Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը

Նոյեմբերի 20, 2021
Այլք
Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
441
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էքզյուպերին քսաներորդ դարի ամենախոշոր գրողներից մեկն էր, սակայն երբեք չապրեց զուտ գրողի կյանքով: Նա օդաչուի իր սիրած գործը չթողեց նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հռչակը տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ: Այս «Աղոթքը» Էքզյուպերին իր կյանքի դժվար պահերից մեկի ժամանակ գրի է առել իր օրագրում. «Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց: Սիրել՝ նշանակում է նայել միեւնույն ուղղությամբ»:

Այն կրոնական աղոթք չէ իր ձեւով ու տեսքով, սակայն ողջ խորությամբ ներկայացնում է մարդկային կյանքի ամենակարեւոր հարցերը եւ հուշում է մեզ բոլորիս, թե որքան կարեւոր է կյանքի ընթացքում սովորել տիրապետել փոքրիկ քայլերի արվեստին: «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ եւ տեսիլքներ,- գրում է գրողը,- ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Դարձրու ինձ հետեւողական եւ պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների եւ փորձի ճամփաբաժանին: Խնդրում եմ քեզնից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն»։

1944 թ. հուլիսի 31-ին Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնել է իր հերթական հետախուզական թռիչքին եւ այլեւս չի վերադարձել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ծառայությունը՝ որպես հետախույզ-օդաչու, ընդհանրապես հակասում էր առողջ բանականությանը։ Սենտ-Էքզյուպերին դժվարությամբ էր ծանրաքաշ, բազմաթիվ պատահարներից կոտրատված մարմինը տեղավորել ինքնաթիռի խցիկում։ Երկրի վրա նա տառապում էր ալժիրյան 40 աստիճան տապից, իսկ երկնքում՝ 10 կմ բարձրության վրա, վատ աճակցված ոսկրերի ցավից։ Սակայն նա ուժերի ներածին չափով մոտեցրել է նացիզմի նկատմամբ հաղթանակը։ 1944 թ. հուլիսի վերջին օրն Էքզյուպերին կարծես ձուլվել է ֆրանսիական Ռիվիերայի լազուր երկնքին։ Գերմանական ինքնաթիռի օդաչուն, որը պարեկություն էր իրականացնում այդ տարածքում, զեկուցել է անզեն «Lockheed P-38 Lightning» խոցելու մասին (այդպիսի ինքնաթիռով էր թռչում Սենտ-Էքզյուպերին)։ Խոցված ինքնաթիռը, իբր թե, ծխացել եւ ընկել է ծովը։ Չնայած Լյուֆտվաֆեն գերմանացի օդաչուի հաղթանակը չի ճանաչել. մարտավկաներ չեն գտնվել, իսկ խոցված ինքնաթիռի բեկորներ այդպես էլ չեն հայտնաբերվել։ Այդ պատճառով Ֆրանսիայի երկնքում անհետացած գրող-օդաչուի մասին գեղեցիկ լեգենդը, ում արաբները կոչել են «Թռչունների կապիտան», շարունակում է ապրել առ այսօր՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 2003 թ. Մարսելի մոտակայքում հայտնաբերվել եւ ծովի հատակից դուրս են բերվել ինքնաթիռի բեկորները, որով իր վերջին ճամփորդությանն է մեկնել «Փոքրիկ իշխանի» հեղինակը։ «Խնդրում եմ քեզանից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ…»,- գրում է հեղինակը, որովհետեւ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, եւ ո՛չ էլ ապագայի մասին երազանքները:

«Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ։ Վիպակի գեղարվեստական արժեքներից են կերպարների այլաբանությունը, նուրբ հումորը։ Վիպակում շեշտված են մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ եւ մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին նշում է՝ դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ։ Մարդուն ստեղծում է դաստիարակությունը։ Մարդուն սիրել սովորեցնելու համար պետք է նրան աղոթել սովորեցնել։ Դժվարությունները, ձախողումները, պարտությունները եւ անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում, եւ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Թե՛ կյանքում, թե՛ իր ստեղծագործություններում մարդկային վեհ արժանիքները, բարոյականությունը, ազնվությունն է կարեւորել գրողը եւ դրանք վեր դասել քաղաքական, գաղափարական զանազան ծրագրերից։ Լինել մարդ՝ նշանակում է զգալ իր պատասխանատվությունը։

«Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի եւ անկյունում դրված նրա ձեռնափայտի առջեւ ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը»,- գրում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին։

Կյանքի վերջին տարիների հոդվածներում եւ «Միջնաբերդ» անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի եւ ողջ աշխարհի պատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին։

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: Էքզյուպերի
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել

Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist