Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է

Օգոստոսի 18, 2022
Սոցիում
Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
340
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեք տարի անցավ   հայտնի պետական, հասարակական գործիչ, վաստակավոր շինարար եւ բարերար Վարդգես Արծրունու մահվան օրվանից:

Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդսկում: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:

Նա իր կյանքը չէր զատում իր Հայրենիքի ճակատագրից  եւ անում էր իրենից կախված ամեն ինչ` ամրապնդելու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները:

Վարդգես Արծրունին եղել է Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, շինարարական կոմիտեի նախագահ: 1988թ. երկրաշարժից հետո ղեկավարել է աղետի հետեւանքների վերացման շտաբը: Շնորհիվ նրա անհետաձգելի միջոցառումների մասին անհապաղ կայացրած որոշումների,  փրկվեցին բազմաթիվ կյանքեր:

Ավելի քան 60 տարի շինարարության ոլորտում աշխատելով, նա իր մեծ լուման է ներդրել պատմաճարտարապետական ժառանգության պահպանման գործում: նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարյան  ինստիտուտի շենքի վերակառուցմանը եւ Մոսկվայի նորակառույց հայկական եկեղուցու հողհատկացմանը: Մշտապես ակտիվ քննարկումներ է կազմակերպել հայոց ցեղասպանության, հայկական հարցի, ժամանակակից Թուրքիայի կողմից վարվող  հակահայկական եւ հակառուսական քաղաքականության թեմաներով: Հիմնադրել եւ հովանավորել է  հետազոտությունների ինստիտուտը, որն այսօր կրում է իր անունը:

Նա հովանավորել է նաեւ մի շարք հուշարձանների եւ քանդակների նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Նրա վերջին ցանկությունն էր իր կողմից պատվիրված եւ արդեն պատրաստված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրումը Երեւանում` ի նշան երախտիքի` նրա հայանպաստ գործունեության:

Իր միջոցներով տպագրել է հայագիտական, Հայոց եղեռնի մութ ծալքերը լուսաբանող, այդ թվում նաեւ ոչ հայազգի հեղինակների, հայ-ռուսական հարաբերություններին, ռուսահայ մեծանուն գործիչներին  նվիրված գրքեր, Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը եւ ճարտարապետությանը նվիրված  բազմահատոր ալբոմներ: Նրա հրատարակած գրքերը կարող են կազմել մի ամբողջ գրադարան:

1991 թվականից եղել է Մոսկվայի կառավարության շինարարության վարչության պետի տեղակալ: Իր գործունեության ընթացքում նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարյան  ինստիտուտի շենքի վերակառուցմանը:

2020 թվականի հունիսին Գյումրու ավագանին    Վարդգես Բագրատի Արծրունուն հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց:

Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է:

Վ.Բ.Արծրունու անվան Սեւծովյան

Կասպիական տարածաշրջանի համագործակցության ինստիտուտ

Թեգեր: Վարդգես Արծրունի
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist