Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մանուկների «Աստվածաշունչ»՝ երեխաների և ծնողների համար

Նոյեմբերի 20, 2021
Սոցիում
Մանուկների «Աստվածաշունչ»՝ երեխաների և ծնողների համար
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 18-ին Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Երևանի կենտրոնական գրասենյակի դահլիճում տեղի ունեցավ Արաբական ծոցի Աստվածաշունչ ընկերության հրատարակած «Մանուկներու բացատրական Աստուածաշունչ. կյանքի մեծ հարցումները փոքրիկ ընթերցողների համար» արևմտահայերեն գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին գրքի կազմման ու հրատարակման մեջ ներդրում ունեցած Արաբական ծոցի Աստուածաշունչի ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ջեբեջյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը և այլք:

Մասնագետների խոսքերով` գիրքը մանուկների համար բավական մատչելի է, ստեղծված է հարցադրումների տեսքով, կարծես զրույց լինի երեխայի ու գրքի միջև: Գիրքը պատկերազարդ է, որը, անշուշտ, կգրավի երեխային՝ ավելի մեծ ոգևորությամբ սերտելու գրվածքները: Այն երեխային հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատելու, այսինքն` կարդալ ու ընկալել առանց որևէ արտաքին օժանդակության: Յուրաքանչյուր բաժին սկսվում է սաղմոսով, այսինքն՝ դա ևս երեխաների ուշադրությունը գրավելու և ուսուցանելու տարբերակ է, քանի որ հենց սաղմոսներն են պարունակում դաստիարակչական հսկայական բովանդակություն: Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը մտադիր է գիրքը տպագրել նաև արևելահայերենով`մանուկ-ընթերցողների շրջանն ընդարձակելու նպատակով:

Ընկերակցության խմբագիր Անդրանիկ Մարդոյանը ներկայացրեց հոգևոր դաստիարակություն ստացած երեխայի և, առհասարակ, մարդու կերպարը. «Համաձայնենք, որ մարդը կրթված ու դաստիարակված է, բարոյական բարձր չափանիշների տեր է, եթե ունի հոգևոր զարգացման որոշակի պաշար: Ուրեմն՝ անհատի կերտման գործում անչափ կարևոր է քրիստոնեական դաստիարակությունը, որի օգնությամբ էլ ձևավորվում է քրիստոնեական գիտակցություն, իսկ հետագայում` քրիստոնեական աշխարհայացք: Եթե քրիստոնեական գիտակցությունը գերակայի մտավոր գիտակցության վրա, ապա երեխան, պատանին և երիտասարդը կդառնան ազնվախոհ, ազնվասիրտ, բարի, ճշմարտությունը ճանաչող, ճշմարտությանը հետևող և  ճշմարտության համար պայքարող»:

Հենց այս շարժառիթով մի խումբ հայրենասեր նվիրյալներ զարկ տվեցին «Մանուկներու բացատրական Աստուածաշունչ» արևմտահայերեն գրքի հրատարակմանը: Դրա ստեղծման հիմքում քրիստոնյա հեղինակների ողջ գիտելիքներն են ու փորձառությունը: Վստահաբար գիրքն օգտակար կլինի ոչ միայն երեխաների, այլև կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար` որպես յուրատիպ ձեռնարկ:

Շնորհանդեսի ավարտին դահլիճում ներկա բոլոր երեխաներին գրքեր բաժանվեցին:

Թեգեր: գիրքերեխաներ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

«Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը

Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist