Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչ կարելի է բերել Հայաստան մտնելիս

Առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման

Ապրիլի 23, 2022
Սոցիում
Ինչ կարելի է բերել Հայաստան մտնելիս
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
698
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին Մոսկվայում ապրող մեր հայրենակիցները հաճախ էին դիմում մեզ՝ հասկանալու, թե օդային տրանսպորտով ինչ ապրանքներ կարող են իրենց հետ բերել՝ առանց մաքսատուրքերի վճարման։ Մենք այդ հարցումով դիմեցինք ՊԵԿ-ին՝ պարզաբանելու նաեւ այդ ապրանքների սահմանաչափը եւ այն գերազանցելու պարագայում՝ վճարվելիք գումարի չափը։

«ՀՀ»-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից նախ հստակեցրեցին, որ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ է կիրառվում՝ «կանաչ» եւ «կարմիր»։ Եվ ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել այս ուղիների միջեւ։

Ի՞նչ են ենթադրում այդ «կանաչն» ու «կարմիրը»։ Պարզվում է՝ «կանաչ» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: Իսկ «կարմիր» ուղին նախատեսված է անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, կամ որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ։

ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ «տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային եւ այլ կարիքների համար»։

Այսպիսով՝ մեկ ֆիզիկական անձի հաշվարկով ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագոծման ի՞նչ ապրանք է թույլատրվում ներմուծել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ ՊԵԿ-ի ցանկի համաձայն՝ 1. ուղեկցվող եւ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ոգելից խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10 հազար եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ն՝ ներառյալ ծխախոտ եւ ծխախոտային արտադրանք հետեւյալ չափաքանակներով՝  200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա), կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով։ 2. Ոգելից խմիչքներ եւ գարեջուր՝ 3 լիտր:  3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ոգելից խմիչքներ եւ գարեջուր ներմուծելիս՝  3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով գումար կվճարվի արդեն. 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։ 3. Կանխիկ դրամական միջոցները եւ ճանապարհային չեկերը՝ անկախ արժեքից ու քաշից, նույնպես տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ Սակայն դրանք ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղեւորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։ Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։

Նշվածին զուգահեռ ՊԵԿ-ը երկու հանգամանք էլ է հստակեցնում։ Նախ՝ ոգելից խմիչքներ եւ ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք։ Հետո՝ ուղեւորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ եւ դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղեւորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։

Հետագայում թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հստակեցնենք նաեւ մեկ այլ դրույթ. անկախ նշված չափանիշներից՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում որոշ ապրանքների կատեգորիաներ, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածով։ Խոսքն, օրինակ, թառափազգի ձկնատեսակների ձկնկիթի մասին է (250 գ-ից ավելի քանակությամբ)։ Նաեւ՝ ձկան, խեցգետնակերպերի (կենդանի, պաղեցրած, սառեցրած՝ 5 կգ-ից ավելի քանակությամբ)։

Անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքների կատեգորիաների ցանկում են նաեւ ներքին այրման շարժիչները (բացառությամբ նավակի կախովի շարժիչների), արեւայրուքի համար արեւաբուժարանները, բժշկական տեխնիկան եւ սարքավորումները (բացառությամբ ներարկիչների, ասեղների, կաթետերների, փողակների, նույնանման գործիքների, արյան ճնշումը, ջերմաստիճանը չափելու համար նախատեսված սարքավորումների, ինչպես նաեւ բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ ապարատուրայի), վարսավիրական բազկաթոռներն ու նույնանման բազկաթոռները, դրանց մասերը։ Եվ ընդհանրապես այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են արտահանման հսկողության միջոցներ՝ միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Թեգեր: ապրանքԵԱՏՄՀՀ ՊԵԿ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Չսպիացող վերքը

Չսպիացող վերքը

Թուրքիան իր պարտավորություններն իրականացնում է միայն փաստաթղթերով

Թուրքիան իր պարտավորություններն իրականացնում է միայն փաստաթղթերով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist