Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց բանակի վաղվա զինվորները

Ծովինարում իրենց ճամբարային առօրյան կանցկացնեն հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ

Հուլիսի 5, 2022
Սոցիում
Հայոց բանակի վաղվա զինվորները
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
649
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղում 14-րդ անգամ սկսել է գործել ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարը», որի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հուլիսի 2-ին։ Այս ճամբարը գոյություն ունի արդեն քառորդ դար։

Ճամբարի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, հյուրեր, բարերարներ, պատանիների ծնողներ: Հանդիսավոր մասից առաջ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առաջ՝ հարգելով արցախյան պատերազմներում նահատակված անմահ հերոսների սուրբ հիշատակը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին աշխատակազմի ղեկավար, փոխգնդապետ Ֆարմանյանը զեկուցեց, որ պատանի երկրապահները շարված են։ Ս. Միքայելյանը ողջունեց պատանիներին, որից հետո մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Տերունական աղոթքով ներկաներին օրհնեցին ու ողջունեցին  ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ավագ գնդերեց, ԵԿՄ հոգեւոր հովիվ տեր Ենովքը եւ Ծովինարի հոգեւոր հովիվ տեր Գեւորգ քահանան։ Հոգեւոր հայրերը կարեւորեցին երկրապահի դերը մեր երկրի պաշտպանության գործում։ Այս առումով «Պատանի երկրապահ» ակումբները, գործող ուսումնամարզական ճամբարը մեծ տեղ ունեն։

Պատանի երկրապահներին ու ներկաներին ողջունեցին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գեղարքունիքի փոխմարզպետը: Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին «Պատանի երկրապահ» ակումբների, գործող ճամբարի դերը՝ շնորհավորելով պատանիներին։ Իր շնորհավորական ու ողջույնի խոսքում ԵԿՄ վարչության նախագահը տեղեկացրեց՝ յուրաքանչյուր տարի 3000-ից ավելի պատանիներ են մասնակցում ճամբարի ուսումնամարզումներին։ Այստեղ ձեւավորվում է Հայոց բանակի վաղվա զինվորը։ Դիմելով ներկաներին՝ Ս. Միքայելյանը նշեց՝ ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»: Շարունակելով խոսքը՝ հավելեց նաեւ՝ «Պատանի երկրապահ» ակումբի սաներից շատերն այսօր զինվորներ են, շատերն աշխատում են ռազմական ոլորտում: Տեղեկացրեց նաեւ, որ արցախյան վերջին պատերազմին մասնակից եղել մոտ 4000 երկրապահ, որից 115 հոգի վիրավորվել են, 74-ը նահատակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում։ Այսօր էլ երկրապահ կամավորականները հերթափոխերով հայոց սահմանն են պաշտպանում։ Միջոցառման պաշտոնական հատվածն ավարտվեց պատանի երկրապահների շարային քայլերթով: ՀՀ, Արցախի եւ Երկրապահի դրոշակակիրներից հետո անցան բոլոր վաշտերը։ Պատանի երկրապահների նվագախումբը, ենթասպա Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ, հնչեցրեց ՀՀ, Արցախի ու Երկրապահի օրհներգերը, զինվորական երաժշտություն։

Հանդիսավոր մասից հետո ներկաները ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջեցին ճամբարի տարածքում, ծանոթացան համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւեցին անցկացվող դասընթացներին: Ընթացքում զրուցեցի ճամբարի պետ Նարեկ Գասպարյանի հետ։ Ասաց՝ այս պահին ճամբարում հանգստանում են 310 պատանի, նրանց հետ աշխատում են 40 հոգի՝ սպայական անձնակազմ, հրահանգիչներ, բուժաշխատողներ եւ այլք։ Նշեց նաեւ՝ արդեն 14 տարի է, որ Ծովինարի «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարն ընդունում է իր հյուրերին` եռասերունդ երկրապահին: Մինչեւ օգոստոսի վերջ այստեղ իրենց ճամբարային առօրյան կանցկացնեն հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ: Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ, որը հիմնականում մոտեցված է զինվորական կարգացուցակին: Օրակարգում ընդգրկված են նաեւ ուսումնական եւ հանգստի ժամեր: Ճամբարի հետ համագործակցում են Գեղարքունիքի մարզի Մարտունու բուժմիավորումը (տնօրեն՝ Անդրանիկ Հարությունյան), ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանի հրամանատարությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Մարտունու բաժինը (պետ՝ Ստեփան Հակոբյան)։ Զրուցեցի նաեւ ճամբարական պատանիների հետ։ Բոլորն էլ գոհ էին եւ ասացին՝ պատրաստ են կրկին մասնակցելու ճամբարի մարզումներին, դասընթացներին։                  

Թեգեր: Գեղարքունիքի մարզԵԿՄերեխաներՀՀ ԿԳՄՍճամբարՍասուն Միքայելյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Սիրտն» առողջ է

«Բլոկներ՝ 100 տարվա համար»

«Ուժերիս ներածին չափով շարունակելու եմ աջակցել հայ ժողովրդին»

«Ուժերիս ներածին չափով շարունակելու եմ աջակցել հայ ժողովրդին»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist