Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մոնթեն՝ Կովսականից

Նոյեմբերի 11, 2021
Այլք
Մոնթեն՝ Կովսականից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
366
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մոնթե Հայրապետյանն Արցախյան վերջին պատերազմի հազարավոր անմահ հերոսներից է, ով Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգեւը 2021 թ. օգոստոսի 25-ին ծնողների ծննդավայր Քարագլուխ գյուղում հանձնվեց` հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ…

Կովսականի միջնակարգ դպրոցը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր: Դպրոցի մուտքի մոտ հերոսի քարե կիսանդրին էր, եւ յուրաքանչյուր օր դպրոցականներն առաջինը «ողջունում» էին Մեծն Թաթուլին: Թեկուզ մարտիրոս, Թաթուլը նաեւ այստեղ էր՝ Կովսականում: Հերոսի անունով էր կոչվում նաեւ քաղաքում գործող ազգագրական երգի ու պարի համույթը՝ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Թաթուլն իր հերոսությամբ բոլորին էր ոգեշնչել, առանձնապես կովսականցի դպրոցականներին, երիտասարդներին: Այս դպրոցում սկսեց իր կրթությունը եւ միջնակարգն ավարտեց կովսականցի Մոնթե Ավետիքի Հայրապետյանը: Լավ էր սովորում, մասնակցում էր դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հատկապես սիրում էր խաղալ թատերական ներկայացումներում եւ՝ հերոսների դերեր:

2015 թ. նոյեմբերին դպրոցում ներկա եղա Մուրացանի «Ռուզան» դրամայի բեմականացմանը: Դերակատարները կրթօջախի սաներն էին: Կապուտաչյա Մոնթեն կարծես իր կերպարում էր, խաղում էր հայ իշխաններից մեկի դերը: Դասասենյակում, որտեղ տեղի ունեցավ ներկայացումը, ծնողներն էին, ուսուցիչներ, աշակերտներ: Շատ լավ խաղացին մեր աշակերտները, եւ բոլորն էին հուզված, բարձր տրամադրությամբ: Զրուցեցի դերասան-աշակերտների, նաեւ Մոնթեի հետ: Սիրում էին իրենց քաղաքը եւ պատրաստ տեր կանգնելու նրան բոլոր ժամանակներում: Մոնթեն չէր որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն գիտեր՝ Կովսականի տերն է մնալու: Նաեւ զբաղվում էր ձյուդոյով: Բերձորի մանկապատանեկան դպրոցի Կովսականի մասնաճյուղի՝ մարզիչ Տարոն Պողոսյանի սանը շրջանային ու հանրապետական (նաեւ` ՀՀ-ում) մրցումների էր մասնակցել, հաճախ դարձել հաղթող կամ մրցանակակիր: Ձյուդոյի նույն խմբում էր պարապում նաեւ կովսականցի Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանը՝ ժամկետային զինծառայող, ով նահատակվեց Արցախյան վերջին պատերազմում, հուղարկավորված է Վայոց ձորի Զառիթափ գյուղում՝ ծնողների ծննդավայրում: Ձյուդոյի մրցումներին նույնպես ներկա եմ եղել, լուսաբանել դրանք: Դարձյալ աչքի էր ընկնում Մոնթեն՝ մրցակիցների (մտերիմ ընկերների) հետ մրցապայքարում:

Մոնթեն ծնվել է 1999 թ. մայիսի 19-ին, Կովսական քաղաքում: Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային այս քաղաք էին եկել Վայոց ձորի Քարագլուխ գյուղից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2017-ին, զորակոչվել է հայոց բանակ, ծառայել բարեխիղճ ու նվիրված: Պատահական չէ, որ ինչպես դպրոցում էր արժանանում պատվոգրերի, գովասանագրերի, շնորհակալագրերի, այնպես էլ՝ ծառայության ընթացքում: Մի անգամ երջանկահիշատակ, Արցախյան վերջին պատերազմում նահատակված երգիչ Գեւորգ Հաջյանի հետ եղանք Մոնթեենց տանը: Գեւորգը 1 շաբաթ մնաց Կովսականում եւ տարածքի երեխաների համար Կոմիտասին նվիրված դասընթացներ էր կազմակերպում: Մոնթեի հայրը՝ Ավետիքը, եղբայրը՝ Ահարոնը (Կովսականի քաղաքապետարանի ակումբավար) հպարտորեն էին խոսում Մոնթեի մասին, երբ ծառայում էր բանակում:

Բանակից վերադառնալուց հետո զբաղված էր ընտանիքին օգնելով, իրենց տնտեսությունը զարգացնելով: Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն առաջնագիծ տարավ նաեւ հազարից ավելի քաշաթաղցիների՝ զորակոչով ու կամավոր, աշխարհազորով, չհաշված 200-ից ավելի ժամկետային զինծառայողները: Մոնթեն էլ հենց առաջին օրը զորահավաքով, որպես պահեստազորային, հասավ առաջնագիծ` Ջրական: Այդ օրերին ամենաթեժ մարտերն էին մղվում այս ուղղությամբ: Առաջին, երկրորդ, երրորդ օրերին արդեն լսում էինք նաեւ քաշաթաղցի նահատակների ու վիրավորների մասին: Ջրականի 21-րդ մարտական հենակետում էր հայրենի սահմանը պահում Մոնթեն: «Նարինջ 1»-ը տարածքի կարեւոր դիրքերից էր, որն էլ մարտական ջոկատի կազմում պաշտպանում էր Մոնթեն: Չի ենթարկվել «Նահա՛նջ» հրամանին. Կովսականը շատ հեռու չէր այստեղից: Ասում են՝ մինչեւ վերջին շունչը կռվում էր մարտադաշտում, դիմադրում իրենցից բազում անգամ ավելի թշնամուն եւ…

2020 թ. հոկտեմբերի 2-ից քաջորդին համարվում էր անհետ կորած: Լուրեր էին պտտվում, որ վիրավոր է եղել: Կար հույս՝ ողջ է, մի օր տուն կգա: Հույսով սպասում էին հարազատներն ու մտերիմները, ողջ Կովսականը: Սակայն… Օգոստոսին գտնվեց հերոսի աճյունը, որը, ըստ հարազատների, փետրվարին էր թշնամու կողմից հանձնվել հայկական կողմին: 

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Միջնադարի հայ համբավավոր բժշկապետը

Միջնադարի հայ համբավավոր բժշկապետը

ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ակտիվանալ

ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ակտիվանալ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist