Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչպես արտերկրից դեղորայք ստանալ

Պարզաբանում են ՊԵԿ-ից

Մայիսի 31, 2022
Սոցիում
Ինչպես արտերկրից դեղորայք ստանալ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
651
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս ծանոթներիցս մեկն ասում էր, որ արտերկրի բարեկամներից դեղորայք է խնդրել, փոստային փոխադրումով ուղարկել են։ Երկրորդ անգամ նույն դեղորայքը փոխադրման նույն ձեւով չի կարողացել ստանալ, արգելել են։ Քաղաքացին անհանգստացած էր՝ ի՞նչ անել, երբ այդ դեղը Հայաստանում գրանցված չէ, բայց իր բուժման համար անհրաժեշտ է։ Դիմեցինք ՊԵԿ-ին՝ հասկանալու խնդրի էությունը՝ ինչու են մեկ անգամ թույլատրել, հետո՝ արգելել…

«ՀՀ»-ի հարցադրմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը խոսեց ընդհանուր ընթացակարգից, թե ինչպես անձնական օգտագործման համար դեղորայք տեղափոխել։ Որպեսզի նաեւ հանրության լայն շերտերին հասկանալի լինի՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

Ըստ այդմ, օրինակ, օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել Հայաստանում գրանցված կամ չգրանցված մինչեւ 10 անվանում դեղեր, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ քանակով։ «Սա այն դեպքում, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը»,- ասաց նա: Իսկ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը։ «Խոսքը դեղատոմսի կամ հիվանդության պատմագրից քաղվածքի, կամ էլ բժշկի ստորագրությամբ այլ փաստաթղթի մասին է»,- պարզաբանեց Լ. Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է մեր բուն հարցին՝ փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով դեղորայք ստանալուն, ապա, մեր զրուցակցի խոսքերով, «ֆիզիկական անձինք տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ կարող են ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր»։ Եվ եթե օրացույցային տարին չլրացած ֆիզիկական անձի կողմից կրկին ներմուծվում են անձնական օգտագործման դեղեր, ապա ներմուծումը թույլատրվում է միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Ֆիզիկական անձի կողմից սահմանված չափաքանակից ավելի դեղերի ներմուծման թույլտվությունը նույնպես տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ի դեպ, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումն արգելվում է։ Իսկ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է կառավարության 2018 թ. հունիսի 27-ի թիվ 707 որոշմամբ։ Փաստաթղթով սահմանված են ոչ միայն թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, խիստ ներգործող նյութերի ցանկն ու դրանց խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, այլեւ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը։

Օրինակ, թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկում են երկնագույն լոտոսը (Nymphea caerulea տեսակի բույս), էֆեդրան (Ephedra L խմբի բույս), կատը (Catha տեսակի բույս), կոկան (Erythroxylon խմբի ցանկացած տեսակի բույս), կանեփը (Canabis խմբի բույս), Հավայան վարդը (Argyreia nervosa տեսակի բույս), Մեսկալին պարունակող կակտուսը (Lopohphora williamsii տեսակի բույս), ինչպես նաեւ մեսկալին պարունակող այլ կակտուսները, պսիլոցիբին եւ (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերը, քնաբեր կակաչը (Papaver somniferum L. տեսակի բույս) եւ ափիոնի շարքի թմրալկալոիդներ պարունակող կակաչի մյուս տեսակները, եղեսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս) եւ միտրագինա գեղեցիկը (Mitragyna speciosa)։

Ինչ վերաբերում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներին եւ դրանց խոշոր ու առանձնապես խոշոր չափերին։ Հետաքրքիր կլինի իմանալ, որ այս ցանկում են նաեւ ացետոնը (39-157 կգ-ն ներառյալ եւ 157 կգ-ից ավելին՝ խոշոր չափով), կալիումի պերմանգանատը (1.0-3.0 կգ-ն ներառյալ եւ 3.0 կգ-ից ավելին՝ խոշոր չափով), աղաթթուն (20.0-100.0 կգ-ն ներառյալ եւ 100.0 կգ-ից ավելին՝ խոշոր չափով): Տրված են նաեւ խիստ ներգործող նյութերի եւ թունավոր նյութերի ցանկերը, որոնց մանրամասն ծանոթանալով արդեն դեղորայք տեղափոխողն ու ստացողը հստակ կպատկերացնեն իրավիճակը։

Թեգեր: դեղորայքՀՀ ՊԵԿ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist