Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գարեգին Նժդեհի ժառանգությունը՝ հզոր զենք

Մայիսի 8, 2021
Սոցիում
Գարեգին Նժդեհի ժառանգությունը՝ հզոր զենք
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
670
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն, որ անցած դարասկզբին Հայաստանը կարողացավ պահպանել Սյունիքը, ամենեւին էլ գերտերությունների ցանկության արտահայտությունը չէր: Ոչ էլ այն բանի, որ ինչ-որ մեկը ցանկացավ պաշտպանել մի ժողովրդի, որը շարունակում էր ենթարկվել ցեղասպանության: Դա միայն մեռնողի խնդիրն էր, եւ նա իր խնդիրը լուծեց մեծ հայրենիքի տարածքներից մեկում՝ Սյունիքում: Այն հայկական մնաց, որովհետեւ Գարեգին Նժդեհ ուներ, իսկ Նժդեհն այն անհատականությունն է, ով նվիրված էր հարազատ ժողովրդի իղձերին, լիարժեք համոզված էր, որ մեր ազգի շահերը լիովին համապատասխանում են համամարդկայնության հետաքրքրություններին եւ սկզբունքներին:

Արցախը, ցավոք, այդ ժամանակահատվածում Նժդեհ չծնեց, եւ նրա ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչ օրս: Թուրքական քաղաքականության տարածման նպատակով հորինված Ադրբեջան պետությունն ստեղծվեց նաեւ հայկական հողերի հաշվին: Նախիջեւանը լիովին հայաթափ արվեց, Արցախը կրկին վտանգի տակ է, եւ թուրքը համարձակվում է իր թունավոր շունչը մոտեցնել Սյունիքի լեռներին, որոնք պատմության ընթացքում հարյուր հազարավոր թուրք լեշեր են տեսել՝ փռված անդունդներում ու լեռների ստորոտներին…

Ինչպես «Realtribune.ru»-ում նշել է գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը, հայ զորահրամանատարը մինչեւ հիմա հանգիստ չի տալիս «մինիսուլթանությանը», «սուլթանությանը» եւ Ռուսաստանում նրանց ազդեցության գործակալներին:

Հարյուր տարի առաջ Գարեգին Նժդեհն իր կողմնակիցների հետ միասին կարողացավ պաշտպանել Սյունիքը: Նրա պայքարն ազատագրական էր՝ միտված հայ մարդու բարօրության, նրա ստեղծագործ կյանքի համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Սակայն հայի կյանքը վտանգված էր, ավելին՝ պարզապես հաշվի առնված չէր. Մեծ Բրիտանիան ձգտում էր ստեղծել «թուրքական գոտի»՝ ԽՍՀՄ-ի ու Իրանի միջեւ ցամաքային ուղիղ կապը խափանելու համար:

«Յուրաքանչյուր հայի հայտնի է, որ Գարեգին Նժդեհի ու նրա կողմնակիցների շնորհիվ Սյունիքը հայկական մնաց՝ ի հեճուկս այդ ժամանակ խորհրդային ղեկավարության մեջ գտնվող տրոցկիստների, որոնք մտադրվել էին տարածաշրջանը հանձնել թուրքերին Արցախից ու Նախիջեւանից հետո: Տրոցկիստների տրամաբանությունը հասկանալու համար պետք է պատասխանել գլխավոր հարցին՝ իրականում ովքե՞ր էին Լեւ Տրոցկին ու Մուստաֆա Քեմալը: Առաջին հերթին՝ նրանք բրիտանական ռազմական հետախուզության գործակալներ էին, որը համագործակցում էր նրանց հետ՝ օրինակ, մասոնական օթյակների քողի տակ: Այդ իսկ պատճառով 1929 թ. հունվարին ԽՍՀՄ-ից վտարված Տրոցկին ոչ թե հայտնվեց Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, այլ Ստամբուլի մոտ գտնվող Բյույուկադա կղզում: Հետախուզության ցանկացած պատմաբան կհաստատի, որ անդրկովկասյան թատրոնում Նորին բարձրության գաղտնի ծառայության օպերացիաներն ավանդաբար ղեկավարվել են Ստամբուլի ռեզիդենտության միջոցով: Այդպես է եղել նվազագույնը վերջին 100 տարում: Ի դեպ, այդ ժամանակվանից հետո շատ բան չի փոխվել:

Բրիտանական հետախուզությունը Տրոցկուն ու Աթաթուրքին օգտագործել է այն բանի համար, որպեսզի կանխի Ռուսաստանի կայսերական տարածքների վերաինտեգրումը եւ «թյուրքական գոտու» միջոցով ընդմիշտ փակի ԽՍՀՄ-ի անմիջական մուտքն Իրան, իսկ հետագայում՝ դեպի բրիտանական գաղութատիրական տիրույթներ Հնդկաստանում:

Եկեք արձանագրենք ամենակարեւորը. հենց այդ գլոբալ խաղը ջարդեց Նժդեհը՝ պաշտպանելով Սյունիքը: Դրա համար նրանից վրեժ լուծեցին տրոցկիստները խորհրդային ժամանակներում (օրինակ՝ բանտ, մամուլում ու արխիվներում նրա բարի անունը վարկաբեկելու բազմաթիվ փորձեր), նրանից վրեժ են լուծում նաեւ այսօր: Իսկ ժամանակակից Ռուսաստանն այն երկիրն է, որը հաղթել է տրոցկիզմին»,- նշել է Ծատուրյանը:

«Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Մաքսիմ Վասկովն այսպես է արտահայտվել Նժդեհի ժառանգության մասին. «Գարեգին Նժդեհը ոչ միայն Հայաստանի հերոս է, այլեւ ռուսական կովկասյան բանակի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Անթերի սպա, ով իր հերոսությամբ ռուսական դրոշի ներքո ճանաչում վաստակեց Ռուսական կայսրությունում: Նա պարգեւատրվել է Գեորգիեւյան խաչերով, ինչպես նաեւ Ռուսական կայսերական բանակում հարգված Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի շքանշաններով, եւ դրանք բոլորը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, սրերով: Նման մրցանակներ շնորհվել են միայն մարտերում ցուցաբերված անձնական խիզախության համար»:

Իր հերթին՝ Ռուսաստանի ռազմական եւ պետական ծառայության վետերան Ստանիսլավ Իվանովն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կայսրության հարավային սահմանների պաշտպանության գործում Հայաստանի ռազմական առաջնորդի՝ Գարեգին Նժդեհի ներդրման վրա: Նա նաեւ անդրադարձել է գերմանական կողմի հետ Նժդեհի համագործակցության վերաբերյալ հնչող որոշ անգրագետ կարծիքների՝ ընդգծելով, որ Նժդեհի գործողությունները միանգամայն հասկանալի են եւ չեն կարող հիմք լինել հետմահու մեղադրանքների համար:

Ձեռնամուխ լինելով Սյունիքի ազատագրական պայքարին՝ Գարեգին Նժդեհը նախ ստեղծում է մի կազմակերպություն՝ «Դավիթբեկյան ուխտեր» անվամբ: Դրանով նա փաստում է, որ տարածաշրջանում 1700-ականներին սկսված Դավիթ Բեկի, իսկ այնուհետեւ՝ Մխիթար Սպարապետի պայքարի շարունակողն է, կրում է նույն գաղափարները եւ վիժեցնելու է այն բոլոր ծրագրերը, որոնց նպատակը հայ ժողովրդի ոչնչացումն է իր պատմական հայրենիքում:

Ադրբեջանաթուրքական քարոզչությունը, հավանաբար, Բրիտանիայի ցուցումով կամ պահանջով շարունակում է նորօրյա տրոցկիստների փնտրել Ռուսաստանում, ովքեր կփորձեն սպանել Նժդեհի ֆենոմենը, նրա գաղափարները: Արցախյան վերջին պատերազմը եւ նրա ավարտից հետո Սյունիքի վերաբերյալ կատարված հայտարարությունները ցույց են տալիս, թե ինչ նպատակ են հետապնդել Նժդեհին ֆաշիստ ներկայացնել ձգտող շրջանակները: Անկախ նրանց ազգային պատկանելությունից՝ հարկ է փաստել, որ այդ քաղաքականության թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Ռուսաստանը, մասնավորապես՝ այդ պետության հարավային սահմանները: Նրանք, ովքեր դառնում են նորօրյա «թուրքական գոտու» գործիքները, սեփական սուրը մխում են հենց իրենց սիրտը, այլ կերպ ասած՝ ուրիշների փողերի փայլից կուրացած՝ հանդես են գալիս նաեւ սեփական ժողովրդի ու պետության դեմ:

Գարեգին Նժդեհը շարունակում է մնալ հայ ամենահանճարեղ զորահրամանատարներից մեկը, ում կյանքը նվիրված էր ժողովրդին, ում կյանքը միայն թշնամիների դեմ մերկացված սուր էր: Նա ոչ միայն զորահրամանատար էր, այլեւ գաղափարակիր, եւ նրա գաղափարներն այսօր էլ ճրագի դեր են կատարում «հայոց լեռներում, բարձր լեռներում»…

Թեգեր: Գարեգին ՆժդեհԹուրքիաՄեծ ԲրիտանիաՍյունիք
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բարեկամության եւս մեկ ապացույց

Բարեկամության եւս մեկ ապացույց

Սրբազան լանդշաֆտում

Սրբազան լանդշաֆտում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist