Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Դեկտեմբերի 16, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
87
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1915 թ. դեկտեմբերի 16-ին Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետրվարի 8-ին ստորագրած՝ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։

-1917 թ. դեկտեմբերի 16-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

-1966 թ. դեկտեմբերի 16-ին Միացյալ ազգությունների կողմից ընդունվեցին Միջազգային տնտեսագիտության, հասարակական եւ մշակութային իրավունքների, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրերը։ Երկու փաստաթուղթն էլ հաստատում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1)։

-Աշխարհում դեկտեմբերի 16-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն են մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանմանը եւ բարելավմանը։

-1966 թ. դեկտեմբերի 16-ին մահացել է Արտավազդ Ավագյանը՝ հայ խորհրդային կենսաբան եւ ծագումնաբան (ծնվ.՝ 1907 թ.): Ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Նրա հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երեւույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երեւույթի նոր մեկնաբանություն։

-1971 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Փոլ վան Դայկը՝ գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ եւ պրոդյուսեր:

-1991 թ. դեկտեմբերի 16-ին Ղազախստանն անկախացավ ԽՍՀՄ-ից:

-1775 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Ջեյն Օսթինը՝ անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաեւ քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը։ Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական եւ տնտեսական ապահովություն ստանալու նպատակով։ Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը եւ 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում:

-1866 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Վասիլի Կանդինսկին՝ ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից (մահ.՝ 1944 թ.):

-1772 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Հակոբ Շահեն-Ջրպետյանը՝ հայագետ:

-1863 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Ստեփան Աղաջանյանը՝ գեղանկարիչ, մանկավարժ։ 1958 թ. Վանաձորում Ստեփան Աղաջանյանի անվամբ գեղարվեստի դպրոց է բացվել:

-1932 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Աիդա Բոյաջյանը՝ հայ նկարչուհի։ Բացի գեղանկարչական գործերից, զբաղվել է նաեւ գրաֆիկայով։ Ունի մոտ հարյուր նկարազարդած գրքեր Հայաստանի եւ սփյուռքի պատվերներով։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Մայիսի 17, 2022
«Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»

«Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»

Մայիսի 17, 2022

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Անմահները պարտավորեցնում են

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»

Հաջորդ Հոդվածը
Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Արցախյան հակամարտության լուծման մեջ կարեւոր են դետալները

Արցախյան հակամարտության լուծման մեջ կարեւոր են դետալները

Ամենաընթերցվածը

  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Գյուղը երկիր է կերակրում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լոռեցի քաջարի զինվորը

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist