Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բարեկամության եւս մեկ ապացույց

Մայիսի 8, 2021
Սոցիում
Բարեկամության եւս մեկ ապացույց
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1941 թ. հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նույն թվականի դեկտեմբերին, ըստ ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանի, կազմավորվեց հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան, որի կազմում ընդգրկվեցին ինչպես հայեր, այնպես էլ բազմաթիվ ռուսներ, նաեւ ԽՍՀՄ-ի տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Դիվիզիայի առաջին հրամանատարն էր գնդապետ Սիմոն Զաքյանը, շտաբի պետը՝ փոխգնդապետ Ա. Ղազարյանը, իսկ 1942 թ. հոկտեմբերից՝ մայոր Յ. Ռոգովը, մինչեւ 1944 թ. հունվար՝ փոխգնդապետ Ֆ. Պոլտավեցը, այնուհետեւ՝ գնդապետներ Մ. Սոկոլովսկին, Ի. Պեսչանսկին, Ս. Ռեպինը, Ս. Բելոուսովը: Դիվիզիայի հրամանատարի տեղակալներն էին փոխգնդապետ Ս. Ա. Գնատյուկը, իսկ 1945-ից՝ գնդապետ Ս. Պ. Կուդինովը: Դիվիզիայի կոմիսարն էր գումարտակային կոմիսար Վ. Չումակովը, հրետանու պետերն էին գնդապետներ՝ սկզբում Ս. Մոսկալենկոն, հետո՝ Ի. Աստաֆեւը: Քիմիական ծառայության պետն էր մայոր Ի. Ռեշետնիկովը, հետո՝ կապիտան           Ն. Աքսյոնովը: Դիվիզիայի ինժեներն էր Ի. Դանիլենկոն: Դիվիզիայի հետախուզության պետն էր մայոր Յ. Շացկին, հետո՝ կապիտան Պ. Սիչինը եւ մայոր Պ. Պոպովը: Դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետերն էին մայոր Գ. Վասիլեւը, հետո՝ Ի. Սապյանովը: Դիվիզիայի 526-րդ առանձին հրաձգային գնդի հրամանատարն էր պատերազմի սկզբում փոխգնդապետ Ի. Վահրամեեւը, հետո՝ փոխգնդապետ Բ. Ուլանովսկին, 400-րդ հրաձգային գնդի հրամանատարներն էին փոխգնդապետներ Ի. Պեսչանսկին, Ն. Գլուխորադովը, Պ. Կուլիկովը, Ս. Եպիֆանովը, Ս. Շապովալովը, 390-րդ հրաձգային գնդի հրամանատարներն էին մայոր Վ. Ֆեդինը, հետո՝ կապիտան Լ. Լիտովսկին, մայոր Լ. Գուտարովը, 531-րդ հրաձգային գնդի հրամանատարն էր սկզբում փոխգնդապետ Ա. Մ. Յաշչենկոն, հետո՝ փոխգնդապետներ Վ. Տինսկին, Ե. Կալինինը, մայորներ Կ. Գուբենկոն, Ի. Մատվեեւը:

Խիզախություն ցուցաբերած դիվիզիայի զինվորների շարքում էին նաեւ ռուսները, որոնց թվում հարկ է նշել Փառքի շքանշանի ասպետ Օ. Օսիպովին, շարքային զինվորներ Վոլոշինին եւ Գուսեեւին, ավագ սերժանտ Կուզինին եւ Պոզդնյակովին, սերժանտ Ս. Սեմյոնովին, լեյտենանտներ Լ. Ժիվոտնուն եւ Կուզնեցովին:

1943 թ. հոկտեմբերի 28-ին դիվիզիայի շարքային Իվան Անիսինը Հյուսիսային Կովկասի Կատուխայսկայա կայարանի մոտ մարտում մի խումբ զինվորներով հետ շպրտեց թշնամուն, ընդ որում` նա անձամբ ոչնչացրեց թշնամու երկու գնդացրային կետ: Թշնամին, մարտի դաշտում թողնելով երկու սայլ, երկու ձի եւ երկու միլիմետրանոց ականներ, շտապեց նահանջել: Այս խիզախության եւ հերոսության համար Ի. Անիսինին շնորհվեց Կարմիր աստղի շքանշան:

Հյուսիսային Կովկասի Օստրայա լեռան համար մղված մարտերի ընթացքում հերոսություն ցուցաբերեց 89-րդ դիվիզիայի ավագ սերժանտ Իվան Իվանչենկոն, որը, հմտորեն մոտենալով թշնամիների դիրքերին եւ ավտոմատով կրակելով նրանց վրա, ոչնչացրեց երեք ֆաշիստի, որից հետո աջակցեց դիվիզիայի հետախույզներին՝ անցնելու ականապատված դաշտը: Կիսով չափ շրջապատված լինելով թշնամիների կողմից՝ Ի. Իվանչենկոն չլքեց իր դիրքերը, չնայած ծանր վիրավորված էր, մինչեւ որ չստացվեց նահանջի հրամանը: Ցուցաբերած արիության համար Ի. Իվանչենկոն ներկայացվեց Կարմիր աստղի շքանշանի:

1943 թ. հոկտեմբերի 11-ին հետմահու Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի արժանացավ հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ գնդի հրաձիգ Վ. Պլեսկաչովը, Կարմիր աստղի շքանշանի՝ 290-րդ գնդի գումարտակի հրամանատար կապիտան Ա. Ռ. Պոգորելովը, իսկ Հայրենական պատերազմի 1-ին կարգի շքանշանի՝ 526-րդ գնդի հրամանատար, ավագ լեյտենանտ Ի. Իվաննիկովը:

89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայում ծառայել էին նաեւ այլ ռուս զինվորներ՝ գվարդիայի կապիտան Ս. Ե. Դուքիլինը (զոհվել է 1943 թ.), 526-րդ հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ մայոր Պ. Երուսալիմսկին, բուժաշխատողներ Ն. Կարպովան, Գ. Կուզնեցովան, Մ. Մալցեւան, Մ. Պոլինան եւ ուրիշներ:

1945 թ. մայիսին 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիան ակտիվորեն մասնակցեց Բեռլինի գրավմանը: Բեռլինի գրավումից հետո հաղթանակած դիվիզիայի հայ եւ ռուս զինվորները, քաղաքի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայկական «Քոչարին» պարելուց հետո, ուրախ շարժվեցին դեպի Հայաստան: Նրանք բոլորը հպարտ էին, որովհետեւ իրենց 89-րդ դիվիզիան միակն էր, որ պատերազմից հետո չլուծարվեց, այլ մնաց Խորհրդային Միության կանոնավոր բանակի շարքերում:

Ռուսների մասնակցությունը հայկական ազգային զորամիավորման շարքերում երկու ժողովուրդների բարեկամության եւս մեկ ապացույց է:

Ստեփան ԿԵՐՏՈՂ

ՌԴ եւ ՀՀ պատմական

գիտությունների դոկտոր

Թեգեր: ԲեռլինԹամանյան դիվիզիաԽՍՀՄՀայրենական պատերազմպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

«Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

Մայիսի 18, 2022
Բուժքույրերին օժանդակելու կարեւոր քայլ

Բուժքույրերին օժանդակելու կարեւոր քայլ

Մայիսի 18, 2022

Ոգեշնչվելով հերոսների օրինակով

Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

«Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է…»

Երկրապահն այսօր էլ շարքում է…

Վերարժեւորվում են մայիսյան տոները

Հայրենական պատերազմի հայ վետերանները

Հաջորդ Հոդվածը
Սրբազան լանդշաֆտում

Սրբազան լանդշաֆտում

Լռության օրհնանքն ու պարտադրանքը

Լռության օրհնանքն ու պարտադրանքը

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist