Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատարայի սառնորակ ջուրը Ստեփանակերտ է հասնում

Անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել եղած պաշարները

Հուլիսի 14, 2022
Սոցիում
Պատարայի սառնորակ ջուրը Ստեփանակերտ է հասնում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
302
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական Արցախը հարուստ է օգտակար հանածոներով, ջրային պաշարներով, եւ այդ տեսակետից երկիրն «ինքնաբավ կարելի է համարել»: Սակայն 2020 թ. սեպտեմբերին թշնամու սանձազերծած պատերազմից հետո ջրային խոշոր ենթակառուցվածքներն ու ռեսուրսներն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ինչի պատճառով համակարգը կաթվածահար վիճակում էր հայտնվել:

Անցյալ տարի ամռան ժամանակաշրջանում պատուհասած սաստիկ երաշտը սակավաջուր բնակավայրերին ծանր փորձությունների ենթարկեց: Չէր հերիքում ոչ միայն խմելու ջուրը, այլեւ տասնյակ հեկտար ցանքատարածքներ ու այգիներ. շոգի հետեւանքով «իրենց ծարավը չկարողացան հագեցնել», եւ հողի սեփականատերերն առատ բերքից զրկվեցին: Առավել դժվար իրադրությունում հայտնվեց մայրաքաղաքի բնակչությունը: Արտեզյան ջրհորները լիարժեք չաշխատեցին, իսկ քաղաք մտնող գլխավոր ջրատարներն անհրաժեշտ պաշարների բացակայության պատճառով չհասցրին պոմպակայաններից սնվել: Արդյունքում բարձրահարկ բնակելի շենքերն օրերով ջրի երես չտեսան, եւ բնակիչներին բաքերի միջոցով հրշեջ մեքենաներն էին գրաֆիկով ջուր հասցնում…

Խնդիրը մտահոգիչ էր: Եվ քաղաքային իշխանությունները, դարձյալ նման բարդ իրավիճակում չհայտնվելու համար, կառավարություն դիմեցին՝ «դրսից» ջրային նոր պաշարներ հայտնաբերելու ու Ստեփանակերտ ուղղելու խնդրանքով: ԱՀ ջրային կոմիտեի մասնագետներն, ուսումնասիրություններից հետո կանգ առան Պատարա գետի վրա ջրամբար կառուցելու եւ ջրատարներով ինքնահոս ջուրը մայրաքաղաք եւ Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրեր հասցնելու տարբերակի վրա: Ծրագիրը հավանության արժանացավ գործադիրի կողմից, եւ նախագծա-նախահաշվարկային աշխատանքներին անմիջապես հաջորդեց Պատարա գետի վրա ջրամբարի շինարարությունը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ տարի անց մեծածավալ աշխատանքներն իրենց ցանկալի արդյունքն են տվել: Ջրամբարը, որի արժեքը 361 մլն դրամ է, կառուցվել է պետական միջոցներով: 5 հազար խմ տարողությամբ ջրամբարը հնարավորություն է ընձեռում ոռոգել գրեթե 300 հեկտար տարածք: Ընդ որում՝ ջուրը դաշտերն է հասցվում ինքնահոս եղանակով՝ բետոնե ջրանցքի միջոցով: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանի խոսքով՝ նախատեսվում է ջրատար խողովակներ անցկացնել եւ լիովին վերացնել կորուստները: Ըստ կառույցի ղեկավարի՝ մինչ պատերազմը լուրջ ծրագրեր էին մշակվել ջրային ռեսուրսների կառավարման, նոր համակարգերի կառուցման, եղածն արդիականացնելու մասով, սակայն այդ ամենը… հօդս ցնդեց: Կառավարությունը փորձում է ելքեր փնտրել, որպեսզի կորուստը փոխհատուցվի, եւ Ստեփանակերտում նախորդ ամառվա ընթացքում գրանցված ջրի ճգնաժամն այլեւս չկրկնվի:

«Հաշվի առնելով պատերազմի հետեւանքով Արցախի ջրային ռեսուրսների մեծ մասի կորուստը` կառավարությունը ներկայումս ջրային համակարգերի կառուցման եւ վերանորոգման ծրագրերում շեշտը դնում է ջրախնայողության սկզբունքի վրա: Այդ առումով պետությունը լայն աջակցություն է ցուցաբերում ոռոգման կաթիլային համակարգերի ներդրմանը: Ջրախնայողության ծրագրերի շրջանակներում մենք սկսեցինք բաց ջրանցքները փակ խողովակաշարերով փոխարինելու գործընթացը: Այս պարագայում ջրի կորուստները չնչին տոկոս են կազմում: Եթե նախկինում ունեինք շուրջ 75 տոկոս կորուստներ, ապա նոր համակարգի ներդնումից հետո այն նվազել ու հասցվել է 3-5 տոկոսի»,- տեղեկացնում է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, թե հիշյալ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան երեք մլրդ դրամ: Նախագծի իրագործումը թույլ է տվել Ասկերան քաղաքի եւ Խրամորթ, Խնապատ, Նախիջեւանիկ, Վարդաձոր համայնքների հողատարածքները դարձնել ոռոգելի:

Պետական կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ մի արդյունավետ ծրագրի, որն իրականացվել է: Նորագյուղի վերին հատվածում՝ խորհրդային ժամանակներից սարքված մի ջրամբար կար, որը հնարավորություն էր տալիս ոռոգել մոտ 250 հա հողատարածք: 2006-ին պայթել էր պատվարը եւ ջրամբարը դադարել էր գործել: Պատերազմից հետո նախագահի հանձնարարությամբ ջրամբար կառուցվեց: Հիմա պատվարի շինաշխատանքներն ավարտված են, եւ կուտակված ջուրը դաշտերն ու այգիներն է հասնում. «Ջրամբարից վայրկյանում 150 լ ջուր ենք բաց թողնում: Ցավոք, այն օգտագործման վայր է հասնում կորուստներով: Մեր խնդիրն է ամեն կերպ նվազագույնի հասցնել եւ իջեցնել հողագործական մթերքների ինքնարժեքը»:

Համակարգի արդիականացման ճանապարհով քայլեր են ձեռնարկվում նաեւ Կարկառ գետի ջրերի հոսքը հնարավորինս անկորուստ աջ եւ ձախ ափերում տեղակայված համայնքների դաշտերն ու այգիները «ուղղորդելու» համար: Ջրատար խողովակներով գետի ջրերը հասցվել են Վարդաձոր, Նախիջեւանիկ եւ Սառնաղբյուր գյուղեր, ու այժմ ոռոգվում է հիշյալ համայնքներին պատկանող ցանքատարածքների շուրջ 70 տոկոսը: Տնտեսական ծրագրի նշանակությունն ավելի է կարեւորվում, երբ ներդրվում է կաթիլային համակարգի ծրագիրը:

Գ. Հայրիյանի հավաստմամբ՝ կառավարության համար առաջնային է մնում Պատարայի ջրամբարի շինարարությունը, որի աշխատանքներն իրականացվում են երեք փուլով, եւ շահագործումը նախատեսվում է 2025 թ.: Ծրագիրը նախագծված էր դեռ 2007-ից: Ջրամբարում պետք է ամբարվեր 4 մլն խմ ջուր: «Քանի որ ջրի նկատմամբ պահանջը մեծացել է, նոր նախագիծ ենք պատրաստել, եւ ամբարման ծավալը կընդլայնվի մինչեւ 6 մլն խմ, ասել է թե՝ այդքան հնարավորություն ունենք տարածքում ջուր հավաքելու»,- մանրամասնում է ջրային ոլորտի պատասխանատուն: Ըստ Գ. Հայրիյանի՝ Պատարայի ջրամբարն առաջինն է Արցախում կառուցվում «ինքնուրույն»: Նախկինները կառուցվել են խորհրդային տարիներին, իսկ անկախությունից հետո զուտ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ:

Նախագծի ջրատարի հատվածը մոտ 22 կմ է: «Հաշվի առնելով կուտակվող ջրի ծավալը՝ նախատեսել ենք նույն խողովակաշարով (բացի մայրաքաղաքի սնուցումից) լուծել նաեւ հարակից գյուղերի ոռոգման հարցը: Մայր ջրատարի շինարարությունն ավարտման փուլում է: Իսկ ջրամբարի կառուցումն ընթանում է արագ տեմպերով: Շուտով կսկսենք խողովակների եւ ջրընդունիչ հանգույցի տեղադրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ՝ 3 տարի կպահանջվի ջրամբարի շինարարության ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշեց Գեորգի Հայրիյանը՝ հավելելով, որ, մայրաքաղաքից բացի, կբարելավվի նաեւ Մարտունի քաղաքի ջրամատակարարումը:

Թեգեր: Արցախջուր
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երես մի թեքիր Աստծուց

Առեղծվածայինը՝ Ագարակում

Առեղծվածայինը՝ Ագարակում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist