Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

Մայիսի 17, 2022
Սոցիում
Դասընթացներ տեղահանված արցախցիների համար
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
504
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմը շատ ծանր հարված էր մեզ համար: Թշնամու տիրապետության տակ մնացած մեր հայրենիքի տարբեր հատվածներից տեղահանված հազարավոր բնակիչներ այսօր ապաստան են գտել ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում, կան նաեւ Արցախի այլ շրջանների բնակավայրերում հաստատված քաշաթաղցիներ, հադրութցիներ, շուշեցիներ եւ այլք:

Տեղահանված բնակչության համար այժմ լուրջ են բնակարանային եւ զբաղվածության խնդիրները: Ապրիլի 29-ից Երեւանում սկսվել են սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացները՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ նման դասընթացներ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների կենտրոնի մասնագետների եւ Երեւանի պետական համալսարանի մասնագետների հետ Արցախում արդեն անցկացրել են 4 խմբի համար: Երեւանում առաջին անգամ է արցախցի տեղահանվածների համար կազմակերպվում: Դա հնարավոր դարձավ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման» ծրագրի շնորհիվ։ Նախօրոք ասոցիացիայի կողմից հայտարարություն է տարածվել, եւ մասնակիցների հետ հարցազրույցներ են իրականացրել մասնագետները։ Մ. Անտոնյանը հավելեց նաեւ. «Արցախում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ հիմնել է մագիստրոսական ծրագիր Մեսրոպ Մաշտոց եւ Արցախի պետական համալսարաններում։ Մ. Մաշտոց համալսարանում ուսանում են 20, իսկ սեպտեմբերից ԱրՊՀ-ում կուսանեն եւս 10 ուսանողներ։ Մագիստրոսական ծրագրի նպատակն այն է, որ Արցախում ինստիտուտավորվի սոցիալական աշխատանք մասնագիտությունը։ Ընդհանուր առմամբ՝ Հայ օգնության ֆոնդի եւ Հայ կրթական հիմնադրամի միջոցներով Արցախում արագացված դասընթացներում ընդգրկված մոտ 100 մասնակիցներից 32-ն արդեն անցել են աշխատանքի նորաբաց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում։ Մյուսները կանցնեն աշխատանքի, երբ բացվեն կենտրոններ բոլոր շրջաններում եւ խոշոր համայնքներում։ Իսկ ՀՀ տեղահանված արցախցիներին աջակցելու համար, եթե սովորել ցանկացողներն ավելի շատ լինեն, ապա եւս մեկ խումբ կպատրաստենք։ Մեր հաշվարկներով՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների հետ աշխատելու համար անհրաժեշտ է մոտ 35 մասնագետ, ովքեր կընտրվեն վերապատրաստված 50 կամ  ավելի  մասնակիցներից։ Ցանկացողները կարող են գրանցվել ասոցիացիայի կայքէջում»։

Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակչության խնդիրների հետ կապված՝ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Կարինե Մովսիսյան, քարտուղար Անահիտ Քոսակյան եւ այլք, հանդիպեցին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Կապված զբաղվածության խնդրի հետ՝ Ս. Ղազարյանը տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների  ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող դասընթացների մասին։ Եղավ հայտարարություն նաեւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի կողմից։

Դասընթացը վարում են ասոցիացիայի հիմնադիր անդամներից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Նունե Գեղամյանը, Սյուզաննա Ջուհարյանը, ասոցիացիայի փորձագետ Մանյա Կարապետյանը: Նունե Գեղամյանը տեղեկացրեց, որ դասընթացներին մասնակցում են 25-ից ավելի արցախցիներ: Դասավանդվելու են օգնող փոխհարաբերություններ, էթիկա, տարբեր խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ: Դասընթացները կայանում են ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 10-16-ը: Ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, եւ կաջակցեն աշխատանք գտնելու հարցում: Դասընթացների մասնակիցների մի մասը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներ են, ովքեր այնտեղ հիմնականում աշխատում էին կրթության ու առողջապահության բնագավառներում:

Թեգեր: Արցախդասընթացժողովուրդ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist