Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչպես տեր լինենք տնտեսական զարգացման մեր ներուժին

Ապրիլի 16, 2022
Սոցիում
Ինչպես տեր լինենք տնտեսական զարգացման մեր ներուժին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
895
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանն ունի զարգացման ներուժ։ Եթե ավելի ստույգ, ապա ունի արագ եւ որակյալ զարգացման ահռելի ներուժ։ Սա պնդում են մեր ֆինանսիստները, գյուղատնտեսները, տնտեսագետները եւ ամենատարբեր ոլորտների մասնագետներ։ Բայց ժամանակն անցնում է, եւ այդ հնարավորությունը փոշիացվում է։ Սա էլ դարձյալ մեր մասնագետներն են ասում։ Անկեղծ լինենք՝ ամենատարբեր տարիների՝ իրավիճակից բխող ամենատարբեր մտահոգություններ մշտապես եղել են, պարզապես հիմա դրանք ավելի ցցուն են ու խորքային։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումներն օրեցօր են փոխվում, իսկ մենք այս արագընթաց ժամանակի մեջ դիրքավորվել չենք հասցնում։

«ՀՀ»-ն տնտեսության ոչ մի ճյուղ անուշադրության չի մատնում՝ ավանդական, օրգանական եւ ինտենսիվ գյուղատնտեսությունից սկսած, տեքստիլով, տուրիզմով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով շարունակած, հանքարդյունաբերությամբ վերջացրած։ Մեր հետեւողական աշխատանքը մեզ որոշ չափով իրավունք է տալիս գնահատականներ ներկայացնելու։ Ո՛չ մասնագիտական, բայց այն հանգամանքին վերաբերող, թե ինչու, այնուամենայնիվ, մեր ունեցած՝ արագ զարգացման ու հսկայական ներուժն իրացնել չենք կարողանում։

Նախ՝ որովհետեւ չկան ոլորտային հստակ ռազմավարություններ։ Խոսքն այն ծրագրերի մասին չէ, որոնց վերագրվում է «ռազմավարություն» բառը, եւ, որոնք, սակայն, պարզապես մակերեսային պատկերացումներ են տվյալ ոլորտի մասին, եւ, ասենք, 10 էջից 6-ը նվիրվում է «զարգացած աշխարհի փորձին»։ Փորձում ենք ճշտել, թե հատկապես զարգացած աշխարհի ո՞ր մասում է այդ փորձը կիրառվում։ Պատասխանից հետո սկսում ենք այդ փորձի ուսումնասիրությունը եւ հայտնաբերում անճշտություններ. կամ այդ փորձի իմաստն է սխալ ընկալվել, կամ նրբությունները հաշվի չեն առնվել, եւ որ ավելի ցավալի է, տվյալ երկրում տվյալ օրինակը չկա։ Ավելին՝ հաշվի չեն առնված տվյալ՝ թեկուզ հաջողված փորձի կիրառման մեր՝ տեղային առանձնահատկությունները եւ նպատակահարմարությունը։

Մինչդեռ մեզ անհրաժեշտ են իրապես ռազմավարություններ, որոնք՝ 1. խորքային կվերլուծեն ոլորտի ամբողջ պատկերը, վեր կհանեն խնդիրները, կտան պատճառահետեւանքային կապը, 2. կներկայացնեն այդ ոլորտի զարգացման քարշակ ուժերը, 3. կցուցանեն խնդիրների լուծման հստակ ուղիները, 4. կտան ամենատարբեր շուկաներում հնարավոր դիրքավորվածությունը, 5. կսահմանեն իրականացվելիք քայլերի որոշակի ժամկետները,  եւ 6.  ի մի կբերեն զարգացման մուլտիպլիկացիոն էֆեկտը։ Սա ենթադրում է, որ պետք է զուգահեռ աշխատանք տարվի այդ շղթայական էֆեկտում ներառված ոլորտների հետ նույնպես։ Եվ որ ամենակարեւորն է՝ արդյունքի հասնելու համար ձեռք ձեռքի պետք է տան պետությունը, տնտեսավարողները, տնտեսական կցորդները, ամենատարբեր կառույցներում մեր ներկայացուցիչները։ Պրոֆեսիոնալների պակաս, փառք Աստծո, չունենք։ Բայց նրանց հնարավորություն պետք է տրվի՝ ներգրավվելու այս գործընթացում։

Հետո՝ մեր ամեն ռազմավարության իրագործման արդյունքը պետք է լինի ծավալի ապահովումը։ Չասենք՝ շուկա չկա։ Որակյալ ապրանքի համար միշտ էլ շուկա կգտնվի։ Բայց մեծ շուկաները միշտ էլ ծավալի խնդիրը դնում են։ Որ մենք որակ կարողանում ենք ապահովել, տարբեր օրինակներ կան։ Իսկ ծավալի հարցը լուծելու համար միջոցներ են պետք։ Մասնագետները հավաստիացնում են՝ նպատակի առաջադրման դեպքում միջոցներն էլ են գտնվում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը շատերիս հույս տվեց, բայց ներկայացված պաշտպանական միջոցները չպետք է նմուշների մակարդակում մնան։

Եվ, իհարկե, տնտեսական մեր ներուժն իրացնելու գործում հաջողելու համար մեզ անհրաժեշտ է տեսնել նպատակը։ Հենց տեսանք, ցանկություններն ու ջանքերը կմեկտեղենք։ Հենց տեսանք, կհավատանք, որ քաղելու ենք արդյունքը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ամենատարբեր առումներով։ Իսկ սրա համար պետք է սկսենք նախաքայլից՝  ի շահ երկրի բոլոր գործերում բացառապես մասնագետներին, ընդ որում՝ սրտացավ մասնագետներին ներգրավելուց։ Եվ շատ կարճ ժամանակ անց նույնիսկ չենք էլ զգա, թե ինչպես կրկին «դատապարտվեցինք» հաջողելու։

Թեգեր: ապրանքՀայաստանՏնտեսություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»…

Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում

Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist