Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ

Մայիսի 11, 2021
Սոցիում
Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
231
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի պատմության նոր ժամանակաշրջանի առանցքային դերակատար-ազգային մտքի մեծերից մեկը՝ Նժդեհը, հայտնվել է Արցախի շուրջ ծավալվող հետպատերազմյան զարգացումների կիզակետում: Մարտունի քաղաքում տեղադրված արձանն ադրբեջանցիների պահանջով նախ տեղափոխվեց կենտրոնական փողոցներից մեկից, դրանից հետո էլ վերջերս խոսակցություններ շրջանառվեցին այն ընդհանրապես հանելու մասին: Արձանի հետ կապված պատմությունն ակնառու փաստում է, որ Ադրբեջանը երբեք չի եղել եւ չի կարող լինել մուլտիէթնիկ պետություն: Այնտեղ մշտապես ճնշվել եւ ոչնչացվել են տեղի բնիկ ժողովուրդների ազգային առանձնահատկությունները, ինքնությունը, պատմությունը: Արհեստականորեն ստեղծված այդ պետությունում առաջին օրվանից արդեն 100 տարի ընթանում է ազգերի ձուլման եւ էթնիկ զտման քաղաքականություն, որը սակայն դատապարտված է անհաջողության, քանզի հնարավոր չէ տեղի ժողովուրդներին կտրել իրենց պատմական բնօրրանում գցած հազարամյա արմատներից:

Նժդեհը, լինելով հայ ժողովրդի ինքնության եւ հարատեւման փիլիսոփայության կրողը, կարող է խանգարել միայն ցեղասպան քաղաքականություն վարող Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք էլ անհաջող փորձեր են անում իրենց պարտության եւ տարածաշրջանում հայ ժողովրդի հաղթանակների սիմվոլներից մեկի արձանն Արցախից հանելու ուղղությամբ:

Ցեղակրոն գաղափարախոսության եւ շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհի պայքարի արդյունքում չիրականացավ Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի նման Ադրբեջանին բռնակցելու թուրքական ծրագիրը: 1920 թ. օգոստոսին Հայաստանի եւ բոլշեւիկների միջեւ կնքված զինադադարով Զանգեզուրը, Արցախը եւ Նախիջեւանը ժամանակավորապես պետք է զբաղեցներ կարմիր բանակը։ Սակայն Նժդեհը չենթարկվեց հայաստանյան՝ այդ  ժամանակ արդեն հեռացող իշխանության որոշմանը եւ մնաց Սյունիքում՝ պաշտպանելով լեռնահայությանը։

Հայ ժողովրդի պատմության այդ բախտորոշ ժամանակահատվածում Նժդեհը նախաձեռնեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թ. օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի համախոհներն ուխտ արեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը եւ կռվել մինչեւ վերջին շունչը։ Նժդեհն իր զինակիցների հետ լքել է Զանգեզուրը միայն այն ժամանակ, երբ բոլշեւիկյան իշխանությունները երաշխիք տվեցին, որ Սյունիքը մնալու է Հայաստանի կազմում։ 1921 թ. Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան, այնուհետեւ՝ Բուլղարիա։

Այսօր կռիվ տալով Գարեգին Նժդեհի արձանի հետ՝ Ադրբեջանը պայքարում է Լեռնահայաստանի՝ Զանգեզուրի պատմականորեն մշտապես հայկական լինելու իրողության դեմ: Շրջանառվող տեղեկությունները, թե Գարեգին Նժդեհի անձը ընդունելի չէ նաեւ Ռուսաստանի համար, չունի որեւէ հիմք: Նժդեհը պայքարել է օտար ուժերի դեմ՝ միայն Լեռնահայաստանը փրկելու եւ Հայաստանի սահմաններում պահ ելու համար:

1944 թ. Բուլղարիայում Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու կասկածանքով ձերբակալված, իսկ 1948 թ. 25 տարվա ազատազրկման դատապարտված Նժդեհը մի քանի անգամ իր պատրաստակամությունն ու ծրագրերն է առաջարկել համագործակցելու խորհրդային իշխանությունների հետ, բայց միայն Թուրքիայի դեմ տարվող քաղաքականության շրջանակում: Այդ բանակցությունների շրջանակներում Նժդեհը երկու անգամ Մոսկվայից տեղափոխվել է Երեւանի բանտ: Այստեղ Խորհրդային Հայաստանի անվտանգության նախարարի հետ քննարկումների արդյունքում 1953 թ. Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից նամակ էին գրել Սիմոն Վրացյանին՝ հորդորելով նրան մերձենալ ռուսների հետ հակաթուրքական պայքարի շրջանակում։ Սակայն Մոսկվայում նպատակահարմար չեն համարել նամակն ուղարկելը եւ այն մնացել է միայն որպես փաստաթուղթ։

Հետեւաբար՝ Նժդեհի դեմ այսօր պայքարում են բացառապես Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք շարունակում են Արցախից եւ Սյունիքից հայկական ինքնության ոչնչացման քաղաքականությունը: Մյուս կողմից Ադրբեջանը դրանով փորձում է ապացուցել, որ իբր ազդեցություն ունի Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Իսկ Արցախից պատասխանը հստակ է, որը մի քանի օր առաջ փակցվել էր արձանի վրա, որտեղ գրված էր, թե կգնդակահարեն արձանը հանել ցանկացողներին: Գրառումը հստակ է եւ համարժեք, քանի որ նման հարձակումը ոչ թե արձանի, այլ հայի իրավունքների համար պայքարողի ինքնության վրա է:

Ցեղակրոնությունը հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունն է, իսկ Նժդեհը ոչ միայն դրա ստեղծողն է, այլեւ այն իր պայքարով կյանքի կոչողը, հետեւաբար՝ ցանկացած հարձակում Նժդեհի արձանի ու նժդեհյան գաղափարախոսության վրա, հարձակում է հայ ժողովրդի վրա եւ հանգեցնելու է համապատասխան հակազդման:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳարեգին ՆժդեհԴավիթ ԲեկԶանգեզուրԹուրքիաժողովուրդՍյունիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»

Թուրքիան խուսափում է անցնել «կարմիր գծերը»

Պետական պարտքից չվախենալ

Պետական պարտքից չվախենալ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist