Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ուշագրավ ֆիլմ

Նվիրված «հայրենիքի դավաճանների» բռնադատված կանանց հիշատակին

Դեկտեմբերի 24, 2021
Սոցիում
Ուշագրավ ֆիլմ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
313
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարափոփոխ ժամանակներն անզոր են ջնջելու պատմական իրողություններն այնպես, ինչպես անհնարին է թաքցնել լույսը՝ ինչ-որ խավարչտին խորշերում:

Մեր ասելիքի առանցքում արյունոտ բռնակալի վերափոխված նախկին կինտոյի՝ ստալինյան բռնարարքների շրջանում հայրենիքի դավաճանի պիտակով դատապարտվածների եւ նույն բախտին արժանացած նրանց անմեղ կանանց հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմն է: Ասելիքի առումով նախադեպը չունեցող մի ժապավեն, որն սկսվում է նախորդ դարի 30-ականներին սկիզբ առած կուլակաթափության բուն նպատակի բացահայտումով, համընդհանուր բռնարարքների ենթարկվածների հարազատների ու թոռների դառն վերհուշերով:

Այդ ժամանակների դժոխավայր ճամբարները սփռված էին միության անծայրածիր տարածքով մեկ: Իսկ հատուկ կանանց համար ստեղծվածները երեքն էին, որոնցից մեկը՝ «Ալժիր» անվանումով՝ Ղազախստանում: Ֆիլմը հենց այս աքսորավայրում կմախքացած կանանց մասին է: Իսկ ովքեր էին նրանք՝ այդ անմեղ-մեղավորները. արվեստագետներ, գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, պարուհիներ, դերասաններ, ինժեներներ, գրողներ, որոնց թվում էին նաեւ աշխարհահռչակ Մայա Պլիսեցկայայի մայրը՝ Մայա Պլիսեցկայան, բանաստեղծ-երգիչ Բուլատ Օգուջավայի մայր Աշխեն Նալբանդյանը, մարշալ Տուխաչեւսկու քույրը, կոմունիզմի նվիրյալ հարյուրավոր այլ գործիչների կանայք: Նրանց հասցեագրված մեղադրանքը գրեթե նույնն էր՝ եթե դավաճան է ամուսինդ, ուրեմն դու չես կարող նրա համախոհն ու գաղափարակիցը չլինել: Եվ վե՜րջ, այլ ապացույցների կարիքը չկա: Եվ այդ փխրուն արարածները մաշվելու էին իրենց իսկ ձեռամբ կառուցած մահահոտ բարաքներում, կարի արտադրամասերում, քաղցից ու սովից: Կարմիր դահիճների համար միեւնույն է եղել, թե նրանք նոր ծննդկաններ են կամ մանկահասակ երեխաներին սնուցող մայրեր, որոնց հարազատ զավակներից բաժանում էին երեք տարին լրանալուց անմիջապես հետո՝ տանելով հատուկ մանկատներ: Իսկ շրջապատում կրկնակի փշալարեր են, կատաղի շներ, սովամահ մարմիններ… Ֆիլմում այս ամենի մասին խոսում են մահվան որջերից հրաշքով փրկված հատուկենտները՝ ասես չհավատալով իրենց վերաապրումին: Նրանք սեւ գերեզման են անվանում Ակմոլինսկը՝ «Ալժիր» ճամբարը՝ դժոխքված 1936-ին եւ գոյատեւած մինչեւ մեծ հրեշի սատակելը՝ 1953 թ.:

Այս իրողությունների ֆոնին հաճախակի են հայտնվում երկիրն ու կոմունիզմը գովաբանող վավերագիր հատվածներ՝ երջանիկ կյանքի փառաբանման տեսարաններով: Այս իրողությունների համադրում-հակադրումով է նաեւ ամբողջանում կինոժապավենը:

Բարեբախտաբար, անցնելու էին սեւ հրեշի ժամանակները, եւ բարեգութ ու ազնվարյուն մարդիկ իրականացնելու էին բռնադատված կանանց հիշատակն հավերժացնող ձեռնարկումներ: Մեծարժեք այս ֆիլմն ստեղծվել է պատվարժան մեր հայրենակից, սանկտբետերբուրգաբնակ համբավավոր Հրաչյա Պողոսյանի բարեգործական ֆոնդի միջոցներով: Եվ ոչ միայն սա: Նրա առատաձեռնության արդյունք են աշխարհի 14 երկրներում նոր կառուցված կամ հիմնովին վերակառուցված պատմական ու հոգեւոր ժառանգության հուշակոթողները, անվանի զորավարների, գրողների, բժիշկների, Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող շուրջ 150 հուշարձանները: Նա չէր կարող անմասն մնալ  նաեւ «Ալժիր» ճամբարի տարածքում կառուցված հուշահամալիրի վերխոյացմանը: Այս ֆիլմում Հրաչյա Պողոսյան բարեգործի մասին անթաքույց հիացմունքով են խոսում օտարները. «Նա ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի քաղաքացի է, այլեւ՝ աշխարհի…»: Այսպես արտահայտվողները մեկը չէ, երկուսը չեն… Միայն Ղազախստանում 10-ից ավելի նախագծեր է իրականացրել մեզ հպարտություն ներշնչող մեր հայրենակիցը: Ֆիլմում ցուցադրվում է հուշահամալիրում տեղադրված նաեւ այն խաչքարը, որին փորագրված է. «Ի հիշատակ «Ալժիր» ճամբարի հայ կին բանտարկյալների»: Սա նույնպես Հրաչյայի նախաձեռնությունն է: Բարեգործ մեր հայրենակիցը մարմարակերտ եւս մեկ գեղաշուք խաչքար է հառնեցրել Աստանայում՝ տիրամոր խճանկարի ոսկեզօծ լուծումներով, իր անուրանալի ներդրումն ունեցել Քրիստոսի տառապանքները կրած հավատացյալ այն տասներկու կանանց հիշատակը խնկարկող եկեղեցու կառուցմանը՝ շքեղ ու հավատաշունչ:

Ասենք, որ ղազախական պետությունը բարձր է գնահատել Հրաչյա Պողոսյանի անշահախնդիր նվիրաբերումներն ու վաստակը: Գնահատել է նաեւ նրանց պատրիարքը՝ անվանի հայորդուն արժանացնելով «Աշխատանքի համար» շքանշանի: Նա հովանավորել է նաեւ Գալինա Սեմյոնովայի «Պատիժ՝ առանց հանցանքի» ստվարածավալ գիրքը: Իսկ թե էլ ինչ ձեռնարկումներ կհեղինակի բարեգութ ու առատաձեռն սիրված մեր հայրենակիցը՝ կապրենք, կտեսնենք:

Իսկ դուք նայեք ներկայացված այս ֆիլմը. այն ձեզ ասելիք ունի…

Թեգեր: Հրաչյա ՊողոսյանՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին

Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist