Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հոկտեմբերի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով

Ապրիլի 1, 2022
Սոցիում
Ոգեշնչվելով լեգենդար հրամանատարի կերպարով
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
867
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. մարտի 31-ին հայ ժողովրդի լավագույն զավակներից գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, կնքեց մահկանացուն։ Ինչ խոսք, դժվար էր հերոսի համար իր ու բազում քաջորդիների արյամբ սրբացած հողի կորուստը։ Հայրենիքի զինվորը, ով նաեւ մեծ դեր ունի հայոց բանակի վերակազմավորման գործում, հայրենասիրության վառ օրինակ է, ոգեշնչման մեծ աղբյուր նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:

Երեկ Դավիթաշենի վարչական շրջանի գերեզմանոցում Ազգային հերոսի շիրիմին էին այցելել հարազատները, մարտական ընկերները, Կոմանդոսին ճանաչողներ, մշակույթի ու ռազմական գործիչներ։ Առավել խորհրդանշական էր այն տղաների ներկայությունը, ովքեր Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորվել են, կորցրել ոտք ու ձեռք։ Եկել էին ոգեկոչելու հերոսին։ Արցախյան գոյամարտի տարիներին, հատկապես 92-ի սկզբներին արդեն հաճախ էինք լսում Կոմանդոս անունը։ Հրամանատար, ով ներգրավված էր բանակաշինության գործընթացում եւ Արցախի ազատագրական պատերազմի կարեւոր դեմքերից էր։ Առաջին անգամ  Արկադի Տեր-Թադեւոսյանին հանդիպեցի 1992 թ. մարտի սկզբներին։ Բերդաձորի մի ջոկատի հետ Երեւանից ինքնաթիռով մեկնեցինք Ստեփանակերտ։ Ներկայացանք Կոմանդոսին, ով հենց սկզբից աչքի ընկավ իր համեստությամբ, նվիրվածությամբ։ Ներկայացրեց մեզ իրավիճակը եւ տեղեկացրեց՝ պետք է ազատագրենք Շուշի բերդաքաղաքը, որը դարձել էր Ստեփանակերտը ռմբակոծող թշնամու հիմնական ռազմական կենտրոններից մեկը։ Մեր՝ Ստեփանակերտ հասնելու պահին էլ քաղաքը հրթիռակոծվում էր։ Իսկ երբ երեկոյան գնացինք գիշերելու մեր ջոկատից Շիրակ Չոբանյանի քրոջ տանը, պարզվեց՝ նույն հրթիռակոծությունից նահատակվել էր քրոջ ամուսնու եղբայրը, ով ծառայում էր ոստիկանությունում եւ հերթապահել էր Արցախի կառավարության շենքում։

Կոմանդոսը կարեւորեց բոլոր ջոկատների դերը Շուշիի համար նախապատրաստվող ռազմագործողությունում եւ մեզ ուղարկեց Ավետարանոց՝ պատմական Վարանդայի մելիքանիստ, որը Քիրսի թիկունքում է։ Այսօր Ավետարանոցն էլ է գերության մեջ, հերոսական այդ գյուղը, որն Արցախյան գոյամարտի ժամանակ 20-ից ավելի զոհ տվեց, բայց մնաց անառիկ եւ թիկունք մոտակա բնակավայրերին, այդ թվում՝ Քարինտակին։ Արցախյան պատերազմի ժամանակ դարձյալ եղան առիթներ՝ հանդիպելու Կոմանդոսին։ 2011 թ. մայիսի 17-ին Կոմանդոսն այցելեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր։ Ինչպես գիտենք՝ Շուշին ազատագրելուց 9 օր անց ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, որ 1 տարի գերության մեջ էր, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ազատագրվեց Լաչին-Բերձորը՝ Զաբուղ-Աղավնոյի հետ։ 1994-ից, ինչ վերահայացավ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր շրջկենտրոնով, յուրաքանչյուր տարի մեծ շուքով տոնվում էր քաղաքի ազատագրման եւ «Կյանքի ճանապարհի» բացման տարեդարձը։ Կոմանդոսը պատվավոր հյուրերի կազմում էր։ Եղավ հանդիպում Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Այդ օրը տոնում էինք Բերդաձորի ազատագրման օրը, եւ Հին շեն գյուղում էի։ Շուտ վերադարձա՝ հանդիպելու լեգենդար գեներալին։

Մի քանի օր անընդհատ Բերձորի թիվ 1 դպրոցը նախապատրաստվում էր դիմավորել Արցախյան պատերազմում լեգենդ դարձած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին: Պատրաստվում էին ցուցադրել 10-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Խաչատրյանի «Անավարտ նամակի» բեմադրությունը: Հանդիպման օրը  դահլիճում հերոս գեներալի հետ նստած էին բժիշկ-ազատամարտիկ, գրող, արդեն երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը, Քաշաթաղի հոգեւոր հովիվ հայր Աթանաս վարդապետը, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, հյուրեր, շրջվարչակազմի աշխատակիցներ, ուսուցիչներ, ամենակարեւորը` աշակերտներ, ովքեր երազում են հանդիպել Կոմանդոսի նման զինվորականների:  Բեմահարթակը ներկայացնում էր ճակատային գիծ` խրամատներում զինվորներ, մյուս պատկերը` պատերազմից հեռու խաղաղ բնակարան, որտեղից հայրենիքի պաշտպանության համար կամավոր ռազմաճակատ գնացող որդուն` Կարենին,  ճանապարհում է մայրը` տալով իր օրհնանքը, զենք եւ զինվորական հագուստ:

Խրամատում հսկող զինվորները հիշում են խաղաղ ժամանակները, նամակ են գրում տուն: Սակայն շուտով սկսվում է ճակատամարտը: Վիրավորվում է հայրենիքի համար ճակատ կամավոր գնացող զինվորը: Օգնության է հասնում բուժքույրը` վիրակապելով վիրավորի գլուխը: Մարտը շարունակվում է, ու վիրավոր զինվորը վերջին նամակն է գրում` գիտակցելով, որ նահատակվելու է: Կիսատ է մնում նամակը…

Ավարտվում է բեմադրությունը: Բեմ է բարձրանում Կոմանդոսը` խոստովանելով, որ երեխաներն իրեն ստիպեցին արտասվել: Հայտնում է շնորհակալություն, որ նման բաց դասի ներկա եղավ: Քաշաթաղի հոգեւոր հովիվն իր խոսքում ասաց՝ մեծ պատիվ է մեր շրջանի համար, որ մեզ հետ է մեծն Կոմանդոսը` լեգենդար մարդը: «Մենք ունեցել ենք բազում լեգենդար հերոսներ եւ 21-րդ դարի շեմին ունենք նորը: Գեներալին ես առաջինը հանդիպել եմ 1995 թվականին, Երեւանի կինոյի տանը, որտեղ սեւազգեստ կանայք էին` որդեկորույս, այրիացած: Կոմանդոսին տեսնելուց հետո նոր կարողացա սփոփանքի խոսքեր ասել միայն…»,- խոսքն ավարտեց հոգեւոր հայրը: Հետագայում, երբ Բերձորից Երեւան էի գալիս, հաճախ էի այցելում Կոմանդոսին։ Վերջին անգամ հայ մտավորականների հավաքին էր ներկա. տխուր էր, կորուսյալ հայրենիքի ցավն էր տանջում։

Ազգային հերոսի մահվան տարելիցի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության գրառման մեջ կարդում ենք. «Արկադի Տեր-Թադեւոսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ, շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին»: Ինչ խոսք, դեռ բազում սերունդներ կճանաչեն լեգենդար զինվորականին ու կոգեշնչվեն նրա կերպարով։

Թեգեր: Արկադի Տեր-ԹադեւոսյանԱրցախհերոս
Կիսվել4Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    138 Կիսվել են
    Կիսվել 55 Tweet 35
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Տասը պատվիրանները

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist