազրույցը՝ Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆԻ

Թեգեր: երկաթուղիՌաֆիկ Սեխլեյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը

Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը

«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»

«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist