Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սպարապետի կերպարով ոգեշնչված

Հոկտեմբերի 28, 2021
Սոցիում
Սպարապետի կերպարով ոգեշնչված
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
189
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

22 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական այրեր` վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը: 

Օրվա կապակցությամբ ՀՀ երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր եւ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ: Արցախյան գոյամարտի առաջին մասնակիցները ցավով էին խոսում սպարապետի մասին, ով դարձավ հայոց բանակի հիմնադիրներից, ում հետ անցան ռազմի ճամփաներով ու հաղթանակ պարգեւեցին մեր ազգին, ազատագրեցին Արցախն ու հարակից հայոց տարածքները: Սպարապետը եղավ նաեւ ԵԿՄ կառույց ստեղծողը: Սպարապետի շիրմաքարի մոտ տեղի ունեցավ նաեւ ոգեկոչման արարողություն: Նրա մարզի Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցչուհի Սիրան Հովհաննիսյանի գլխավորությամբ, սպարապետի շիրիմի մոտ հանդես եկան ասմունքով ու իրենց հայրենակցին ներկայացնելով:

Արարատ գյուղից Հովհաննես Փանոսյանը խոսեց համերկրացու մասին՝ տեղեկացնելով, որ նրա անվան դպրոցի սաներն ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանի գլխավորությամբ արդեն 8 տարի է՝ սպարապետի ծննդյան եւ մահվան օրերին գալիս են Եռաբլուր, ոգեկոչում Վազգեն Սարգսյանին եւ իմաստավորում նրա էությունը:  Հովհաննեսն ասաց, որ Վազգենն իրենց դպրոցում միշտ ներկա է, նրա խոսքերն ու նկարներն են դպրոցի բոլոր դասարաններում, միջանցքներում: Նշեց նաեւ, որ իրենց գյուղի զորակոչիկները բանակ գնալուց առաջ գալիս են եւ սպարապետի շիրիմի մոտ երդվում՝ լավ զինվոր են դառնալու հայոց բանակի համար: Եղել են դեպքեր՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները խնդրել են, որ իրենց բանակ տանեն՝ ոգեւորված Վազգենի կերպարով: Հավելեց, որ այս տարիների ընթացքում իրենց գյուղից մոտ 700 երեխա է եկել Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել սպարապետի շիրիմի մոտ:

«Վազգենն ու իր մարտիկներն իննսունականներին մեր ժողովրդին պարգեւեցին հաղթանակ ու հպարտություն, եւ նրանց կերպարը միշտ է ոգեւորել մեր երեխաներին», -խոսքն ավարտեց Հովհաննեսը: 

Արարողությունից հետո երկրապահներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Կ. Դեմիրճյանի հիշատակին: Եղավ այց եւ ծաղիկների խոնարհում նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:      

Թեգեր: ԵԿՄԿարեն ԴեմիրճյանՍասուն ՄիքայելյանՍպարապետՎազգեն Սարգսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայ բնանկարչության նախակարապետը

Հայ բնանկարչության նախակարապետը

Թուրքական զենքը կարող է պայթել աշխարհի ցանկացած անկյունում

Թուրքական զենքը կարող է պայթել աշխարհի ցանկացած անկյունում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist