Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հունիսմեկյան տոնի ուրախ գույները

Հունիսի 2, 2022
Սոցիում
Հունիսմեկյան տոնի ուրախ գույները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
189
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 1-ին Երեւանում՝ Oղակաձեւ զբոսայգում, Արցախի՝ թշնամու տիրապետության տակ անցած Հադրութի, Քաշաթաղի եւ Շուշիի շրջանների երեխաները մասնակիցը եղան իրենց տոնին նվիրված «Հադրութ՝ մեծ երազանք» խորագիրը կրող ցերեկույթին, որը կազմակերպել էին «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը եւ «I U WE» հասարակական կազմակերպությունը՝ Երեւանի քաղաքապետարանի, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ մի քանի ընկերությունների հովանավորությամբ: Հավաքական հիշողության եւ հայրենիքի ամբողջականության գաղափարն էր ցերեկույթի նպատակը:

Ներկաներին ողջունեց եւ տոնի առթիվ շնորհավորեց  ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը: Ցերեկույթին հատկացված վայրում ներկայացված էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների նկարչական ու ձեռագործ աշխատանքները, Արցախին բնորոշ կենցաղային իրեր: Փոքրիկները մոտ 2 ժամ իրենց ելույթներով հիացրեցին ու հաճելի պահեր, հուզմունք, երազանք պարգեւեցին ներկաներին: Ազգագրական պարերով ու երգերով, թատերական ներկայացմամբ, նորաձեւության ցուցադրմամբ հանդես եկան Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական եւ «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնների սաները: «Արցախ»  եւ «Այայի երկիր Արցախ» երգերի հիանալի կատարումով հանդես եկավ բերձորցի Լիլիթ Ավագյանը, ով այժմ սովորում է երաժշտական դպրոցում: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Սարգիս Շողունցը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով մանուկներին տոնի առթիվ, ասաց. «Երազանքները բնավորություն ունեն եւ միշտ կատարվում են», ապա կարդաց Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը:

Հաղորդավարը տեղեկացրեց, որ համազգային թատրոնը միշտ է եղել Արցախի կողքին: «Դիզակ Արտ»-ի սաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղր» հեքիաթները, նաեւ Արցախի բարբառով՝ Հադրութի խոսվածքով: Ընթացքում Հադրութի մանկապատանեկանի ուսուցիչները կազմակերպել էին վարպետաց դասեր գեղանկարչությունից եւ ձեռքի աշխատանքից: Նկարչական խմբակի ուսուցիչ Էդիկ Ալավերդյանի սաներից 13-ամյա Անահիտ Այվազյանը Դադիվանքն էր նկարում: Ասաց, որ ցանկանում է դիզայներ դառնալ: Արցախյան վերջին պատերազմում անմահացած հադրութցի Վոլոդյա Մհերյանի քույրիկը՝ Իրինան, հանդես եկավ մենապարի հրաշալի կատարումով՝ հավատով տուն է վերադառնալու: Համերգային մասից հետո փոքրիկները հյուրասիրվեցին պաղպաղակով: Ներկա էին կազմակերպիչ եւ հովանավոր կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ծնողներ: Տոնին մասնակից եղան այգում զբոսնող մեր հայրենակիցներն ու օտարերկրյա հյուրերը:

Ներկա լինելով մեր տաղանդաշատ ու խելացի երեխաների տոնին, ըմբոշխնելով նրանց կատարումները՝ հավատում եմ, որ կգա օրը, եւ Հադրութում ու Շուշիում, Բերձորում ու Քարվաճառում կրկին կհնչի հայոց երգը, կկատարվեն հայոց ազգային պարերը:

Թեգեր: ԱրցախԵրեխաների պաշտպանության միջազգային օրԹեքեյան մշակութային կենտրոն
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist