Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Ապրիլի 8, 2022
Սոցիում
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
277
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ մեր անվտանգության երաշխավորներից, ընդ որում՝ ամենակարեւոր երաշխավորներից է տնտեսությունը։ Գաղտնիք ասած չենք լինի, եթե նշենք, որ տնտեսության իրական վիճակը հասկանալու համար կարող ենք նայել այն մանրակերտին, որ կոչվում է սոցիալական վիճակ։ Բայց հաճախ սրանից չենք էլ խոսում, որովհետեւ ունենք ավելի կարեւոր հարցեր՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանային իրավիճակի, պետականությանը սպառնացող վտանգների հետ կապված։ Բայցեւ  չմոռանանք՝ պետությունում ապրող մարդիկ, ընտանիքներն են ստեղծում հանրային այն արժեքներն ու բարիքները, որ, ի վերջո, ծառայում են նույն պետությանը։

Ի՞նչ չափով ենք այսօր կարողանում ստեղծել այդ բարիքները. պատասխանը յուրաքանչյուրս յուրովի կտա՝ ելնելով իր իսկ անձնական, ընտանեկան բյուջեի կառուցվածքից։ Բայց սուբյեկտիվիզմից խուսափելու համար կարող ենք մեջբերել պաշտոնական տվյալներ։

Դատելով վիճակագրական կոմիտեի թվերից՝ գնաճի տեմպն արագացել է։ Ըստ այդմ՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (խոսքը 2022 թ. մարտ ամիսը 2021 թ. մարտի նկատմամբ ժամանակահատվածի մասին է) 7.4 տոկոս է կազմել, իսկ 2022 թ. փետրվարի նկատմամբ` 1.8 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների մասով ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 12.8 եւ 2.3 տոկոս, ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների մասով՝ 7.3 եւ 1.5 տոկոս, հագուստի եւ կոշիկի մասով՝ 7.2 եւ 0.1 տոկոս։ Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի թանկացման մասով տվյաների կարիք չկա, քանզի ամեն ամիս դրա ծանրությունը շոշափելի զգում ենք։ Դե իսկ առողջապահության, հանգստի ու մշակույթի ոլորտների մասով էլ չենք խոսում, քանզի դրանք այլեւս շքեղություն են ու, ցավոք, մեր առաջնային պահանջմունքների զամբյուղից դուրս մղված։

Իսկ այս զամբյուղը, առանց չափազանցության, «ճիտին պարտք» է դարձել շարքային մարդու համար։ Դարձյալ նույն վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ հացի, ալյուրի եւ մակարոնեղենի գներն այս տարվա  մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3, 10.8 եւ 18.2 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 3.0, 3.8 եւ 8.1 տոկոսով: Հաճարը, բրինձը, ոսպը, հնդկացորենը այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են 16-37 տոկոսով (համապատասխանաբար՝ 16.2, 16.8, 28.0, 37.2 տոկոս)։ Թանկացում է արձանագրվել նաեւ 2022 թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 4.1, 4.6, 6.2 եւ 8.4 տոկոսով: Կարող ենք հավելել նաեւ թռչնամսի, տավարի եւ գառան մսի, կաթի, կարագի, շաքարավազի, բուսայուղի գները, բայց, թերեւս, սա էլ բավարար է՝ հասկանալու գնաճի տեմպերն ու միտումները։

Հիմա՝ գնաճի այս պայմաններում միջին վիճակագրական շարքային քաղաքացին, որ չունի բիզնես, արտերկրից գումարներ չի ստանում եւ ապրում է բացառապես  միջին աշխատավարձով, ի՜նչ չափի բարիք ու արժեք կարող է ստեղծել՝ ի շահ ժողովրդի, երկրի, պետության։ Ընդ որում՝ նկատի ունենանք, որ մեր երկրի սոցիալական վիճակով պայմանավորված՝ ընտանիքներում բոլորը չէ, որ աշխատում են։

Կարող է հնչել տարածված «ստանդարտ» հարցը. դե միայն մեր երկրում չէ այսպես։ Այո, միայն մեզ մոտ չէ, որ այս վիճակն է։ Եվ հասկանալի է նաեւ, որ մեր տնտեսությունը միջազգային տնտեսական փոփոխություններից զերծ մնալ չի կարող, մանավանդ որ մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Բայցեւ՝ մեր երկրի տնտեսությունն այնքան մեծ ու խորքային ինտերգրված չէ համընդհանուր միջազգային տնտեսությանը, որ գլոբալ բացասական շարժերն այդչափ խորքային ազդեն մեզ վրա։ Գուցե անհեթեթ թվա, բայց տնտեսագետները մեկ անգամ չէ, որ ասել են, թե միջազգային տնտեսական այս խառնաշփոթում մեր ցածր կենսամակարդակը դիմակայելու գործոններից է։ Ի վերջո՝ մեր հիմնական խնդիրը ոչ թե այլ երկրների տնտեսական պատկերին նայել, իբր համեմատվել ու մխիթարվելն է, այլ՝ հստակ քայլեր ձեռնարկելով՝ մեր տնտեսությունը ոտքի հանելը։ Պետք է տնտեսության առաջնային ոլորտներում ճգնաժամային իրավիճակներից բխող որոշումներ կայացնել, հարկ եղած դեպքում՝ կտրուկ ու ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել։ Մենք մասնագետների պակաս չունենք։ Մասնագետներն էլ պարբերաբար ասում են իրենց խոսքը։ Պետությանը մնում է ականջալուր լինել ու գործի անցնել։ Որովհետեւ տնտեսական անվտանգությունը մեր ազգային անվտանգության կարեւորագույն մաս է, որովհետեւ այդ անվտանգությունը տնտեսական ուժեղ համակարգ է ենթադրում, դա էլ իր հերթին՝ բարեկեցություն։ Առանց մեկի չի լինի մյուսը։ Որովհետեւ տնտեսությունը բանակ է կերակրում, բանակն էլ ապահովում է անվտանգությունը։ Սա է պարզ շղթան, որն անխախտ պահելու համար պետք է լուծել տնտեսության առջեւ ծառացած խնդիրները, որոնց լուծումներն ու ուղիները կան։

Թեգեր: ՀայաստանՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

Ապրիլի 1, 2023
Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրության եւ եղբայրների փոխաբերական կերպարները Հին Ուխտում

Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist