Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Չի խանգարի իմանալ

Ինչպես է իրագործվում կապը Ռուսաստանի հիմնական տարածքի եւ Կալինինգրադի մարզի միջեւ

Նոյեմբերի 13, 2021
Միջազգային
Չի խանգարի իմանալ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
574
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կալինինգրադի մարզը Ռուսաստանի մայր տարածքի հետ ընդհանուր սահման չունի։ Այս կարգավիճակով այն հար եւ նման է Ադրբեջանի կապին Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ։ Ռուսաստանում այս ուղղությամբ տրանսպորտային փոխադրումների հարցն ամբողջ սրությամբ ծագեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Լիտվայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ հայտնի են, սակայն այս հարցում հաջողվել է գտնել համենայնդեպս ակնհայտ կոնֆլիկտների չհանգեցնող, քաղաքակիրթ լուծումներ։ Կարծում ենք՝ այս կարգավորումները հետաքրքրած կլինեն այսօր Ադրբեջան-Նախիջեւան տեղափոխումների հարցի լուծման գործով զբաղվողներին, քանի որ այն, ըստ 2020 թ. հոկտեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարածքով, ինչն այսօր վիճահարույց մոտեցումների տեղիք է տալիս։

2002 թ. Լիտվայի եւ ՌԴ միջեւ ընդունվել է համատեղ հայտարարագիր` Կալինինգրադի մարզի եւ ՌԴ հիմնական տարածքի միջեւ պարզեցված տարանցման կանոնների մասին։ Այն նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների` Կալինինգրադի մարզ առավել հարմար տարանցման ապահովելու համար։ Համառոտ թվենք այդ կանոններից մի քանիսը, առանց մեկնաբանությունների։

Ուղեւորները պետք է լինեն Ռուսաստանի քաղաքացի։ Այլ երկրներից Ռուսաստան այս տարածքով տեղափոխվողները չեն կարող օգտվել պարզեցված  կարգից, նրանք տեղափոխվում են Ռուսաստան ընդհանուր միջազգային տարանցման կանոններով։

Ուղեւորներին անհրաժեշտ է մանրամասն հիմնավորել Կալինինգրադ մեկնելու պատճառները։

Ամբողջ ընթացքում պետք է ձեռքին ունենալ պարզեցված տրանսպորտային փաստաթուղթը։

Փաստաթուղթը ձեւակերպելու համար դիմումատուն պետք է ներկայանա Լիտվայի գլխավոր հյուպատոսություն անձամբ, ներկայացնի ՌԴ արտասահմանյան  անձնագիր` ռուսաստանյան գրանցումով (վիզաների համար առնվազն 2 դատարկ էջով), անձնագրի քսերոպատճենը։

Դիմումի քննարկումը եւ պարզեցված վկայականի տրամադրումն իրականացվում են 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Հյուպատոսական տուրքը կազմում է 5 եվրո։ Երկաթգծով տեղափոխման դեպքում տուրք չի գանձվում։

Երկաթուղով պարզեցված փոխադրման փաստաթուղթը Լիտվայի տարածքով մեկանգամյա տարանցման հատուկ փաստաթուղթ է, որը տրամադրվում է Լիտվայի Հանրապետության տարածքով դեպի Կալինինգրադի մարզ եւ ետ մեկնողներին։ Այն ուժի մեջ է ոչ ավելի քան 3 ամիս եւ տրամադրվում է Լիտվայի իրավասու օրգանների ներկայացուցիչների կողմից։

Էլեկտրոնային տոմսերի ձեւակերպումն ավարտվում է գնացքի մեկնումից  28 ժամ առաջ։

Լիտվայի սահմանը կրկին հատել անհրաժեշտ է ոչ ուշ, քան 24 ժամից (երկաթգծի ուղեւորների համար այն սահմանված է 6 ժամ):

Գնացքով ճանապարհորդելիս չի կարելի լքել վագոնը Լիտվայի տարածքում կանգառների ժամանակ։

Լիտվայի իշխանություններին իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում միակողմանի փակել մուտքը։

Հենց այս պահին կորոնավիրուսի համաճարակի պատճառով  Կալինինգրադի մարզ կարելի է հասնել միայն ինքնաթիռով եւ գնացքով, ավտոմեքենաների եւ ավտոբուսների մուտքն արգելված է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, որ այսօր միջնորդ է Հայաստանի եւ իր հարեւանի միջեւ, այս կանոնները մշակող կողմերից մեկն է։

Իմիջիայլոց, Լիտվայի եւ Ռուսաստանի միջեւ կազմված փաստաթղթում ոչ մի տեղ չի օգտագործվում «միջանցք» տերմինը։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԱՄՆ-ից հետո Եվրոպան էլ մտահոգվեց Բաքվի սադրանքներով

ԱՄՆ-ից հետո Եվրոպան էլ մտահոգվեց Բաքվի սադրանքներով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist