Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ կինը կորցնում է իգական սեռի բնազդները…

Մայիսի 13, 2021
Սոցիում
Երբ կինը կորցնում է իգական սեռի բնազդները…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թուրք իգական սեռը անմասն չմնաց Հայոց Ցեղասպանութեան իրագործման մէջ: Անոնք անմարդկային եւ գազանային զանազան միջոցներով բաժնեկից եղան հայ ժողովուրդի ծրագրուած եւ որոշուած գողգոթային, աներեւակայելի դաժանութեամբ իրականացնելով իրենց թաքուն, չար եւ ոխերիմ երազները: Անոնք յարձակած են տեղահան եւ գաղթական դարձած հայ ժողովուրդի մնացորդացին՝ անմեղ տարեցներուն, կիներուն, դեռատի աղջիկներուն եւ երեխաներուն վրայ»:

   Կարպիս Հարպոյեան, բժիշկ

Քաղաքակիրթ աշխարհի հասարակության համար շոկային այս երեւույթը ոչ միայն դույզն-ինչ զարմանք չի հարուցի թուրքական իրականության մեջ, այլեւ կարժանանա խրախուսանքի, քանզի Թուրքիան դեռեւս ոտք չի դրել քաղաքակրթության այն աստիճանին, որտեղ մարդը գերագույն արժեք է՝ կյանքի անձեռնմխելիության իրավունքով…

Ռազմական վերջին սպառազինությունն ունեցող «առաջադեմ» Թուրքիայում թե ինչպես են այսօր վերաբերվում կանանց, այդ թվում եւ թուրք, վկայում են թուրքական «Շոու» հեռուստաընկերության լուրերի` 2020 թ. հուլիսի 21-ին եթերում միանգամից 4 կնոջ սպանության մասին հաղորդավար Էգե Ուների դատապարտող խոսքերը հանրությանը. «Թուրքիայում կին լինելը դժվար է, բայց կնոջ մեռնելը՝ հեշտ։ Մի՛ ասեք լսել ենք, չենք լսել։ Թուրքիայում կանայք մեռնում են, ավելին՝ մեկ կամ երկու հոգի չեն, կարծես պատերազմի մեջ լինեն՝ 10, 100… Մինչդեռ նկատե՞լ եք, եթե կնոջ մի մասը մայր է, մյուսը՝ երեխա է։ Սպանել կնոջը նշանակում է սպանել եւ՛ մորը, եւ՛ երեխային։ Այս առումով այս հասարակությունը «Մարդ» չի դառնում»։

Այդ հասարակությունը փորձեց «մարդ դառնալ» 1926 թ., երբ Թուրքիայում արգելվեց բազմակնությունը եւ փակվեցին հարեմները, փորձեց մարդ դառնալ 1930-ական թվականներին, երբ մի շարք բարեփոխումներ մտցվեցին կանանց իրավունքների առնչությամբ` մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին մասնակցելը եւ այնուհետեւ մուտքը քաղաքականություն, կին պատգամավորների մուտքը Թուրքիայի մեջլիս, սակայն կնոջն արհամարհելու եւ ցածր դասի կարգելու բարքերը գործում են մինչեւ օրս` հայրիշխանական ավանդույթների եւ պահպանողական հասարակարգի գերակայությամբ, հասարակություն, որ ժառանգություն է ստացել այնպիսի վարքուբարք, ուր կինը կարող էր դառնալ սովորական առուծախի առարկա, ինչպես ցանկացած կենդանի, ուր կնոջը կարող էին ճիպոտել ու դաժան ծեծի ենթարկել, ինչպես անասունի, ուր կինը գաղափար անգամ չուներ մարդկային իրավունքներից եւ անգամ ինքն իրեն չէր դասում մարդկային էակի շարքերը, բնական է նաեւ նրա` ատելության ու գազանաբարո վարքի դրսեւորումը այլոց հանդեպ, հատկապես նրանց, ովքեր բարձր էին իրենց կարգավիճակով եւ ում դեմ ատելության պետական քարոզչություն էր մղվում, իսկ դրանք հայ կանայք էին, ովքեր հարգված էին ընտանիքներում, ստանում էին կրթություն, այդ թվում եւ բարձրագույն, ձեռք բերում մասնագիտություն եւ աշխատում ըստ այդմ։ Թուրք կանանց ատելությունն ու նախանձը հայ կանանց հանդեպ ոչ միայն ազգային էր, այլեւ պայմանավորված էր հասարակության մեջ նրանց գրաված դիրքերի տարբերությամբ. թուրք հասարակությունն արհամարհում էր կնոջ դերակատարությունը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքում, իսկ հայ հասարակության մեջ կինը պատվավոր տեղ էր գրավում ամենուրեք, եթե անգամ կրթություն էլ ստացած չլիներ։

Ինչպիսին էլ լինի հասարակությունն ու նրա վերաբերմունքը կնոջ հանդեպ եւ ինչպիսին էլ լինի տվյալ հասարակությունը ներկայացնող կինը, սերնդի դաստիարակության խնդիրը հիմնականում կնոջ ուսերին է. այստեղ է, որ տարբերվում են դաստիարակության պտուղները` կախված կնոջ դաստիարակվածության ու կրթության, հասարակության մեջ նրա դիրքի աստիճանից։ Որքան էլ առաջին պահ տարօրինակ թվա, հոգեբանորեն ճնշված կինը, ում համար ինչպիսի բռնակալ էլ լինի ամուսինը, իր համար աստված ու անխախտ օրենք է, եւ նա իր երեխաների մեջ տեսնում է ամուսնու պատկերն ու կերպարը եւ ըստ այդմ էլ դաստիարակում նրանց. բռնությունը նրա համար սովորական, բնական երեւույթ է, հատկապես` օտարների հանդեպ, ու այդպես էլ ընտանիքում ու հասարակության մեջ ճնշված թուրք կինը դաստիարակում է նույնպիսի բռնակալ, որպիսին այդ հասարակության պատկերացումն է տղամարդու մասին եւ ընդհանրապես` մարդկային մշակույթի մասին: Թուրքական հասարակությունն ու պետությունը կայացել են բիրտ ուժի` ոճրագործությունների, բարբարոսությունների միջոցով, այլոց կյանքի հաշվին, եւ զարմանալի չէ, որ թուրք կինն էլ` բռնակալ դաստիարակելով հանդերձ, սեփական իրավունքները որոնում է նույնատիպ բռնակալական, դաժան գործողությունների մասնակից լինելով` փորձելով ինքնահաստատվել, տեղ գտնել հասարակության մեջ…

Այդ, իրավամբ, անլեզու արարածները, որ զուրկ էին տղամարդու հետ հավասար նստելու ամեն տեսակ իրավունքից, Հայոց ցեղասպանության ծրագիրն իրագործելիս, հանկարծ աշխուժացան, ոտքի կանգնեցին ու հայերի հանդեպ իրենց դաժանություններով գերազանցեցին տղամարդկանց` թիրախավորելով անպաշտպան ու անզեն կանանց, տարեցներին ու երեխաներին, գործելով աներեւակայելի ոճիրներ, որոնց մասին վկայություններն ու օրինակները բազմաթիվ են ու սարսռալի… Իր բարբարոս վարքով աչքի է ընկել անգամ Ադանայի Ղայըրլը գյուղում հանրահայտ ու ազդեցիկ Սինեմէ հանըմը, ով, Ադանայի հայ կաթոլիկ եպիսկոպոս Հակոբ Թերզյանի վկայությամբ, «հաւաքած է գիւղի եւ շրջակայքի հայերը, անոնց մէջէն զատած է գեղեցիկ կիներն ու աղջիկները եւ զանոնք ամուսնացուցած է թուրքերու հետ: Անոնցմէ շատեր փուռը նետած է եւ զուարճացած ու հոգեկան գոհացում ունեցած՝ տեսնելով անոնց այրած ու անշնչացած մարմինները, իսկ մնացած հայ կիները գետեզերք տարած է ու անձամբ մորթելէ ետք, հպարտութեամբ գետը նետած է»: Շվեդացի ավետարանիչ Յոհանսենն էլ վկայում է, թե ինչպես էին 1915-ին Խարբերդում թուրք եւ քուրդ կանայք մսագործի դանակներով` ամուսինների հետ, սպանում հայ զինվորներին։ Գազանացած կանայք զուրկ էին ամեն տեսակ սրբությունից. բացում էին հայ կնոջ որովայնը` ոսկի փնտրելու պատրվակով, չէին խորշում դիակապտությունից, բազմաթիվ կանանց ու երեխաների` միմյանց կապելով նետում էին գետը, որից գետը դառնում էր արնագույն ու ստանում «Կարմիր գետ» անունը։ Մեկը մյուսից սահմռկեցուցիչ ու արգահատելի պատմություններ հերթագայում էին միմյանց, որից արյունն է պաղում լսողի, ինչպես Ուրֆայի դեպքերը, որի մասին հիշատակում է Ֆրանսիայի փոխհյուպատոս Մորիս Կարլիեի կինը` Էմիլին. «3000 հայ կիներ պատսպարուած էին հայոց եկեղեցւոյ մէջ. թուրք մարդասպան տղամարդիկ, մտնելով եկեղեցի, բռնաբարեցին շատերը եւ զանազան տեսակի բռնութիւններ բանեցուցին, իսկ գազան թուրք կիներ 50 արկղ նաֆթ թափեցին հայ կանանց վրայ եւ հրոյ ճարակ դարձուցին բոլորը»:

Նրանք, այդ թշվառ թրքուհիներն ու քրդուհիները, ոչ միայն ոգեւորողն էին իրենց վայրենաբարո ամուսինների, այլեւ հանցակիցները, այն դաժան դրվագների հեղինակները, ուր վերջանում է ամեն տեսակ մարդկայինը, ուր գազանն է անգամ կանգ առնում, ուր գիշատիչ թռչուններն են հապաղում իջնել լեշի վրա, նրանք, այդ կին կոչվող սատանայակերպ արարածները, չէին խորշում ոչ մի նողկալի արարքից ու սրտակեղեք տեսարանի ականատես լինելուց, քանզի հոգու փոխարեն իրենց մարմիններում դժոխային վիհ էր, ուր գահավիժել են ի ծնե ու կնքել մարդ տեսակի մահկանացուն…

Թեգեր: ԹուրքիակինմարդասպանպատմությունՑեղասպանություն
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

Ապրիլի 1, 2023
Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Հաջորդ Հոդվածը
Խաբված ժողովրդի նվիրյալ բարեկամը

Խաբված ժողովրդի նվիրյալ բարեկամը

Ipse dixit

Ipse dixit

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist