Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արշակունին» հավատով ու վստահությամբ է անցնում գործի

Դեկտեմբերի 22, 2021
Սոցիում
«Արշակունին» հավատով ու վստահությամբ է անցնում գործի
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմում ունեցած անհաջողությունը, կորցրած տարածքները, ազգի բարոյահոգեբանական ընկճվածությունը նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին։ Որոշ անհատներ, խմբեր ստեղծել են հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղված են ռազմամարզական, ազգային-գաղափարախոսական ծրագրեր իրականացնելով՝ կարեւորելով հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Օրերս այցելեցի Վայոց ձորի մարզ, Վայք քաղաք, որտեղ կայացավ պահեստազորի սպա Արտավազդ Վարդանյանի եւ ընկերների նախաձեռնությամբ ստեղծած «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության կենտրոնի բացման արարողությունը։ Ներկա էին հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, Արցախյան գոյամարտի ճանաչված հրամանատարներ, զինվորականներ, հասարակական, պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, այլք։ Արփա գետի ձախափնյա տարածքում է ռազմամարզական կենտրոնի նորակառույց շենքը՝ ոճական գեղեցիկ տեսքով։ ՀԿ նախաձեռնող-հիմնադիր Ա. Վարդանյանը նախ ծանոթացրեց շենքի տեղանքի, պայմանների հետ։ Ասաց՝ տարածքը հատուկ է ընտրվել, քանի որ այստեղ հնարավոր է կազմակերպել ռազմամարզական պարապմունքներ։ Գետանցում, անտառային պայմաններ, բարձունքի հաղթահարում, թիրախների խոցում եւ այլն։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ա. Վարդանյանն ասաց. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական ու անվտանգային բարդ իրավիճակը, հայ երիտասարդության ֆիզիկական, ոգեղեն ու բարոյահոգեբանական պատրաստվածության անհրաժեշտությունը՝ «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությանը, ռազմամարզական հմտությունների ձեռքբերմանը, կատարելագործմանը, հայրենաճանաչությանը, ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, զանգվածային սպորտի զարգացմանը միտված նման կառույցի հիմնադրում»։ Նշեց, որ ընկերներով, հիմնականում՝ պահեստազորի ներկայացուցիչներ, հավաքվել եւ նախ որոշել ջոկատ կազմել: 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ պահեստազորի սպան մարտական ջոկատ է ղեկավարել։ Սակայն հետո նպատակահարմար են գտել ստեղծել աշխարհազորը համակարգող կազմակերպություն։ Սա հնարավորություն կտա զենքից օգտվել սովորեցնել նաեւ նրանց, ովքեր զինվորական չեն, չգիտեն այն գործածել։ Այսինքն աշխարհազորի գաղափարը՝ հասարակությանը պատրաստելը, թիվ 1 խնդիրն է դարձել ՀԿ-ի համար։

ՀԿ-ի կազմավորումից անցել է կես տարի, եւ այդ ընթացքում հասցրել են կառուցել շենքը, ձեռք բերել նյութատեխնիկական միջոցներ։ Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ ճամբարում մարզվելու համար սաներին կդասավանդեն բարձրակարգ ու փորձառու մասնագետներ։ «Նշված նախաձեռնությամբ մենք կկարողանանք հայկական զույգ հանրապետությունների անվտանգության սպառնալիքները չեզոքացնել նաեւ ֆիզիկապես պատրաստված ու ռազմարվեստի հմտություններին տիրապետող, ազգային ու մարտական ոգով տոգորված, նպատակային ու կամային բարձր հատկանիշներ ունեցող երիտասարդության միջոցով»,- խոսքը շարունակեց Ա. Վարդանյանը։

Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյանը ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը, որն ազգ-բանակ միավորման լավ տարբերակ է, եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել կենտրոնի կայացմանն ու զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ծրագիրը մարզի բարձր դասարանների աշակերտների եւ ռազմագիտության ուսուցիչների համար նույնպես լավ հնարավորություն է` օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Ելույթներ ունեցան նաեւ զինվորականներ, Արցախյան գոյամարտի հրամանատարներ։ Կարեւորեցին «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի դերը՝ նշելով, որ պետք է նման բոլոր կառույցները միավորվեն, համագործակցեն միմյանց հետ, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ տեր կանգնել հայրենիքին։ Այս առումով կարեւորվեց նաեւ այն, որ պետությունը նույնպես օժանդակի նման կառույցներին։

Թեգեր: բանակճամբարպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist