Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նրան գնահատում են եւ օգնում

Հոկտեմբերի 28, 2021
Սոցիում
Նրան գնահատում են եւ օգնում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մանուկների պաշտած տիկնիկային թատրոնների թիվը մեր երկրում մեծ չէ: Քչերից մեկն էլ Վանաձորի տիկնիկային թատրոնն է, որի հիմնադրման 30-ամյակը կլրանա առաջիկայում: Նախընթաց 28 տարիներին թատրոնն ունեցել է մեկ տնօրեն, մեկ ռեժիսոր՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան, թատրոնի հիմնադիր Սերգեյ Մելիքյան, ում եռանդուն գործունեության շնորհիվ քաղաքի կենտրոնական մասում նախկին ծաղկի խանութը հարմարեցվեց որպես թատրոնի շենք, հրաշքով պահպանեց գոյությունը՝ այդ ընթացքում մանուկ հանդիսատեսին ուրախացնելով 50-ից ավելի ներկայացումներով: 

Մեկ տարի առաջ վաստակած հանգստի անցած վաստակաշատ տնօրենին փոխարինելու եկավ խոստումնալից մի երիտասարդ՝ Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի առաջատար մասնագետ, դերասան Սեւակ Սարգսյանը, ով մշտապես աչքի է ընկել մշակութային ակտիվ գործունեությամբ: Վանաձորցիները լավ են հիշում հենց թեկուզ պատանի տարիներին նրա գլխավորությամբ, համախոհների ուժերով իրագործված երգիծական ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում, որոնք անկեղծ հիացմունք ու անբավ ծիծաղ էին պարգեւում:

Հետաքրքիր էր՝ անցած մեկ տարում ինչ նոր բան է արվել թատրոնում, ինչ անելիքներ ու ծրագրեր ունի նոր տնօրենը: Նրա առանձնասենյակում տեսա Լոռու մայր թատրոնի անվանի դերասան, ռեժիսոր Սոֆա Սողոմոնյանին, ով Ս. Սարգսյանի հետ աշխույժ քննարկում էր նոր՝ տարեմուտին նվիրված ներկայացման մանրամասները: Տիկինը շոյված էր բեմադրության առաջարկով տնօրենի հրավերից:

-Շնորհակալ եմ վստահության համար, համագործակցությունն օգտակար կլինի թե ինձ, թե տեղի դերասանախմբի համար,- քննարկումը կիսատ թողնելով՝ նա դիմեց ինձ:- Կարելի է գրել նաեւ այդ մասին: Սեւակը երիտասարդ է, շնորհալի, ցանկություն ունի բարձրացնել թատրոնի հեղինակությունը, դե, մենք էլ պիտի օգնենք ինչով կարող ենք: Մի տեսեք՝ թատրոնում  ինչ փոփոխություններ են եղել: «Բժիշկ Այբոլիտն» են նախապատրաստում բեմադրության…

Շրջեցինք, տեսանք փոփոխությունները: Վերջերս է ավարտվել դահլիճի, սանհանգույցների նորոգումը, հարմարավետ, փափուկ նստարաններ են ձեռք բերվել փայտե կոշտ նստարանների փոխարեն, վերազինել են լուսավորության եւ ձայնային տեխնիկան, փոխվել է դահլիճի լուսավորության համակարգը: Աշխատանքները անվճար կատարել են իրենք՝ թատրոնի դերասանները, նյութական միջոցները հատկացվել են քաղաքի բյուջեից, ունեցել են խնայված սեփական միջոցներ, օգնության ձեռք է պարզել Գուգարաց թեմի նոր առաջնորդը: Ափսոս, դեռ լուծման կարոտ են մնացել ջեռուցման եւ անձնակազմի համար փորձասենյակներ կառուցելու խնդիրները: Տնօրենը հույս ունի՝ առաջիկայում այդ խնդիրներն էլ են լուծվելու. «Փոքրիկ հանդիսատեսը թատրոն գալով ոչ միայն պիտի գեղեցիկ ու հետաքրքիր ներկայացում դիտի, այլեւ այդ ներկայացումը պիտի դիտի գեղեցիկ, ճաշակով ձեւավորված ու տաք դահլիճում. մեր պարտքն է դա ապահովել»:

Իսկ դահլիճում իսկական եռուզեռ էր: «Բժիշկ Այբոլիտի» վերջին փորձերն են: Բեմադրվում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Բեմադրման համար հրավիրվել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրող-ռեժիսոր Արմեն Բարսեղյանը: Այս ներկայացումը, որ մանուկների դատին կհանձնվի նոյեմբերի կեսերին, նորություն է լինելու Վանաձորի թատրոնում. երեխաները տիկնիկների հետ բեմում կտեսնեն նաեւ իրենց՝ դերասաններին:

Դիմեցի ռեժիսորին. «Շատ դժվարություններ ունեք հաղթահարելու»: Նա հաճույքով պատասխանեց. «Կհաղթահարենք: Ես ինքս վանաձորցի եմ, սիրով եմ եկել իմ ծննդավայր: Դերասանները նախանձախնդիր են, համալրված ենք կարող ուժերով, նոր ռեժիսորի խոսքն ու խորհուրդները, նրա ոճը վնաս չեն բերի: Պիեսը ուսուցողական, դաստիարակչական է, ասելիքը՝ ժամանակակից: Ու որ էլի կարեւոր է, ինձ հրավիրել է մի լավ, եռանդուն երիտասարդ, գնահատում եմ նրա ձգտումը, աշխատասիրությունը. պետք է օգնենք, չէի կարող մերժել: Հույս ունեմ՝ բեմադրությունը դուր կգա լոռեցի մանուկներին»:

Վերջում ասենք նաեւ, որ  նորոգումների «ընդմիջումներին» թատրոնն ունեցել է երկու վերաներկայացում՝ Թումանյանի «Խելոքն ու հիմարը» եւ Ռոբերտ Վարդանյանի «Հրաշագործ Օֆ-Օֆը», երկուսն էլ՝ նախկին տնօրեն Սերգեյ Մելիքյանի բեմադրությամբ:  

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Վանաձորտիկնիկային թատրոն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Սպարապետի կերպարով ոգեշնչված

Սպարապետի կերպարով ոգեշնչված

Հայ բնանկարչության նախակարապետը

Հայ բնանկարչության նախակարապետը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist