Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ընտանիքի կարիքների խորքային գնահատում»

Սեպտեմբերի 7, 2022
Սոցիում
«Ընտանիքի կարիքների խորքային գնահատում»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
319
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն տեղեկացրել էինք, որ այս տարվա ապրիլի 22-ին Երեւանում, «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման» ծրագրի շնորհիվ սկսվեցին սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացները՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» (ՀՍԱԱ) նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ:

Ըստ ՀԱԱԱ-ի նախագահ Միրա Անտոնյանի՝ դասընթացների առաջին փուլը կայացել էր Արցախում՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների կենտրոնի մասնագետների ու Երեւանի պետական համալսարանի մասնագետների համագործակցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հազարավոր տեղահանվածներ բնակություն հաստատեցին ՀՀ մարզերում, Երեւանում, ուստի կար անհրաժեշտություն՝ աջակցել աշխատանք փնտրող տեղահանվածներին։ Եվ առաջին անգամ նաեւ Երեւանում 20-ից ավելի դիմորդների հետ կազմակերպվեցին դասընթացներ, որոնք ավարտվեցին մոտ 3 ամիս անց: Մասնակցում էին թշնամու տիրապետության տակ անցած Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների տեղահանվածներ, հիմնականում՝ կանայք։ Մեծ մասը Քաշաթաղից տեղահանվածներ էին, ովքեր նախկին բնակավայրերում հիմնականում աշխատում էին կրթության ու առողջապահության բնագավառներում: Դասընթացները վարում էին ասոցիացիայի հիմնադիր անդամներից, ինչպես նաեւ՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ։ Մասնակիցներն ունկնդրեցին «Օգնող փոխհարաբերություններ», «Էթիկա», «Տարբեր խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ» դասախոսությունները։ Նախատեսված է դասընթացներից հետո մասնակիցներին հատկացնել համապատասխան հավաստագրեր եւ աջակցել աշխատանք գտնելու հարցում։

Սեպտեմբերի 5-ին դասընթացների մասնակիցները Երեւանում՝ ՀՕՖ-ի տարածքում, ներկա եղան դասընթացների երկրորդ փուլին, որի նպատակն է կազմակերպել պրակտիկա «Ընտանիքի կարիքների խորքային գնահատում» թեմայով։ ՀԱԱԱ-ի ներկայացուցիչ Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը մասնակիցներին ծանոթացրեց հատուկ ձեւաթղթի հետ, որը մշակվել է «Արցախում սոցիալական աշխատուժի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Դասախոսը հանգամանալից ներկայացրեց ձեւաթուղթը, որով պետք է աշխատեն պրակտիկանտները տեղահանված որեւէ ընտանիքի հետ։ Ըստ մշակված ձեւաթղթի՝ պրակտիկանտները, այցելելով որեւէ ընտանիք, պետք է կարեւորեն հետեւյալ հանգամանքները՝ տեղեկություն ընտանիքի կազմի վերաբերյալ, բնակարանային պայմանները, ընտանիքի ներքին (ֆինանսական-տնտեսական) ռեսուրսները, ընտանեկան հանգամանքները, ինչը ներառում է մի շարք պայմաններ՝ ընտանիքի սոցիալական պատմություն, առողջական խնդիրներ, երեխաների խնամք, կրթություն եւ այլն, ապագայի պլաններ (ինտեգրումը նոր համայնքում) եւ ընտանիքի կարիքների ու ակտիվացման-խթանման հնարավորությունների ամփոփում։ Ընտանիք այցելելուց, նշված խնդիրների հետ ծանոթանալուց հետո սոցաշխատողը պետք է կատարի վերջնական դիտարկում եւ առաջարկներ անի միջամտության համար։ Ընթացքում մասնակիցները հարցեր էին ուղղում բանախոսին, անում առաջարկներ, ներկայացնում փաստեր՝ հաշվի առնելով նաեւ իրենց ընտանիքների օրինակները։

Վերջում բոլոր մասնակիցներին տրամադրվեցին նշված ձեւաթղթից՝ պրակտիկա իրականացնելու նպատակով։ Աշխատանքները համակարգող, ՀԱԱԱ-ի ներկայացուցիչ Դոնարա Պետրոսյանը տեղեկացրեց՝ ընթացքում կարեւոր աշխատանք են իրականացրել՝ կազմակերպելով նման դասընթացներ։ Նշեց նաեւ՝ աշխատանքները լինելու են շարունակական, իսկ մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր պրակտիկ աշխատանք ներկայացնելուց հետո։

Թեգեր: Արցախմարզեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գաղտնի աջակցությունը փոխարինվել է բացահայտ կոչերով

Գաղտնի աջակցությունը փոխարինվել է բացահայտ կոչերով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Կատարելով Աստծո պատվիրանները՝ մենք կարող ենք լսել մեր բոլոր հարցերի պատասխանները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist