Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին

Հակոբավանքի վերականգնման նպատակով դրամահավաքը սկսված է

Դեկտեմբերի 25, 2021
Սոցիում
Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
545
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատասխանատուների՝ 132 մլն դրամ կպահանջվի Հակոբավանքի վանական համալիրի վերականգնման համար: Նախագծի հեղինակները համոզված են, որ գումարի հանգանակությունը կազմակերպելու դեպքում, գալիք տարվա գարնանը հնարավոր կլինի ձեռնամուխ լինել առաջին փուլի աշխատանքներին: Իսկ ինչպես տեղեկացրին Արցախի պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, արդեն «Ռիա Արմենիայի» հարթակում մեկնարկել է դրամահավաքը:

Ծառայության ղեկավար Արմինե Հայրապետյանի խոսքերով՝ ընդամենը երեք օրում շուրջ 5 մլն դրամ է հանգանակվել հարթակում, ինչը վկայում է հանրության կողմից դրսեւորվող լայն աջակցության մասին: Առանձին բարերարներ պատրաստակամություն են հայտնել 3-5 մլն դրամի շրջանակներում գումարներ տրամադրել հիմնադրամին: Անմասն չի մնա եւ ԱՀ կառավարությունը, որը խոստացել է առաջին 40 հազար դոլարի հայթայթման պարագայում կրկնապատկել գումարը:

«Առաջին փուլում նախատեսվում է վերանորոգել Հակոբավանքի Հյուսիսային Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ երկրորդում՝ Արեւելյան Սրբության եկեղեցին: Երրորդ փուլում արդեն կվերականգնվեն գավիթն ու ճեմասրահները, ինչպես նաեւ վանական համալիրի տարածքում գտնվող հոգեւոր եւ տնտեսական մյուս շինությունները»,- ասում է Ա. Հայրապետյանը:

Գաղտնիք չէ, որ երբ Արցախում պետական, բարեգործական միջոցներով ջանքեր են գործադրվում պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման ու պահպանման համար, ապա Ադրբեջանի իշխանությունները մոլեռանդորեն շարունակում են պղծել ու ոչնչացնել քրիստոնեական արժեքները, այն ամենը, ինչը հայկական է՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր… Այս ծանր հանցագործություններին զուգահեռ, Բաքուն պետական մակարդակով հսկայական գումարներ է ծախսում՝ նաեւ հայկական հին վանքերն ու եկեղեցիները աղվաններին կամ մեկ ուրիշ մտացածին որեւէ «կրոնական համայնքի» վերագրելու համար՝ կանգ չառնելով ամենաստոր ու նողկալի արարքների, ծրագրերի առաջ:

Դադիվանքի նկատմամբ ձեռնարկած թշնամական արշավանքը, ցավոք, տրամաբանական իր շարունակությունն է գտել Հակոբավանքի «աղվանացման» հեռահար ծրագրերում, ինչով փորձ է արվում խոչընդոտել համալիրի վերականգնման գործընթացը, ադրբեջանցի գիտնականներն անամոթաբար բարբաջում են, թե իբրեւ Հակոբավանքն էլ «աղվանական ծագում» ունի, եւ «պատմական արդարությունն անհրաժեշտ է վերականգնել»: Զավեշտի հասնող արկածախնդրությունները վերջ չունեն, եւ հակառակորդն ամեն օր նորանոր սադրանքների եւ խարդավանքների է դիմում: Նա սովոր է միայն ուրիշինը յուրացնել ու միշտ առաջնորդվում է այդ սկզբունքով: Իսկ որպեսզի վիժեցվեն Ադրբեջանի նկրտումները, Ա. Հայրապետյանը կոչ է անում փրկել եւ սրբորեն պահպանել քրիստոնեական արժեքները, համախմբվել ու հնարավորության սահմաններում մասնակցել Հակոբավանքի վերականգնման դրամահավաքին, «ապրել ոչ միայն հացիվ»…

«Ուրախալի է, որ հետզհետե համալրվում է նվիրատուների ցանկը, եւ նախագծի իրագործմանը պատրաստակամություն են հայտնում սատարել ինչպես պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ առանձին անհատներ»,- գոհունակությունը չի թաքցնում ծառայության ղեկավարը եւ հավելում, որ համալիրի վերակենդանացման գործում արժանի ավանդ ներդնող բարերարների, ասել է թե՝ խոշոր նվիրատուների անունները կփորագրվեն Հակոբավանքի պատին…   

Քոլատակ (Մարտակերտի շրջան) համայնքի տարածքում է վանական համալիրը, որտեղ, որպես հոգեւոր կենտրոն, դարեր շարունակ եկեղեցական տարբեր ծիսակատարություններ եւ արարողություններ են կատարվել, աղոթքներ հնչել առ Աստված: Այն աչքի է ընկել վանական աշխույժ կյանքով, եւ ժամանակին հենց Հակոբավանքում էր կաթողիկոսական գահը: Դժբախտաբար, հայկական մյուս հոգեւոր օջախների թվում վանքը նույնպես թշնամու կողմից հարձակումների է ենթարկվել ու հրի մատնվել: Արմինե Հայրապետյանի հավաստմամբ՝ այն վերջին անգամ նորոգվել է գրեթե 300 տարի առաջ՝ 1728 թ.: Սակայն ասպատակությունների հետեւանքով դարձյալ ավերվել է, խիստ վնասվել: Հակոբավանքի վերածնունդը նախատեսվում է 2025-ին, երբ երրորդ փուլով կավարտվեն վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքները, եւ օրհնանքով, եկեղեցու զանգերով կօծվի ու կվերաբացվի Աստծո տունը… 

Թեգեր: ԱրցախՀակոբավանք
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը

Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը

Առճակատումը մտնում է վտանգավոր փուլ

Առճակատումը մտնում է վտանգավոր փուլ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist