Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Հուլիսի 29, 2022
Սոցիում
Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
188
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նկատել եմ, որ արտասահմանից եկած հյուրերը միշտ զարմացել են Հայաստանում տաքսի ծառայության մատչելիության վրա։ Երեւում է, այս մի «հաճույքից» եւս զրկվելու ճանապարհին ենք։

Մեկ ամսից ավելի է` Երեւանում ըստ էության մենատիրական դիրքերի հասած «Յանդեքս տաքսին» գրեթե կրկնապատկել է իր ծառայությունների գները։ Սա իր պատմությունն ունի։ Սկզբում վարորդներն ըմբոստացան, սպառնում էին բոյկոտով` «Յանդեքսի» կողմից միջնորդավճարը 16 տոկոսից 18,5-ի հասցնելու պատճառով։ Դիմեցին համապատասխան պետական մարմինների, ըստ էության` անիմաստ։ Ամեն ինչ վկայում է, որ հարցը լուծվեց ներքին` «համքարային» (կորպորատիվ) համաձայնության ճանապարհով։ Արդյունքում «Յանդեքսը» բարձրացրեց տաքսու սպասարկման գները գրեթե կրկնակի, եւ վարորդները, հաշվելով իրենց եկամուտները, հաճույքով «համակերպվեցին»։ Անխուսափելիորեն սրան են հետեւելու նաեւ այսօր խեղճացած ավանդական տաքսի ծառայությունները։ Հակամարտությունը սպառված է, իսկ ո՞վ է տուժողը… Ինչպես միշտ։

Բաց արդյոք արդարացի՞ է «Յանդեքս» ծառայության մասնաբաժինը 2,5 տոկոսով բարձրացնելու դիմաց բնակչության սպասարկման գինը միանգամից 90 տոկոսով բարձրացնելը։ Չեմ չափազանցնում։ «Յանդեքսի» նվազագույն վճարը սովորական 600 դրամից դարձել է միջինը 1100։ Այն ճանապարհի համար, որ հաշվիչը գրանցում էր 1000 դրամ, հասարակական տրանսպորտի կանգառներում «հերթապահող» տաքսիները վերցնում էին 1500, իսկ «Յանդեքս» ծառայությունն այսօր սպասարկում է 1700-1800 դրամով։ Զարմանալի արագությամբ նույնը ընկալել են փողոցով ազատ անցնող տաքսիները. հարցնում ես` ինչքա՞ն կնստի, անհողդողդ շպրտում են` 2000։

Ժամանակին ինքս պաշտպանել եմ «Յանդեքսի» արդիական տեխնոլոգիաների մուտքը` երբ ավանդական տաքսի ծառայությունները բողոքի ձայն էին բարձրացրել` անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու պատճառով։ Շուկա է։ Բայց դուրս եկավ դասագրքային դեմպինգ։ Բողոքեցին, բողոքեցին խեղճ տաքսի ծառյություններն ու փակվեցին։ Հիմա` ազատ ու ուրախ կյանք։ Պայքարին չդիմացած տաքսի ծառայությունների զանգվածային սնանկացումից ու փակվելուց հետո «Յանդեքսը», որ այսօր տնօրինում է մայրաքաղաքում մատուցվող ծառայությունների ճնշող գերակա փաթեթը (որոշ տվյալներով, Երեւանում գործող մոտ 60 հազար տաքսիներից շուրջ 55 հազարը գործում է առցանց ծարայությունների շրջանակում), կտրուկ եւ հանդուգն բարձրացնում է իր ծառայությունների գները։ Սա ամենեւին շուկայական քաղաքականություն չէ, սա դեմպինգային քաղաքականություն է։ Համոզված եմ` ոչ թե սնանկացումից խուսափելու համար, այլ` գերշահույթներ ստանալու։ Սա արդեն պետության անաչառ միջամտության ոլորտն է։

Չեմ էլ փորձել դիմել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Հրապարակված նյութերից երեւում է, որ նրանք առայժմ «հետազոտություն են անցկացնում»։ Միակ ադեկվատ արձագանքը, որ հանդիպել եմ մամուլում, բացատրում է, որ «Յանդեքսի» կանոնադրությունում արձանագրված է առաջարկ-պահանջարկի փոփոխության դեպքում սպասարկման պայմանները փոփոխելու իրավունքի մասին։ Բայց արդյոք առաջարկ-պահանջարկ հարաբերությունն այսքան փոփոխվե՞լ է, որ նվազագույնը 600-ից թռչի 1100:

Ամենավտանգավորն այն է, որ մյուս տաքսի ծառայությունների հետ կարող է համաձայնություն կայացվել` բոլորին էլ հաճելի է քիչ աշխատել, շատ փող վաստակել։ Այստեղ առանց պաշտոնական միջամտության չի լինի։ Ցավալի է, որ պետությանն էլ է արտաքուստ ձեռնտու` սպասարկման գները բարձրանում են, հարկային եւ մյուս մուտքերը բյուջե նույնպես ավելանում են` իսկ դա այսօր պետության առաջնային նպատակներից է։ Առայժմ առաջնային, բայց ոչ` գլխավոր։ Եվ ոչ այդ ճանապարհով։

Հասունանում է վիճակ, երբ տաքսի ծառայությունից կարողանալու են օգտվել միայն հարուստները։ Բայց անհնարին վիճակ է բաժին հասնում անապահովների եւ թոշակառուների ստվար զանգվածին, որոնք մեծ մասամբ առանց այն էլ տուժած են տեղաշարժման հնարավորություններից եւ ամենաշատն են զգում դրա կարիքը։ Թեկուզ` անընդհատ ավելացող անկանխիկ վճարումների, բանկային քարտերի ձեւակերպման եւ նորանոր ծագող բյուրոկրատական գործերով անընդհատ բանկեր ու տարբեր սոցապ ու բժշկական հաստատություններ ներկայանալու շարունակ աճող անհրաժեշտությունների պատճառով։

Ստացվելու է այնպես, որ ժողովուրդը վերադառնալու է հին սովետական սխեմային` դուրս գա փողոց ու ձեռքով «գռդոնչիների» կանգնեցնի։ Այ այստեղ հարկայինը մի բան կգտնի` նման վարորդներին հայտնաբերելու եւ պատժելու։ Ո՞վ է հաշվի առնում, թե դա ավելի մատչելի ծառայություն է քաղաքացուն։ Ի դեպ, վստահ չենք, որ հարկայինը ամենայն նրբությամբ է մոտենում տաքսի ծառայության շահույթներին։ Տաքսի ծառայությունները, ինչպեսեւ վարսավիրանոցները, այսօր այն քիչ ոլորտներից են մնացել, որ համեմատաբար հաջողությամբ կարողանում են մոտիվացնել հարկայինի հետ հարաբերությունները (վախենում եմ հուշել, թե չէ այստեղ էլ գների թռիչքային ցատկ կարձանագրվի)։

Սա շղթայական ռեակցիա է ունենալու ընդհանրապես բնակչության տրանսպորտային սպասարկման ոլորտում։ Քաղաքային տրանսպորտի վիճակն այսօր լավ չէ` նոր ավտոբուսների լիզինգն ու վարկերը ծանր բեռ են նստած համակարգի վրա, իսկ նրանք զանգվածային շարքից դուրս են գալիս։ Տաքսիների համեմատաբար մատչելի գների չեղարկումը լրացուցիչ բարձրացնելու է քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, որն առանց այն էլ հազիվ է ձգում։ Մի՛թե չի նկատվում, որ մոտենում է տեղաշարժման համակարգային ճգնաժամը։ Առայժմ դեռ ծաղիկներն են նշմարվում։

Մենք սպասում ենք հանրային կառավարման ժողովրդավարականացում, բայց կարծես գերակշռում է բյուրոկրատականացումը։ Թանկացումների այս շղթան համակում է բոլոր ոլորտները։ Աշխարհում տիրող թանկացումներով ամեն ինչ բացատրելը միշտ չէ, որ տեղին ու տրամաբանական է։ Շատ բան էլ մեզնից է գալիս, մեր կազմակերպական ընդունակություններից։ Հայաստանի ժողովրդի հիմնական հատվածը անվճարունակ է։ Անվճարունակ երկրներում սովորական գնաճը այդ չափով չի արտացոլվում։ Մենք չենք օգտվում նույնիսկ այն հնարավորություններից, որ մեր ձեռքին են։ Այո, մեր ՀՆԱ-ն աճում է, եւ դա շատ լավ է, սակայն մեկ հոգուն ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով զիջում ենք բոլոր մրցակից եւ հարեւան ժողովուրդներին։ Այսօր շատ պաշտոնական հրատարակություններում ՀՆԱ-ն ներկայացնում են նաեւ ըստ գնողունակության հարաբերակցության (паритет покупательной способности), որտեղ նույն պատկերն է։ Նույնիսկ դրամի հատուկ ուժեղացումը կորցրել է կապը ժողովրդի գնողունակության հետ։ Բայց սա բոլորովին այլ թեմա է…

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Երկաթուղու կայարանապետից մինչեւ բանակի գեներալ-գնդապետ

Երկաթուղու կայարանապետից մինչեւ բանակի գեներալ-գնդապետ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist