Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Քննությունների հայտագրման գործընթացն ավարտված է

Մայիսի 14, 2021
Սոցիում
Քննությունների հայտագրման գործընթացն ավարտված է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետությունում ավարտվել է դիմորդների` մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի խոսքով, Արցախի եւ ՀՀ դիմորդների տվյալները մեկ ընդհանուր բազայում են, եւ ընդունելության հետ կապված բացատրական բոլոր նյութերը դեռեւս մարտի սկզբներին են ուղարկվել դպրոցներ: ԳԹԿ-ի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել շրջանավարտների հետ, խորհրդակցություններ անցկացրել, պարզաբանել ընդունելության կարգի փոփոխությունները, նրանց տրամադրել դիմորդների քայլերի տեխնիկական ուղեցույցը: Չնայած հայտագրումն առցանց է, նրանցից շատերը նախընտրել են ներկայանալ ԳԹԿ` լրացուցիչ պարզաբանումներ ստանալու եւ տեղում լրացնելու հայտը:

Ըստ հաստատված կարգի, ընդունելության քննությունները լինելու են միասնական, կենտրոնացված եւ ներբուհական: Սակայն կենտրոնացված քննություններ Արցախի բուհերում չեն լինի: Ինչ վերաբերում է ներբուհականին, ապա այն կանցկացվի արվեստի եւ ֆիզկուլտուրայի գծով: Հատկանշական է, որ դիմորդն այս տարի կհայտագրի ընդամենը մեկ մասնագիտություն: Եթե նախորդ տարիներին նա կարող էր հայտագրել մինչեւ 8 մասնագիտություն (երկուսը` անվճար, մնացածը` վճարովի), այժմ ընդունելության նոր կարգի համաձայն, կարող է հայտագրվել չորս բուհի համար: ՀՀ բուհերում Արցախն ունի «Իրավագիտություն» մասնագիտության նպատակային տեղ: Նույն մասնագիտությամբ տեղեր են հատկացված Արցախի պետական, «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններում: Իսկ դա նշանակում է, որ դիմորդն իրավունք ունի հայտագրվել Երեւանի պետական համալսարան 2-րդ, 3-րդ, 4-րդ հայտերով` Արցախի բուհեր նույն մասնագիտության համար: Եթե նա չանցնի մրցույթի առաջին փուլով, դրական ստացած գնահատականներով կմասնակցի թափուր տեղերի համար մրցույթի լրացուցիչ փուլին:

ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ, այս տարի ընդունելության քննությունները կկայանան երկու առարկայից. «Եթե նախկինում որոշ մասնագիտություններից երեք քննություն էին հանձնում, ապա այս տարի հնարավոր է նաեւ մեկ քննությամբ ընդունվել չորս մասնագիտությունից, որից երկուսը ԱրՊՀ-ում («Ֆիզիկա, մաթեմատիկա», «Քիմիա, կենսաբանություն»), երկուսն էլ տեխնոլոգիական համալսարանում՝ ագրարային մասնագիտություններից: Միեւնույն ժամանակ միասնական քննությունով կարող են ընդունվել վճարովի համակարգ»: «Իրավագիտություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար օտար լեզվի փոխարեն դիմորդները կհանձնեն հայոց լեզու: Նախկինում, երբ երեք քննություն էր, այս առարկաներն առանձին-առանձին էին հանձնում. «Հետո միացրին` թողնելով դիմորդի հայեցողությանը` հանձնելու հայոց լեզու կամ օտար լեզու»: Յու. Քարամյանի համոզմամբ. «Դա այնքան էլ արդարացված չէ, քանի որ այդ առարկաների չափորոշիչները տարբեր են, եւ դիմորդները փաստորեն հայտնվում են անհավասար պայմաններում: Իսկ համաձայն նոր կարգի, բոլորը հայոց լեզու հանձնելով` հայտնվում են հավասար պայմաններում»:

Ըստ Յու. Քարամյանի, ոչ բոլոր դպրոցներում են երեխաները գնահատվում չափորոշիչների հիման վրա ու երբեմն համեմատական գնահատական է դրվում: Ահա թե ինչու «ատեստատի գնահատականը միշտ չէ, որ արտացոլում է երեխայի իրական գիտելիքը»: Նոր կարգով մրցույթի ժամանակ հանձնաժողովն առաջնորդվելու է մեկ միասնական քննության գնահատականով, հավասար պայմանների դեպքում միայն հաշվի կառնվի ատեստատի գնահատականը:

Որպեսզի դիմորդն իրավունք ունենա մասնակցել մրցույթին (ՀՀ բուհերում նպատակային անվճար տեղերի համար), պիտի վերցնի առավելագույն հանրագումարի առնվազն 75 տոկոսը: Մրցույթի կազմակերպման ժամանակ հանձնաժողովն իրավունք ունի պահուստային տեղերի հաշվին նոր որոշումներ ընդունել: Չնայած տոկոսային հարաբերությամբ շրջանավարտների թիվը շուրջ 500-ով պակաս է նախորդ տարվանից, մեծացել է ՀՀ բուհեր նախընտրած դիմորդների թիվը: Հատկանշական է, որ ՀՀ բուհերում Արցախի նպատակային տեղերի համար կարող են դիմել միայն Արցախի ուսումնական հաստատությունն ավարտած ու նաեւ` մինչեւ սեպտեմբերի 27-ը 12-րդ դասարանն Արցախում սովորած, բայց տեղահանության հետեւանքով ՀՀ-ում ապաստանած շրջանավարտները:

Թեգեր: ԱրցախԲՈՒՀԳԹԿԴիմորդկրթությունՅուրի Քարամյանշրջանավարտներքննություններ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը

Գնահատելով բուժքույրերին եւ նրանց աշխատանքը

Արվեստը թնդանոթ չի սիրում

Արվեստը թնդանոթ չի սիրում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist