Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ապրիլի 7-ի առանձնահատուկ խորհուրդը

Սիրո, հոգատարության, բարության աղբյուր է մայրը

Ապրիլի 7, 2022
Սոցիում
Ապրիլի 7-ի առանձնահատուկ խորհուրդը
39
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեռեւս 5-րդ դարում պատմագիր Եղիշեն ասել է. «Տվեք ինձ կիրթ եւ խելացի մայրեր՝ ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»։ Իսկ 20-րդ դարի ռազմական, պետական գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհը  բանաձեւել է. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։

Մայրերի եւ կնոջ ունեցած դերը բարձր է գնահատվել հայերիս կողմից բոլոր ժամանակներում։ Հատկապես ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերը, նվիրվածությունն ու մեծարանքը մեր ազգային նկարագիրը ձեւավորող անկյունաքարերից են։ Մեծարել կնոջը՝ նշանակում է արժեւորել, գնահատել, նկատելի դարձնել նրա առաքինություններն ու արժանիքները, որի պարագայում «կփոքրանան» արատներն ու թերությունները։

Այսօր մայրության եւ գեղեցկության օրն է։ Ապրիլի 7-ը դեռեւս վաղնջական ժամանակներից մեր նախնիները նշել են որպես դիցամայր Անահիտին նվիրված գեղեցկության եւ մայրության տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո նույնպես օրվա խորհուրդը կարեւորվեց եւ ըստ արժանվույն գնահատվեց՝ վերագրվելով Մարիամ Աստվածածնին։ Մեր ազգային տոնացույցում ապրիլի 7-ը ներառվեց 1995-ից։ Տոնը սիրվեց եւ ընկալելի դարձավ մեր հասարակության կողմից։ Արդյունքում ձեւավորվեց հրաշալի ավանդույթ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարել կանանց նվիրված միամսյակ:

Օրվա խորհուրդն առանձնահատուկ է նրանով, որ մեծարանքի են արժանանում հենց մայրությունն ու մայրության հարատեւ գեղեցկությունը՝ որպես կյանքի շարունակականության եւ երջանկության անսպառ աղբյուր: Հաճախ թյուր կարծիք կա, թե երեխային լույս աշխարհ բերելն ու մայր լինելը միեւնույն բանն են, սակայն  այդպես չէ: Մայրությունը նախեւառաջ հոգատարության եւ սիրո նվիրում է, ոչ թե պարտականությունների կատարում, քանի որ երեխան մոր միջոցով է ճանաչում աշխարհը, եւ ինչ նվիրում է մայրը, այն էլ՝ հետագայում երեխան վերադարձնում է մարդկանց։ Եթե մայրը կարողանում է սեր, հոգատարություն նվիրել, բարության եւ առաքինության օրինակ ծառայել, ապա երեխան կյանքում ավելի ինքնավստահ եւ հաջողակ է լինում, աշխարհի եւ մարդկանց ընկալումը՝ բարի ու դրական, իսկ դժվարությունները թվում են ժամանակավոր եւ հեշտ հաղթահարելի։

Նոր ժամանակներում կանայք զանգվածաբար ներգրավվեցին հասարակական կյանքում, իսկ անկախացման տարիներին՝ ակտիվորեն նաեւ քաղաքականության մեջ, հաճախ ոչ այնքան իրենց ներքին մղումով, որքան օրենքի պահանջներից եւ մեր ժամանակակից կյանքի մոդայիկ հոսանքներին հարելով։ Սակայն նոր իրավունքների եւ հնարավորությունների դիմաց կանայք հաճախ զրկվում են ի վերուստ իրենց տրված շատ հատկանիշներից։ Հայ կանանց եւ մայրերի դերը պահանջված եւ կենսական է թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի ներդաշնակության, թե՛ երկրի զարգացման գործում, սակայն դա չպետք է լինի կնոջ իրական առաքելության հաշվին։

Հայ կանանց եւ նրանց ունեցած դերի մասին հետաքրքիր եւ արժեքավոր տեղեկություններ ենք ստանում օտար աղբյուրներից։ Պրուսական ազգագրագետ, կոմս Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, ով 1843-ին եղել է Հայաստանում, մեր երկրին վերաբերող ճանապարհորդական նոթերում անդրադարձել է նաեւ հայ կնոջը։ «Հայ ժողովրդի ընտանեկան կյանքը եւ ընտանեկան դրվածքն ունեն ամբողջովին նահապետական բնույթ։ Միայն մի բանում են նրանք խորապես եւ էականորեն տարբերվում ասիական մնացած ժողովուրդներից. դա կնոջ դիրքն է, նրա ինքնուրույնության ճանաչումը, նրա իրավահավասարությունն ու արժանապատվությունը, որ արտահայտվում է հայկական ընտանեկան դրվածքով, ինչպես նաեւ իրենց՝ կանանց անհատականությամբ։ Իմ կարծիքով՝ դրա պատճառը հայերի կոչվածությունն է առ բարձր մշակույթ, ինչպես նաեւ նրանց ակնառու հոգեւոր կերտվածքի մեջ այն առաքելությունը, որ թվում է, թե տրված է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ միջնորդ եւ կապող օղակ լինելու համար»,- գրել է Հաքստհաուզենը։

Ուշադրության են արժանի նաեւ հայտնի ռուս ճանապարհորդ, բժշկապետ Ա. Ելիսեեւի խոսքերը մեր կանանց մասին: Նա 1860-ական թվականների կեսերին Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հանձնարարությամբ ճանապարհորդել է Փոքր Ասիայում, այդ թվում եւ Արեւմտյան Հայաստանում. «Հայուհու աշխատասիրությունը մինչեւ անգամ առակ է դարձել Արեւելքում. թրքական հայտնի առակ կա, որ ասում է` «հայուհին նման է անընդհատ պտտող անիվին», մինչդեռ թրքուհին, պարսիկ կինը կամ արաբուհին իր մարդու հարեմից դուրս, օրինակի համար՝ այրիացած ժամանակ, սովորաբար ոչ մի բանի ձեռք զարկել չէ կարողանում։ Հայուհին, ընդհակառակը, այնպիսի դիրք է բռնում, որ կարողանում է ոտի կանգնեցնել մի ամբողջ հայ ընտանիք: … Ընտանեկան կյանքը շատ զարգացած է հայերի մոտ, եւ Արեւելքի բոլոր ազգերի մեջ մենք չենք ճանաչում մի ուրիշ ազգ, որի մեջ այնքան լավ կազմակերպված լիներ ընտանիքը եւ այսքան ամուր դիրք ունենար կինը, իբրեւ մայր եւ իբրեւ ամուսին: Կարելի է ասել, որ հայն ամենաքնքուշ ամուսինն է Արեւելքում»։

Այս ամենը ներկայացնում ենք այն պատճառով, որ մեր ժամանակակիցներից շատերի մոտ թյուր պատկերացումներ կան նախկինում հայ կնոջ ունեցած դերի մասին։ Շատերին թվում է, թե հայ կինը եղել է հալածված եւ ճնշված, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, բազամաթիվ վկայություններ կան, որոնք ցույց են տալիս այն մեծ հարգանքը եւ դերը, որ ունեցել է հայ կինը, հայ մայրը։

Թեգեր: ապրիլի 7կանայք
Կիսվել16Tweet10Կիսվել2
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Զեղծարարության ձեռագիրն անփոփոխ է մնում

Զեղծարարության ձեռագիրն անփոփոխ է մնում

Ճգնաժամի մի կողմը վտանգն է, մյուսը՝ հնարավորությունը

Ճգնաժամի մի կողմը վտանգն է, մյուսը՝ հնարավորությունը

Ամենաընթերցվածը

  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist