Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այսօրվա մանուկ-մանչն է վաղվա մեր հույսի ապավենը

Դու միշտ ժպտա, մանկիկ սիրասուն, որ չմրսեն մեր հոգիները…

Հունիսի 1, 2022
Սոցիում
Այսօրվա մանուկ-մանչն է վաղվա մեր հույսի ապավենը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
367
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,

Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,

Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի՝

Լեզվակը պոկած զանգի է նման…

Հովհաննես ՇԻՐԱԶ

Հանճարեղ բանաստեղծի հետ մոտիկից շփվելու բախտ է վիճակվել նաեւ նվաստիս: Բախտ է վիճակվել բազմիցս լինելու Մաշտոցի պողոտայում գտնվող նրա համեստ բնակարանում, որը «լիքն էր մի տուն մանուկներով»: Ասել է, թե լիքն էր անհոգ ծիծաղով, թիթեռային թռվռյուններով, հոգս ու ցավ մոռացության մատնող ուրախությամբ: Դրախտային ասել բանաստեղծի ապրած օրը՝ սխալ կլինի. այդքան անմեղ հրեշտակներին մեծացնել, իրենց նպատակներին հասցնել էր պետք: Բայց մասիսերգակ հանճարեղ քնարերգուն գիտեր, որ յուրաքանչյուր երեխա ծնվում է «ղսմաթն» հետը, այսինքն՝ կմեծանա, մարդ կդառնա: Բազմազավակ բանաստեղծը, սակայն, այդքան ուստրեր ու դուստրեր էր ունեցել՝ այդ կերպ նույնպես հավաստելով իր հայրենապաշտությունը. եղեռնազարկ ազգը պիտի բազմանար… Շիրազազարմ՝ ծնողներին փառք ու պատիվ բերող ութ զավակ… Իսկ Ամենայն հայոց բանաստե՞ղծը. տասը երեխա է հայրենիքին պարգեւել մեծն Թումանյանը, եւ սա այն դեպքում, երբ մշտապես թաղված է եղել պատքերի մեջ, ինչպես ինքն է գրել՝ տանից դուրս գալուց մտածել է՝ «ո՞ր փողոցով անցնեմ, որ չհանդիպեմ պարտքատերերիս…»:

Հայրենասիրության եզակի օրինակներ: Երկրի, ազգի ճակատագրով տանջալիորեն մտահոգ Մեծերի խնկելի ու աննախադեպ վարք: Եվ սա այն դեպքում, երբ իրենց մանկությունն էլ բնավ չի եղել նախանձելի…

Հանուն արդարության պիտի փաստենք եւ այն, որ ոչ այնքան վաղ անցյալում հայկական ընտանիքներում երեխաների սակավություն գրեթե չկար. ամեն մի բակում, հատկապես գյուղերում, յոթ, ութ կամ տասը չէ, բայց երեքից չորս կամ հինգ-վեց երեխա հաստատ ճռվողում էին՝ թեկուզ մի գդալ մածնով, սոխով ու պանրով մեծանում, հասակ առնում, հետո էլ թեւ-թիկունք դառնում սիրասուն ծնողներին, մեկմեկու, հարազատներին, ապավեն՝ հայրենիքին:

Ինչ է կատարվում այսօր. հետխորհրդային տարիներին, երբ հայությունը, ի վերջո, ազատ, ինքնիշխան երկիր ունեցավ, փոխանակ հայրենադարձողների հոծ խմբերով ուրախանայինք, կատարվեց ճիշտ հակառակը՝ աշխարհի տարբեր հայ գաղթօջախներ համալրվեցին դժվարին կացության մեջ հայտնված հայրենիքից հեռացող քարավաններով: Փակվեցին ու զմռսվեցին հարյուրավոր բնակարանների դռներ ու պատուհաններ, մանկապարտեզներ նոսրացան: Հազարավոր նորաթոթով երեխաներ գնացին ծնողների հետ, եւ նրանց շուրթերի անուշ մայրենին թալկացավ, խեղճացավ օտարախոս ու ամենակուլ միջավայրերում: Էլ չասենք մեզ պարտադրված երկու եւ ավելի պատերազմների բերած ավերմունքների մասին, երբ մարտադաշտերում հնձվեց ազգի ծաղիկը՝ երիտասարդ այն սերունդը, որ չհասցրեց ընտանիք կազմել, զավակներ ունենալ, մեծացնել իրենց նման զինվորացու ասպետների: Իսկ հայրենիքը, ցավոք, երբեւէ չի եղել զերծ վտանգներից եւ դժվար էլ լինի, քանի դեռ քոսի նման հայության կողերին կպած արյունատամ բորենին շարունակում է  հայարյան ծարավի իր ոռնոցը, իրենն համարում հազարամյակների փոշին դեռ պահած մեր Էրեբունի-Երեւանը, Սյունիքը, մեր փայփայելի Սեւանա գեղուհին, երկիրը մեր Նաիրյան… Վայրահաչի զառանցանք, որից իմ խոսքը ակամայից տխուր ստացվեց, մինչդեռ այսօր աշխարհի ամենաանմեղ արարածների՝ Երեխաների պաշտպանության օրն է: Ինչ լավ է, որ նրանք անտեղյակ են այս խելակորույս աշխարհում տեղի ունեցող փոթորկումներին: Որ մեր՝ մանավանդ հայազարմ մանուկները, չգիտեն ցավի ու կորուստների մասին, չեն գիտակցում Եռաբլուրի խորհուրդը, որտեղ հավերժի քնով ննջում են իրենցից շատերի հերոս հայրիկները կամ եղբայրները, քեռիներն ու այլ հարազատներ, եւ իրենք սրտատրոփ ու անհամբեր սպասում են հեռուներից նրանց բաղձալի դարձին…

Անտարակույս, դժվար ժանանակներ են մեր ժողովրդի, մեր երկրի համար: Սակայն չպիտի մոռանանք, որ մեր բախտի անիվը միշտ է այսպես պտտվել, ինչը, սակայն, չի զորել սասանելու հայ ընտանիքի բարոյական նկարագիրը, հայ օջախները զրկելու մանկանց զվարթ ճիչուաղաղակից, արհեստականորեն նմանակեցնելու գերքաղաքակիրթ եվրոպական անմարդահոտ նիստուկացին, երջանկանալու անզավակ կամ եզակի զավակով: Մեր ճակատագրի պարագայի հետ դրանք անհամատեղելի են, եթե ոչ՝ կործանարար: Հեշտ թե դժվար՝ եղբայրը եղբայրներ եւ քույրեր պիտի ունենա, երեխաների բազմաձայն ժխորում պիտի հունցվի հայ ընտանիքի երջանկության անուշաբույր հացը: Իսկ մեզ ինչպես այսօր, այնպես էլ վաղը երկիրն անառիկ պահելու կոչված ռազմիկներ են պետք: Այսօրվա մանուկ -մանչն է մեր հույսի վաղվա ապավենը, վաղվա Մոնթեն, Անդրանիկն ու Արաբոն, Աղբյուր Սերոբն ու Այծեմնիկը, խնկելի Սոսեն: Փայփայենք ու սնուցենք նրանց մատղաշ հոգիներն ազգաշահ ավիշով, ամրացնենք նրանց արմատները նոյյան ժամանակների ջրհեղեղից տակավին խոնավ դրախտային հայրենի հողում, որն հավերժական է երկնահաս իր Արարատ լեռան նման եւ օտար սերմի համար՝ անպտղելի: Եվ մաղթենք, որ ըղձալի մի օր միլիոնավոր հայ մանկիկներ խաղան ու վազվզեն մեր սուրբ լեռան փեշերին ու շուրջբոլորը, ցողաթացվեն հայոց մայր Արաքսում, Արածանիում ու Բինգյոլի կաթնաղբյուրներում…

Շնորհավոր արեւային օրդ, Մանկիկ սիրասուն: Դու միշտ ժպտա, որ չմրսեն մեր հոգիները…

Թեգեր: երեխաներՀով­հան­նես Շի­րա­զ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Փախչող» հողեր կամ սողանքներ

«Փախչող» հողեր կամ սողանքներ

Էրդողանը չի թաքցնում Ադրբեջանի խժռումը

Էրդողանը չի թաքցնում Ադրբեջանի խժռումը

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Յոթերորդը՝ Եղեգնաձորում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist