Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առաջին հերթին ուսուցանվում է հայրենասիրություն, սեր դեպի բնություն

Մայիսի 13, 2021
Սոցիում
Առաջին հերթին ուսուցանվում է հայրենասիրություն, սեր դեպի բնություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
247
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանի հետ է

-Տիկին Աղայան, Ձեր դպրոցը 2019-2020 ուսումնական տարվա լավագույն դպրոց է ճանաչվել: Խնդրում եմ ներկայացնեք, թե ինչի՞ շնորհիվ եք հասել դրան:

-Ագարակը Հայաստանի հարավային դարպասին է: Ապրում ենք մի գողտրիկ, գեղեցիկ, ջերմ քաղաքում, եւ մեր աշակերտները եւս ջերմ են ու ուսումնատենչ: Քաղաքն ունի մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 663 աշակերտ: Կրթօջախն ունի հաջողություններ, ինչի վառ ապացույցը 2019-2020 ուստարվա լավագույն դպրոց ճանաչվելու փաստն է: Լավագույն դպրոց կոչմանն արժանացել ենք մեդալակիրների թվի, հանրապետական օլիմպիադաներում աշակերտների մասնակցության եւ հաջողություններ ունենալու շնորհիվ: Այդ որոշման վրա ազդել է նաեւ դպրոցի գերազանցիկների մեծ թիվը: Հաշվի են առնվել նաեւ դպրոցի գեղեցիկ կահավորված եւ անհրաժեշտ պարագաներով հագեցած ուսումնադաստիարակչական անկյուններ ստեղծելու փաստը, դասասենյակների կոկիկ եւ մաքուր լինելը, ինչպես նաեւ տարբեր ծրագրերում դպրոցի ներգրավվածության եւ ակտիվ մասնակցության հանգամանքները: Օրինակ՝ բնապահպանական ծրագրերով կարողացանք 2018 թ. օգոստոսին արեւային ֆոտոէլեկտրակայան տեղադրել դպրոցում: Դիմեցինք «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրին եւ շահեցինք: Էլեկտրակայանից բացի, այդ ծրագրով մեզ հատկացվեց նաեւ ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների համար նախատեսված ստենդը: Ծրագիրը 30 հազար եվրո արժողությամբ էր: Քանի որ սարքը մեծ է եւ չի մտնում ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների սենյակ, այն տեղադրել ենք դահլիճում, որտեղ մեծ լուսամուտների դիմաց 30 աստիճան թեքում ենք դեպի արեւը եւ աշակերտների հետ անցկացնում լաբորատոր պարապմունքներ: Այս սարքի օգնությամբ երեխաներին ցույց ենք տալիս, թե ինչպես է կանաչ արեւային էներգիան փոխակերպվում ջերմային եւ լուսային էներգիայի, որը բնապահպանական տեսանկյունից բավական օգտակար է:

-Տեղյակ եմ, որ նույն ծրագրով շահել եք մեկ այլ մրցույթ. ի՞նչ ծրագիր էիք ներկայացրել:

-Այո, այս տարվա ապրիլի 22-ին գերմանական KfW բանկի հատկացրած միջոցներով շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրից շահեցինք հերթական դրամաշնորհը: Աչք շոյող կլինի, եթե աշակերտը դպրոցի տարածք մտնելիս տեսնի գեղեցիկ կանաչապատ բակ, ինչու չէ՝ նաեւ ուսումնական տեսանկյունից որոշ դիզայներական մտահղացումներով ձեւավորված կանաչ միջավայր, օրինակ՝ կանաչ գրքեր եւ այլն: Այդ նպատակով էլ գրեցինք այս ծրագիրը, որպեսզի կարողանանք կյանքի կոչել կանաչապատման մեր այդ մտահղացումը: Դպրոցն ունի նաեւ ջերմոց, որտեղ տարիներ առաջ ագրարային համալսարանի հետ պայմանագրի հիման վրա դասավանդվել են այգեգործություն եւ էկոլոգիա առարկաները: Հետագայում այդ պայմանագիրը խզվել է, եւ մենք հիմա նախատեսում ենք ջերմոցի բարիքներով համալրել տարրական դասարանին տրվող սննդի կերակրացանկը: Նպատակ ունենք առողջ, էկոլոգիապես մաքուր սննդով ապահովել դպրոցականներին: Մենք նախորդ տարի փորձ արեցինք այդ ուղղությամբ: Այս ծրագրի միջոցով ստացած գումարների մի մասը կօգտագործվի հողը փոխելու, այն սնուցելու աշխատանքների համար: Ջերմոցում արդեն ունենք կաթիլային ոռոգման համակարգ, եւ եթե հողը փոխվի, համապատասխան աշխատանքներ տանենք, կհասնենք մեր նպատակին:

-Ի՞նչ խնդիրներ կան դպրոցում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

-Դպրոցի շենքը վաղուց է կառուցվել եւ սեյսմակայունության առումով այնքան էլ հուսալի չէ: Շատ ավելի կարեւոր է աշակերտների ապաստարանի խնդիրը, քանի որ ապրում ենք սահմանին մոտ: Դիմել եմ մարզային իշխանություններին՝ ապաստարան կառուցելու հնարավորությունը դիտարկելու համար: Քաղպաշտպանության պարապմունքների օրերին, երբ պետք է տարհանում արվի, երկրաշարժի սցենարով ենք դպրոցականներին տարհանում ազատ տարածություն, շենքից դուրս, իսկ պատերազմական դրությանը երեխաներին սովորեցնելու համար, բնականաբար, պետք է նրանց ապաստարան իջեցնել: Նման հնարավորություն չունենալու պատճառով դասղեկի ժամերին, լսարաններում աշակերտներին տեսաֆիլմեր ցուցադրելով կարողանում ենք բացատրել, թե ապաստարաններից ինչպես պետք է օգտվել, եւ եթե անհրաժեշտ պահին հարեւան շենքերում նկուղներ ու ապաստարաններ լինեն, մեր աշակերտները պետք է գնան այնտեղ:

-Կրթական ոլորտի վերջին բարեփոխումները, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնան կրթական գործընթացների վրա, կարծես թե դա այնքան էլ միանշանակ չընդունվեց, հատկապես՝ նոր չափորոշիչները:

-Բարեփոխումները միտված են կրթության որակի բարձրացմանը, բայց միանշանակ չեն ընդունվում, քանի որ դրանք կյանքի կոչելու եւ արդյունքներ ստանալու համար ժամանակ է պետք, սերունդ պետք է անցնի դրա միջով: Եթե դասագիրք է փոխվում, ապա մեկ ուսումնական տարվա ընթացքում չես կարող ասել, թե արդյոք իր բուն նպատակին ծառայե՞ց այդ փոփոխությունը: Ինձ թվում է, որ փոփոխությունը որոշակի «կյանք» պետք է ապրի, եւ սերունդ պետք է փոխվի: Մենք կրթական որակի բարձրացմանը զուգահեռ աշակերտներին ուսուցանում ենք հայրենասիրություն, սեր բնության հանդեպ: Նաեւ ամրապնդում ենք ընտանիք- ծնող-աշակերտ կապը, որը շատ ամուր է այստեղ: Այս եռանկյան կենտրոնում էլ դպրոցն է, եւ դրանց ներդաշնակ փոխգործակցությամբ էլ վերջինս հասնում է հաջողությունների: Դրան նպաստում են նաեւ առողջ կոլեկտիվը եւ բանիմաց, մասնագիտական գիտելիքներին տիրապետող ուսուցիչները:

-Ի՞նչ մասնագիտացմամբ ուսուցիչների պահանջ կա դպրոցում:

-Ինֆորմացիայի ուսուցչի պահանջ կա: Ասեմ, որ այլ մասնագիտություններով շատ են դիմողները, բայց ֆիզիկայի ուսուցիչ էլ գրեթե չի դիմում: 22 տարվա իմ աշխատանքային պրակտիկայի ժամանակ չի եղել դեպք, որ ֆիզիկայի մասնագետը դիմի այստեղ ուսուցիչ աշխատելու համար: Եղել են զինվորականների կանայք, բայց նրանք մշտական չեն բնակվում մեր քաղաքում: Բնագիտական առարկաներ դասավանդողների պահանջ էլ կա: Չնայած դեռ դպրոցում կա ֆիզիկայի երկու ուսուցիչ, որից մեկը ես եմ, բայց ուսուցիչների սերնդափոխության հարցը խիստ է դրված: Այսօր ֆիզիկայի մասնագիտությամբ բուհեր դիմողներն ուսուցչի համար չեն դիմում, այլ ծրագրավորման եւ բժշկության մասնագիտություն ստանալու նպատակով:

-Ասացիք, որ ակտիվ մասնակցում եք ծրագրերին, ինչը, այլ ձեռքբերումների հետ միասին, գնահատվել է լիազոր մարմնի կողմից: Կնշե՞ք, թե ինչ այլ ծրագրեր եք իրականացրել:

-Մասնակցել ենք նաեւ «Բարի գործեր» ծրագրին, դրա  շրջանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային դասասենյակը կահավորեցինք բոլոր անհրաժեշտ միջոցներով: Բոլոր առարկաներից դասաժամեր այնտեղ կարելի է անցկացնել: Յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է մեկ ամսվա մեջ մեկ անգամ տվյալ կաբինետում դաս անցկացնել: Մեր ունեցած որոշակի տեխնիկական հագեցվածությունը համալրեցինք նոր տեխնիկայով՝ շարժական պրոյեկտորով, համակարգչային մեծ գրատախտակով եւ համակարգիչներով: Կաբինետն ամբողջությամբ վերազինեցինք, որն այսօր լիարժեք ծառայում է իր նպատակին: 2019 թ. սեպտեմբերին էլ ամբողջովին վերանորոգեցինք եւ վերաբացեցինք դպրոցի ճաշարանը: Այն հնարավոր եղավ իրականացնել մեր քաղաքի բարերարներ  Վարդուհի Սարգսյանի եւ Գեւորգ Սարգսյանի միջոցներով, որոնց երեխաները սովորում են մեր դպրոցում:

Թեգեր: Անժելա Աղայանդպրոցկրթությունուսուցիչօլիմպիադա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արհեստագործականը՝ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին

Արհեստագործականը՝ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին

Երբ կինը կորցնում է իգական սեռի բնազդները…

Երբ կինը կորցնում է իգական սեռի բնազդները…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist