Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լռության օրհնանքն ու պարտադրանքը

Մայիսի 8, 2021
Սոցիում
Լռության օրհնանքն ու պարտադրանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

…Տատս, որ քահանայի աղջիկ էր ու ամեն բջջով հավատում էր աստծո անքննելի գործերի ճշմարտացիությանը, երբեք չէր անիծում, միակ արտահայտությունը, որ նրանից լսել եմ նեղ օրերին, սա էր. «Աստված դիվանն էնա» (Աստված տա պատիժը)։ Ասում էր ու թեթեւանում։

Պապս, որ բնապաշտ էր ու սիրում էր անքննելի գործերի քննարկումը, ծիծաղում էր. «Այ էդպես ամեն ինչ աստծո հույսին թողեք»։ Բայց նա էլ չէր անիծում։ Չանիծեց, երբ Երկրորդ համաշխարհայինին մասնակցեց, չանիծեց, երբ գերի ընկավ, չանիծեց, երբ գերի ընկնելու, բայց ողջ մնալու ու փրկվելու հետեւանքով աքսորվեց։ Աշխատեց, ապրեց՝ միշտ պինդ ու աներեր։ Տատս պատմում էր, որ նա երկարատեւ լռեց միայն այն ժամանակ, երբ աքսորավայրում ոմն մեկի սուտ մատնության հետեւանքով ավելի երկար մնաց հայրենիքից հեռու։ Իսկ սուտ մատնություն անողը մի մարդ էր, որի ընտանիքին պապս աքսորավայրում 6 ամիս շարունակ պահել է, մինչեւ անկողնային հիվանդ մատնիչը ոտքի է կանգնել։ Մատնիչի քայլի պատճառով պապս ամիսներ շարունակ լռել է՝ ընդհանրապես չխոսելով այդ մարդու ու նրա սադրանքի մասին։ Մատնիչը հետո դաժանաբար պատժվեց. նրան մատնեց մեկ այլ մատնիչ, նա նորից անկողին ընկավ, ընտանիքը մնաց առանց կերակրողի։ Զավակները լքեցին նրան։ Անտեր շան պես՝ մի պուտ ջրի ու մի կտոր հացի կարոտ, շունչը փչեց։ Տատս ասում էր. «Աստված դիվանն արեց»։ Պապս այդ ժամանակ չի առարկել, հա, ճիշտ էր տատս, իր լռության ազդակը հասել է տիեզերք ու շրխկացել էդ ապերախտի գլխին։

Լռության ազդակը։ Ցավոտ լռության ազդակը, որ անեծքից հզոր էներգիա է պարունակում։ Արդար եւ հուժկու էներգիա։

Հիմա եմ հասկանում, որ պապուս եմ նմանվել։ Ցավից համրանում եմ ու լռում։ Ու էդ անտեր ցավի պատճառով հոգուս տեղը շոշափելիորեն զգում եմ, որ պատերազմից հետո փակվել է, մոլորվել ու մոռացել է թռիչքը։

Պատերազմից հետո Եռաբլուր չեմ գնացել։ Հա՛, վախկոտ եմ, հա՛, էդքան ուժ չունեմ, հա՛, ամաչում եմ… Էդ հզոր տղերքին ո՜նց այցի գնամ՝ իմ վախերո՞վ, իմ համրությա՞մբ, իմ անկարողությա՞մբ։ Ներսումս միայն լռության անեծքն է, բայց դա այլ տեղից է սնվում ու այլ ուղղություն ունի։ Իսկ Եռաբլուրը խնկարկման տեղ է։

Եռաբլուրը երդման տեղ է՝ վրեժի՛ երդման, հայրենիքի վերադարձի՛ երդման, ապրելով՝ «այստեղ հանգչածներին» ապրեցնելու՛ երդման, նրանց գործը շարունակելու՛ երդման։

Պատերազմից հետո Եռաբլուր չեմ գնացել։ Բայց պե՛տք է գնամ։ Որովհետեւ Մայիսյան եռատոնն է… Հա՛, ծանր է, հա՛, բոլորովին այլ զգացողություններ են Արցախի մեծ մասի կորստից հետո, հա՛, ոտքերն անուժ են ու ծանր, բայց պե՛տք է գնամ, որովհետեւ ամեն գիշեր մտովի Ագռավաքարի դուռը ջարդել եմ ու Մհերին ցուցանել խռովքս…

Պե՛տք է գնալ, որովհետեւ թշնամին չպե՛տք է հաղթի։ Որովհետեւ լռության անեծքից զատ դարձյալ շատ կարեւոր մի բան կա՝ լռության օրհնանքն ու պարտադրանքը։ Օրհնանքի էներգիան պիտի տալ տղերքին ու պարտադրանքի էներգիան վերցնել նրանցից։

Լռությա՛ն պարտադրանքի, որ կսիպի չջարդվել, չծնկել, հաղթանակների համը չմոռանալ, նոր հաղթանակների պատրաստվել։

Ու բերե՛լ Հայ ազգի իրավունքի ժամանակը։

Ուրեմն սկսենք՝ փա՜ռք մեր տղերքին՝ վասն գալիք հաղթանակների։

Թեգեր: հաղթանակպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բերկրանքի եւ հպարտության ակունք

Բերկրանքի եւ հպարտության ակունք

Ազգընտիր վեհափառը

Ազգընտիր վեհափառը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist