Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ազգընտիր վեհափառը

Մայիսի 8, 2021
Հոգեւոր
Ազգընտիր վեհափառը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
522
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անուրանալի է Հայոց առաքելական եկեղեցու ազգանվեր դերակատարությունը մեր պատմության թե դժվարին եւ թե հերոսական մաքառումների դարակազմիկ հանգրվաններում: Դարերի ընթացքում շատ ու շատ սրբազան հայրերի անուններ են ոսկետառվել մեր մատենագրության չխամրող էջերում, իսկ կաթողիկոսներից մի քանիսի կերպարը լուսապսակվել է համաժողովրդական սիրով ու անմարելի հիշողությամբ: Հիշենք Մկրտիչ Խրիմյանին, որին ազգը Հայրիկ պատվանունը շնորհեց: Հիշենք Վազգեն Ա կաթողիկոսին: Հարգանքով հիշատակելի են նրանցից շատերի անունները: Ուստի իր ծննդյան օրվա առիթով վերհիշենք նաեւ Գեւորգ Զ Չորեքչյան վեհափառ հորը, որը գահակալեց, հիրավի, ծանր ու յուրաքանչյուր ակնառու անհատի համար վտանգավոր՝ ստալինյան արհավիրքների ժամանակաշրջանում…

Հայոց 129-րդ կաթողիկոսը ծնվել է 1868 թ. դեկտեմբերի 2-ին, Նոր Նախիջեւան քաղաքում: Տեղի ծխականն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 1889 թ. ձեռնադրվել է սարկավագ եւ Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ նույն թվականին մեկնել Գերմանիա՝ հինգ տարի ուսանելով Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ նույն քաղաքի կոնսերվատորիայում: Վերադառնալով հայրենիք, մեկ տարի երաժշտություն է դասավանդել հարազատ կրթօջախում, ապա մեկնել ծննդավայր՝ այնտեղ ծավալելով մանկավարժական, հայրենասիրական եւ երաժշտական ակտիվ գործունեություն: 1913 թ. Գեւորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում վարդապետ եւ կրկին Նոր Նախիջեւան ուղարկում՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով: Այստեղ հայրենասեր հոգեւորականը 1915 թ. հայկական նախճիրից փրկվածների Եղբայրական օգնության կոմիտեի կազմում էր, մեկ տարի անց՝ դրա նախագահը:

1916 թ. Գեւորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Սուրբ Աթոռ, որոշ ժամանակ անց արժանանում ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում Սինոդի անդամ: 1917-ին ձեռնադրվում է եպիսկոպոս՝ դառնալով վանական կառավարության նախագահ եւ Մայր Տաճարի լուսարարապետ: Հինգ տարվա նվիրական աշխատանքից հետո նա է Վիրահայոց թեմի առաջնորդը մինչեւ 1927 թ.: Մինչ այդ նրան արքություն էր շնորհվել, դարձել էր Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 1938 թ. կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն նրա թիվ 620 կոնդակի, նշյալ թվականի ապրիլի 10-ից Չորեքչյանը ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը: 1941 թ. գարնանը Ազգային եկեղեցական ժողովում ընտրվում է կաթողիկոսական տեղապահ, իսկ 1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին: Ճիշտ ընտրություն՝ վեհափառի աթոռին, հիրավի, խիզախ եւ ազգանվեր հոգեւոր առաջնորդ էր վիճակվել…

Հայրենական պատերազմ. ծայրահեղ ծանր փորձություն մեծ հայրենիքի, մանավանդ եղեռնագործ երկրի հարեւանությամբ ապրող մեր ժողովրդի համար: Շուրջ 6000000 հայորդիներ էին ռազմաճակատում, իսկ թիկունքն օգնում էր՝ ինչով կարող էր: Ամենայն հայոց կաթողիկոսի այն ժամանակվա տեղապահը 1941 թ. հուլիսին դիմում է համայն հայությանը՝ համախմբվելու եւ սատար կանգնելու հայ ժողովրդի միակ հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին: Համայն հայությունը, ականջալուր նրա կոչին, սկսում է հանգանակություն: Արդյունքում ստեղծվում են «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: 1942-43 թթ. Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերից հետո կառավարությունը դույզն-ինչ մեղմացնում է քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ: 1943 թ. նոյեմբերին միության ժողկոմխորհը որոշում է ընդունում եկեղեցիների վերաբացման մասին: 1944-ից սկսում է հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը: 1945 թ. մարտին Չորեքչյանը դիմում է Ստալինին եւ Բերիային՝ խնդրելով թույլ տալ Ուրալ տեղահանված 16 հազար հայերի վերադարձն իրենց նախկին բնակավայրերը կամ Հայաստան: Նույն թվականին վեհափառը հանդիպում է Ստալինի հետ՝ նրան ներկայացնելով 11 կետից բաղկացած զեկուցագիր, բարձրացնում Թուրքիայից հայկական հողերի վերադարձի հարցը: Արյունարբու առաջնորդը խոստանում է լուծել առաջարկված խնդիրները, սակայն դրանք մնում են անկատար…Նույն թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմում է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական պատմական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947 թ. ապրիլի 20-ին հրատարակում է ընդարձակ մի կոնդակ «Հայկական հարցի լուծման մասին», ողջունում Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման խնդիրը:

Չորեքչյանը ծավալուն աշխատանք է կատարել սփյուռքահայերի հետ խզված կապերը վերականգնելու, 1946-48 թթ. հայրենադարձությունը կազմակերպելու ուղղությամբ: Նրա կաթողիկոսության օրոք վերաբացվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, գրադարանը, տպարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաեւ Սուրբ Հռեփսիմեն, Խոր Վիրապը եւ Գեղարդավանքը: Ինը տարվա գահակալության ընթացքում ազգընտիր վեհափառը հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին եւ արտաքին թեմերը, բարձրացնել հայ եկեղեցու հարգն ու հեղինակությունը: Իսկ ժամանակները, հիշենք, բռնակալական, արհավիրքային էին…

Նվիրյալ կաթողիկոսը վախճանվեց 1954 թ. սեպտեմբերի 26-ին՝ գալիք սերունդներին թողնելով օրհնյալ անուն ու պայծառ հիշատակ: Իսկ նրան հաջորդելու էր առավել քան սիրված մի վեհափառ՝ Վազգեն Առաջին խնկելի անունով…

Թող օրհնյալ լինի հիշատակն արդարոց… Եվ թող ներկաներն ու եկողները դասեր առնեն սիրված եւ երեւելի իրենց նախորդներից: Դրանից կշահեն եւ ազգը, եւ իրենք:

Թեգեր: Գեւորգ Զ ՉորեքչյանԹուրքիաԽՍՀՄկաթողիկոսՀայ առաքելական եկեղեցի
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ

Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ

Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»

Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist