Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հանուն արմատների կռիվ տվող հայ գիտնականը

Նոյեմբերի 13, 2021
Սոցիում
Հանուն արմատների կռիվ տվող հայ գիտնականը

627673 01.07.1982 Академик АН СССР, директор Ботанического института имени В.Л. Комарова, президент Всесоюзного ботанического общества Армен Тахтаджян. В. Лозовский / РИА Новости

4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
358
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հիշողություններ գրել այնպիսի մարդու մասին, ինչպես Արմեն Լեւոնիչն է, շատ դժվար է։ Դրա համար անհրաժեշտ է ողջ կոլեկտիվի բազմամյա հեղինակային աշխատանք, որը կկարողանար ընդգրկել այն անսովոր  ընդարձակությամբ ոլորտի նրա հետաքրքրություններն ու ակտիվ գործունեությունը, որոնք մինչեւ հիմա էլ ապշեցնում են նրանց, ովքեր նրա հետ շփվել են բավականաչափ մոտիկից, հատկապես նրա ծաղկուն տարիներին»:

 Ն. Ս. Սնիգիրեւսկայա

Արմեն Լեւոնի Թախտաջյանը վախճանվեց կյանքի 100-րդ տարում` 2009 թ. նոյեմբերի 13-ին. ծնվել էր Շուշիում` 1910 թ. հունիսի 10-ին, տոհմիկ մտավորականների ընտանիքում։ 1918 թ., փրկվելով թուրք-ադրբեջանական ջարդերից, ընտանիքն ստիպված էր լքել Շուշին ու ապաստան գտնել Հայաստանի հյուսիսում։ Բնագիտությունն Արմենին սկսեց հետաքրքրել դեռ մանկությունից, երբ ճանապարհորդում էր հոր հետ ու որսի գնում։ Բնության հետ սերտ շփումն էլ, թերեւս, նրա երկարակեցության գաղտնիքն էր, բնություն, որտեղ մարդը ներդաշնակ է ինքն իր, իր մտքերի ու հույզերի, հոգեկան ապրումների հետ, որտեղ մարդը գտնում է խռովքներից անդորր ու խաղաղ ստեղծագործում. ոչ միայն պարզապես գոյություն ունենալ, այլեւ աշխատել եռանդով, ընդունել նորարարության մարտահրավերներն ու ձեռնոց նետել ժամանակի քմահաճություններին. արդեն 80 տարեկան էր, երբ ծանոթացավ ու սկսեց տիրապետել նաեւ համակարգչին, աշխատել դրանով, ամեն ինչում շարունակ ձգտել կատարյալին։ «Ես չեմ կարծում, թե համակարգի կատարելությանը մշտական ձգտումն արդարացման կարիք ունի։ Մեր դարում բուսաբանական հետազոտությունների արագ զարգացումն ու նոր մեթոդների աճող կիրառումը եւ բուսական աշխարհի ցանկացած խմբի դասակարգման համակարգի նոր տեխնիկան չեն կարող մնալ անփոփոխ։ Ինչպիսին էլ լինեն դասակարգման համակարգի մշտական փոփոխությունների գործնական անհարմարությունները, այն պետք է մշտապես կատարելագործվի»,- նշում է Թախտաջյանը «Կղբազգիների համակարգը» գրքում։

Հայ, ռուսական, խորհրդային բուսաբան, կենսաբան-էվոլյուցիոնիստ,  կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Թախտաջյանը 1967-ից գիտության վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), Բույսերի տաքսոնոմիայի միջազգային ասոցիացիայի նախագահ (1975-ից)։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային եւ կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությանը։ Թախտաջյանն ստեղծել է բույսերի մորֆոլոգների եւ կարգաբանների դպրոց, մշակել նորագույն տարբերակ օրգանական աշխարհի ծագման մասին։ 1968-ից անդամակցել է Լոնդոնի Լիննեյյան ընկերությանը, 1971-ից` ԱՄՆ ազգային ԳԱ անդամ, 1972-ից` գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի, ինչպես նաեւ եղել այլ գիտական ընկերությունների անդամ։ Բազմաթիվ աշխատությունների ու գիտական հրատարակությունների հեղինակ ու խմբագիր Արմեն Թախտաջյանը գնահատվել է ըստ արժանվույն, ինչն արտահայտվել է համապատասխան պարգեւներով, դարձել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Վ. Կոմարովի եւ Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր (1969), ստացել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Անձնվեր աշխատանքի համար» ոսկե մեդալ, ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009)։

Արմեն Թախտաջյանի «Հայաստանի ֆլորան» բազմահատորանոց աշխատությունը նմանատիպ գործերից ճանաչվել է լավագույններից մեկն աշխարհում։ Այնուամենայնիվ, գիտությունը երբեք չի խուսափել քաղաքական հարվածներից ու հալածանքներից։ 1930-ականներին խորհրդային ղեկավարությունը բանավեճի մեջ մտավ բուսական աշխարհի հանրության հետ` փորձելով ապացուցել, որ արմատները պարտադիր պայման չեն կենդանի աշխարհի նորմալ կենսագործունեության համար։ Որպես ապացույց բերվում էին բակտերիաների, ջրիմուռների, քարաքոսների եւ այլ ցածրակարգ բուսականության օրինակներ. վերջին հաշվով` Մարդ-Սունկն էր նմանատիպ պնդման հիմնավորման առաջին վկայությունը։ Ինչքան էլ որ նա պարազիտ կյանք վարի, չէ որ սնկերը ահռելի քանակության են: Արհամարհվում էին ընդդիմախոսների բոլոր փաստարկներն այն մասին, որ արմատը բույսն ամրացնում է հողին, ապահովում դիմադրությունը քամիների, փոթորիկների հանդեպ, կլանում ու հանքանյութերով  հարստացած ջուրը հասցնում բույսին, ծառայում որպես պահեստային սնուցման շտեմարան, կատարում վեգետատիվ բազմացման կենսագործունեություն։

ԽՍՀՄ ղեկավարությունն ուղղակի աքսորում, բանտարկում, հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, ովքեր պնդում էին արմատի կարեւորագույն դերակատարությունը բույսերի կյանքում։ Այդ հետապնդումներից չխուսափեց ո՛չ հանրագիտակ Նիկոլայ Վավիլովը, ո՛չ էլ նրա աշակերտ Թախտաջյանը։ Նրանք երկուսն էլ բույսերի գենետիկայի ու աշխարհագրության կողմնակից էին։ Երբ Թախտաջյանն անցյալ դարի 30-ականներին ուղեկցում էր ուսուցչին Հայաստանում, Վավիլովը հետաքրքիր եզրահանգում է անում. «Ինձ վիճակվել է ուսումնասիրել բազմաթիվ երկրներ, որոնք ընդունված է համարել հնագույն հողագործական, սակայն առավել հարուստ, առավել հետաքրքիր տեղանք, քան Շորբուլախն է Հայաստանում, դժվար է գտնել։ Ես կառաջարկեի այդ տեղանքում պարտադիր առանձնացնել 50-100 հեկտար հողակտոր, ապահովել դրա հանդեպ հատուկ խնամք, որպեսզի պահպանվի համաշխարհային նշանակության այդ հետաքրքիր փաստը»։ Սակայն Վավիլովի համար «առանձնացվեց» Սարատովի բանտային խուցը` երաշխավորված «հատուկ խնամքով»։ Թախտաջյանի համար եւս սա ծանր հարված էր, եւ նա չի վարանում տալ Տրոֆիմ Լիսենկոյի անունը` համարելով, որ նա է Վավիլովին «սպանողը», իսկ Վավիլովը հանձնվողներից չէր եւ համարձակորեն հայտարարում է, թե իրենք պատրաստ են խարույկի ենթարկվել` ակնարկելով Գալիլեյի ժամանակները։

Վավիլովականների հանդեպ հալածանքները շարունակվում են եւ 1948 թ. Արմեն Թախտաջյանին ազատում են զբաղեցրած բոլոր պաշտոններից. այդ ժամանակ նա բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենն էր, Երեւանի համալսարանի ամբիոնի վարիչ, Հայաստանի աշխարհագրական ընկերության կազմակերպիչն ու առաջին պրեզիդենտը։ Նա երբեք ետ չկանգնեց ֆիլոգենետիկայից, անգամ 1942 թ., երբ կալանավորված Վավիլովին ընդամենը մի քանի ամիս էր մնացել ապրելու։ 1943 թ. Թախտաջյանը հայտնում է ֆլորիստիկական շրջանացման նախնական մեկնակերպի մասին` նախազգուշական հարված հասցնելով բակտերիաներին, ջրիմուռներին, լորձասնկերին, քարաքոսներին եւ այլ ցածրակարգ բույսերի։ Հայաստանում պաշտոնանկությունից հետո` 1949 թ. Թախտաջյանը տեղափոխվում է Լենինգրադ ու այնտեղ շարունակում գիտական, մանկավարժական գործունեությունը` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մասնակցելով միջազգային մասշտաբի զանազան հետազոտությունների ու դառնում բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ։

Ու թեեւ Արմեն Լեւոնի Թախտաջյանն իր հավերժական հանգիստը գտավ Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը, նա արմատներով Հայաստանից էր, որտեղ նշանավոր Նիկոլայ Վավիլովը տեղայնացրեց մարդկության գլխավոր սննդի` փափուկ ցորենի հայրենիքը։ Թախտաջյանն ինքը հաճույքով հայկական բնանկարներ էր անում. դրանցից մի քանիսը «մշակեցին» Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը, որոնց հետ գիտնականն այնպիսի ամուր բարեկամական կապեր ուներ, ինչպես իր արմատներն էին` հայկական հողում։

Թեգեր: Արմեն Թախտաջյանգիտություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մահկանաբերդի արծիվը

Մահկանաբերդի արծիվը

Չի խանգարի իմանալ

Չի խանգարի իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist