Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben) Լոնդոնի Վեստմինստերի խորհրդարանի շենքի արեւելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղադրված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը։
Աշտարակը 160 տարեկան է եւ իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower), ի պատիվ Էլիզաբեթ 2-րդ թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անունով։
Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ եւ ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ. այն առաջնությունը զիջեց Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թ. ոչնչացված հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։
Աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետեւյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է՝ «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա 1-ինին»։ Ժամացույցի աջ եւ ձախ մասերում գրված է հետեւյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է՝ «Փառք Աստծուն»։
1504 թ. Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։