Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ լուսավոր կինոյի ասպետը

Դեկտեմբերի 15, 2021
Սոցիում
Հայ լուսավոր կինոյի ասպետը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հիմա այն ժամանակն է, երբ ռեժիսորները քծնում են իշխանություններին ու իրենց կեղծավորությամբ գումար շորթում կինո նկարելու համար: Իսկ Մանարյանի նմանները մոռացության են մատնվում: Զարմանալու ոչինչ չկա, սա առաջին դեպքը չէ…Դմիտրի Քյոսայանցը՝ մեր հրաշալի ռեժիսորներից մեկը, նույնպես նման ճակատագրի արժանացավ: Նրան նույնիսկ հետմահու չպարգեւատրեցին: Նա ոչ ոքի պետք չէր: Ու եթե նա պրոբլեմատիկ անձնավորություն լիներ, կարելի էր ամեն ինչ դրա վրա բարդել, սակայն նա, ընդհակառակը, հանգիստ, չափազանց բարի մարդ էր, ով սիրում էր երեխաներին ու փողոցում շոյում կատուներին…»:

Լեւոն ԱԹԱՅԱՆՑ

Կինոօպերատոր

Այդ բարի մարդը կինոռեժիսոր Արման Մանարյանն էր՝ հայ կինոյի նշանավոր դեմքերից մեկը, որի նկարահանած ֆիլմերից շատերն անժամկետանց են, շարունակում են մնալ արդիական, հոգեհարազատ հայ մարդու ներաշխարհին, հուզել, չհնանալ, չդառնալ ձանձրալի ու արխիվային…Այդպես է մնայուն արժեքների ճակատագիրը:

Նրա ծննդավայրը մեր բարեկամ երկրի մայրաքաղաք Թեհրանն էր, որտեղից հայրենիք էր ներգաղթելու տասնյոթը բոլորած տարիքում, սովորելու էր երաժշտական կրթօջախներում, նախ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, ապա՝ Երեւանի պետական կոնսերվատորիա: Թվում է, թե արդեն նախանշված էր գործունեության միջավայրը, սակայն անկասելի ներքին մի մղումով մեկնում է Մոսկվա, ընդունվում Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Արդեն ավարտում էր ուսումնառությունը, որի վերջնակետը դիպլոմային աշխատանքն էր լինելու՝ ինչ-որ կարճամետրաժ ֆիլմի տեսքով: Իսկ ապագա ռեժիսորին նախ սցենար էր անհրաժեշտ: Դրա փնտրտուքների մեջ էր, երբ գալիս է հայրենիք՝ հուսալով, որ այստեղ կհաջողվի: Իսկ նրա ավագ եղբայրը՝ սիրված դերասան Երվանդ Մանարյանը, տանը չէր՝ աշխատում էր Գորիսում:

Մեկնում է եղբորը տեսնելու, կիսվելու իր մտահոգություններով: Եվ Երվանդ Մանարյանը գտնում է ելքը՝ մի գիշերում սցենարի է վերածում Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործությունը, որը հետագայում հայ կինոարվեստի նվաճումներից էր համարվելու: Այսպես է ծնվում հանրահայտ ու անսահմանորեն սիրված կատակերգական կինոժապավենը՝ փառահեղ դերասանների՝ Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի, Արման Կոթիկյանի կախարդիչ դերակատարումներով: Իսկ 1961 թ. Հին կինոյի տանն առաջին անգամ ցուցադրվելու էր երիտասարդ ռեժիսորի աշխատանքը: Այստեղ էր նաեւ կինոռեժիսոր Միխայիլ Կալատուզովը՝ միակը, որը Կաննի «Ոսկե արմավենի» էր բերել խորհրդային կինոյին: «Տժվժիկով» հիացած արվեստագետը բացառիկ ջերմությամբ էր արձագանքելու. «Սա պատուհան է դեպի հայ կինոյի ապագան…»: Քիչ ավելի ուշ հիացական գնահատականներ էին հնչեցնելու նաեւ ամերիկյան մշակույթի երկու հսկաները՝ Ռուբեն Մամուլյանն ու Վիլյամ Սարոյանը: Այսպես էր սկսվելու այս չքնաղ ֆիլմի լեգենդը:

Թե ինչպես էր հաջողվել Մանարյանին այդքան անկաշկանդ, ազնիվ ու ներքին ազատությամբ լեցուն կինո նկարել մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած տաղանդավոր եւ իր ձեռագիրն ունեցող ռեժիսոր ենթակվում էր տարբեր վարչարարական ու գաղափարական ճնշումների, դժվար է ասել: Այս ֆիլմից հետո թվում էր, թե ամեն ինչ հարթ է լինելու: Սակայն այդպես չեղավ. երբ սկսել էր Շիրվանզադեի «Արտիստի» նկարահանումները, նրա ազգանունն անակնկալորեն հայտնվում է խորհրդային կինոգաղափարախոսների սեւ ցուցակում, եւ կիսանկարահանված ֆիլմի ժապավենն այրում են վայրենաբար: Բայց դա թեւաթափ չէր անելու Մանարյանին. վերադառնալով իր նվիրական մուսային՝ երաժշտությանը, նկարահանում է հայկական առաջին մյուզիքլը՝ «Կարինեն»՝ ճանապարհ բացելով հայ երաժշտական կինոյի համար: Այդուհետ արարվելու էին «Հեղնար աղբյուրը», «Վերադարձ», Ավետ Ավետիսյանի վերջին դերակատարումով՝ «Մորգանի խնամին», «Սպիտակ ափեր», «Հող եւ ոսկի», «Կապիտան Առաքել», «Արցախ», «Վերականգնում», «Ընկեր Փանջունի», «Տգետը»… Բոլորը չթվարկենք՝ հավելելով, որ անվանի ռեժիսորը նաեւ մի քանի ֆիլմերի սցենարների հեղինակ է:

Արման Մանարյանը «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի լիամետրաժ անիմացիոն ֆիլմի բեմադրող ռեժիսորն է ու սցենարի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը: Մուլտֆիլմի սցենարը թեեւ գոյություն է ունեցել 1995-ից, սակայն նկարահանումներն սկսվել են միայն 2001-ից եւ ավարտին հասցվել ութ տարի անց: Տարեկան հնարավոր է եղել նկարահանել ընդամենը 10 րոպեանոց հատված: Հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը, ուրիշներ, իսկ երաժշտության հեղինակը ռեժիսորի որդին է՝ Հայկ Մանարյանը:

Հայ լուսավոր կինոյի ասպետ. այսպես էին բնութագրում Արման Մանարյան կինոգործչին գործընկերները, բնագավառին իրենց անուրանալի նպաստը բերած մարդիկ: Իսկ մենք խնկարկումով հիշենք նրան ու հիշատակենք աշխարհասփյուռ հայությանն հասցեագրած իր պատգամը. «Պետք է գաս, հողին տեր կանգնես: Դա շատ բարդ ընթացք է, որը մեծ նվիրվածություն է պահանջում…»:

Թեգեր: Արման ՄանարյանռեժիսորՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Լուսավոր շողեր՝ «Դժոխքի ձորից»

Լուսավոր շողեր՝ «Դժոխքի ձորից»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist