Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»

Մայիսի 11, 2021
Միջազգային
Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
46
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս կիրակի հայտարարել էր, որ Եվրամիությունը չի կարողանա պահպանել իր իշխանությունն առանց Անկարայի աջակցության: «Եվրամիությունը կարիք ունի նոր մոտեցումների եւ կառուցվածքային վերափոխումների, հատկապես որոշումների կայացման մեխանիզմի հարցում: Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության եւ ներդրման ԵՄ-ն չի կարողանա պահպանել իր հզորությունը»,- ասել է նա: Ըստ Էրդողանի, Թուրքիան, «չնայած երկակի ստանդարտների եւ խոչընդոտների քաղաքականությանը, շարունակում է վճռական լինել ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակին հասնելու համար»:

Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Թուրքիայի կողմից նկատվում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտում, ինչի վկայությունն էր Էրդողանի վերջին հայտարարությունը։ Մյուս կողմից, այդ հայտարարության  մեջ նորություն չկար, այն տիպիկ էրդողանյան ոճով է։ «Նմանատիպ հայտարարություններով Էրդողանը վերջին շրջանում հաճախակի է հանդես գալիս ամենատարբեր բնագավառներում, այդպիսով՝ փաստորեն պահանջ է դնում ԵՄ-ի առջեւ, որպեսզի վերջինս գնա իր հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով»,- ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելը որքանով է պայմանավորված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմամբ, զրուցակիցս նկատեց, որ այս ուղղությամբ եւս Թուրքիան ձգտում է որոշակի առումով բարելավել հարաբերությունները, մասնավորապես՝ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո։ Ի դեպ, հունիսին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ սպասվում է Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը։ «Մինչ այդ Թուրքիան մեկ անգամ եւս ցույց տվեց, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները. Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը չդիմեց հակաքայլերի, կտրուկ կերպով չհակազդեց Միացյալ Նահանգներին»,- ընդգծեց թուրքագետը՝ նշելով, որ ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի կողմից է նկատվում հարաբերությունները բարելավելու ցանկություն։

Ի տարբերություն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման, մի փոքր այլ են Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերություններում նկատվող զարգացումները։ Այստեղ գործընթացները ընթանում են այլ ճանապարհով. եթե ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ այն տեղի է ունենում շատ թե քիչ հրապարակայնորեն, ապա Եգիպտոսի հետ հարաբերությունները շատ ավելի լարված էին եւ նույնիսկ ենթադրություններ կային, որ կարող են հասնել բախումների։ Խոսքը վերաբերում է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչպես նաեւ Լիբիայում ունեցած հակասություններին, որտեղ Թուրքիան եւ Եգիպտոսը հակադիր ուժերի են օգնում։ Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Եգիպտոսի հետ Թուրքիան ունի բավական լուրջ հակասություններ, իսկ ընդհանուր առմամբ, երկու երկրների հարաբերությունները արդեն մի քանի տարի բավականին լարված են։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Եգիպտոսում ռազմական հեղաշրջումից հետո, երբ զինվորականները իրենց ձեռքը վերցրեցին երկրի ղեկը, իշխանությունից հեռացրեցին ծայրահեղ իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որի հետ Թուրքիան ունի շատ լավ հարաբերություններ։

Նշենք, որ երկար ընդհատումից հետո Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ վերսկսվել են բարձր մակարդակի հանդիպումները, որոնց առանցքում տարածքային անվտանգությանն առնչվող խնդիրներն են։ Կահիրեում Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ ընթացող խորհրդատվական բանակցությունների ընթացքում օրակարգում եղել են նաեւ Լիբիային, Սիրիային եւ Արեւելյան Միջերկրականին առնչվող հարցեր։ Բանակցությունները տեղի են ունեցել արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

«Այս գործընթացը, այսինքն՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ երկու կողմերի փորձերը նախապես իրականացվել են հետախուզությունների մակարդակով, այսինքն՝ սկզբնական շրջանում դա գաղտնի էր տեղի ունենում, բայց հիմա արդեն տեսնում ենք, որ այդ գաղտնի գործընթացը տվել է արդյունք, եւ արդեն սկսվել են հրապարակային շփումները»,– մեկնաբանեց թուրքագետը՝ նշելով մի կարեւոր հանգամանքի մասին, որ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես դաշնակից, ապա Եգիպտոսն ու Թուրքիան դաշնակիցներ չեն եւ չեն էլ լինի մոտակա ժամանակներում, քանի որ հակասությունները բավականին խորն են։ Ուղղակի Թուրքիան եւ Եգիպտոսը ձգտում են թուլացնել առկա լարվածությունը։

Անդրադառնալով այսօրվա ամենաթեժ թեմային՝ արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումներին, որի վերաբերյալ Թուրքիան արձագանքել է նախագահի մակարդակով, զրուցակիցս ընդգծեց, որ սա կարեւոր ուղղություն է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային առումով։ Այստեղ կան ինչպես երեւացող, այնպես էլ՝ չերեւացող կողմեր, մասնավորապես թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին տարիներին առերեւույթ սրված են, ինչը գալիս է առաջին հերթին Թուրքիայից։ Սաֆրաստյանի կարծիքով, Էրդողանը փորձում է ցույց տալ իսլամական աշխարհին, որ ինքը պայքարում է Իսրայելի դեմ։

Արդեն իսկ Էրդողանը խստորեն դատապարտել է Իսրայելի իշխանություններին Արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ կոչ անելով իսլամական աշխարհին միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։ Միեւնույն ժամանակ՝ վերջինիս գործողությունները որակել է «վայրագ հարձակումներ» եւ իր զորակցությունը հայտնել պաղեստինցիներին։ «Էրդողանն օգտագործում է Իսրայելի հետ հարաբերությունները իսլամական աշխարհում իր անձնական եւ Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելու համար։ Վերջին տարիներին պրոիսլամիստական ուղղությունը նկատելի է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Մյուս կողմից՝ կարելի է պնդել եւ դրա մասին կան տվյալներ, որ թեեւ երկերների միջեւ հարաբերություններն առաջին հայացքից սրված են, այնինչ՝ ամերիկացիների ջանքերի շնորհիվ դեռեւս 20-րդ դարի վերջերին սկսված համագործակցությունը շարունակվում է։ Այն ընթանում է նաեւ հատուկ ծառայությունների մակարդակով»,- մանրամասնեց զրուցակիցս՝ հավելելով, որ Թուրքիան, որքան էլ ժամանակ առ ժամանակ միտումնավոր սրի իր հարաբերություններն այս կամ այն երկրի հետ, այնուամենայնիվ կարողանում է չանցնել կարմիր գծերը։ Սա Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունն է էրդողանի կառավարման շրջանում։

Թեգեր: ԱՄՆԵգիպտոսԵՄԹուրքիաՆԱՏՕՋո ԲայդենՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուբեն Սաֆրաստյան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Պետական պարտքից չվախենալ

Պետական պարտքից չվախենալ

Հարցեր, որոնք ավելի շուտ աշխարհաքաղաքական են

Հարցեր, որոնք ավելի շուտ աշխարհաքաղաքական են

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist