Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առաջնահերթ պլանում՝ սահմանների եւ բնակչության ապահովությունը

Էներգետիկայի ոլորտի անվտանգության մի քանի հարցեր

Սեպտեմբերի 16, 2022
Սոցիում
Առաջնահերթ պլանում՝ սահմանների եւ բնակչության ապահովությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանային վերջին զարգացումները մտորելու տեղիք են տալիս: Ներկայում կարեւորվում են էներգետիկ անվտանգության հիմնահարցերը: Հայաստանի էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպիսի էներգետիկ համակարգ ստեղծել, որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական, բնապահպանական, հնարավոր ոտնձգությունների, արտակարգ իրավիճակների, ռազմական գործողությունների ժամանակ հաղթահարել կամ հնարավոր նվազ կորուստների գնով դուրս գալ ստեղծված վիճակից: Ներկայումս որքանով ենք պատրաստ:

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական եւ այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:

Նայենք Հայաստանի քարտեզին: Էներգետիկական հզորությունների մեծ մասը կենտրոնացված է հիմնականում Երեւան, Մեծամոր, Հրազդան եռանկյունու գագաթներում, որոնց հեռավորությունը մեկը մյուսից 40-60 կիլոմետր է: Այստեղ են տեղակայված արդիական սարքավորումներով կահավորված նորագույն էներգաբլոկները, ինչպես նաեւ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը:

Առաջարկում եմ հետեւյալը. էներգետիկական կայանքները կառուցել հանրապետության համեմատաբար մարդաշատ այն քաղաքներում, որոնք Երեւանից հեռու են եւ ունեն ցուրտ կլիմայական պայմաններ: Օրինակ, Գյումրի քաղաքում, որի բնակլիմայական պայմանները Երեւանի հետ համեմատած խիստ են: Գիտական ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Երեւանում եւ Գյումրի քաղաքում նույն հզորությամբ շոգեգազատուրբինային կայանքներ կառուցելու դեպքում կարող ենք ստանալ նույն արդյունքը (արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա), բայց մոտ 20 տոկոսով քիչ վառելիք այրել: Հետեւաբար, կարելի է էժանացնել էներգիայի սակագինը, ինչպես նաեւ բարելավել շրջակա միջավայրը՝ չայրելով լրացուցիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ (բնական գազ եւ այլն): Այդպիսով կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիրը եւ տնտեսությունը կսկսի զարգանալ նաեւ մարզերում: Բնական է, որ այս դեպքում անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ: Այս հարցը նույնպես լուծելի է: Ներդրումների 51 տոկոսը կատարում է պետությունը, իսկ մնացած 49 տոկոսը` բնակչության խնայողությունների հաշվին գնված բաժնեմասերն են: Այսինքն` Գյումրի քաղաքում շոգեգազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-ի մի մասի սեփականատերը դառնում է պետությունը եւ խիստ հսկողություն է սահմանում այս գործընթացի վրա: Աստիճանաբար գոյանում է միջին խավ, որն ունի իր մշտական եկամուտները եւ շահագրգռված կողմ է: Բացի դրանից, գազատուրբինային կայանքները հնարավոր է թողարկել մի քանի րոպեի ընթացքում: Նրանք կարող են լինել հուսալի ռեզերվ էներգահամակարգում` պիկային բեռները փակելու համար: Չեն պահանջում ջուր հովացման համար, քանի որ չունեն կոնդենսատոր եւ այլն:

Էներգետիկա ասելով շատ հաճախ հասկացվում է միայն էլեկտրական էներգիա, սակայն ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը չպետք է մոռանալ: Անհրաժեշտ է նախագծել եւ կառուցել փոքր եւ միջին հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-եր՝ օգտագործելով գազատուրբինային կայանքներ կամ հակաճնշումային տուրբիններ: Ստացվում է սառը վերաբերմունք ջերմության նկատմամբ: Անհրաժեշտ է կազմել Հայաստանի բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը, բայց կծախսվի քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրս:

Մշակել էներգետիկայի զարգացման գիտականորեն հիմնավորված հայեցակարգ, հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները: Մշակել եւ իրականացնել էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որոնց իրականացման դեպքում կլուծվի այս խնդիրը ավելի քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ ծախսելով: ՀՀ Տավուշի մարզին էներգետիկական անվտանգության տեսակետից օրենքի սահմաններում տալ հատուկ կարգավիճակ: Էներգահամակարգի հնարավոր փլուզման, տարրերային աղետների եւ վերը նշված բոլոր ծայրահեղ դեպքերում ունենալ տարածաշրջանի կարեւոր օբյեկտների էլեկտրական եւ ջերմային էներգիայի աղբյուրների ինքնուրույն սնուցում: Այստեղ շուկայական հարաբերությունները պետք է մղվեն երկրորդական պլան: Առաջնահերթը համարել սահմանների եւ բնակչության անվտանգությունը: Զորամասերում կամ նրանց կից ունենալ արեւային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներ, ինչպես նաեւ մարտկոցներ, հոսպիտալներին կից ունենալ հզոր դիզել գեներատորներ հեղուկ վառելիքի ամսական պաշարով: Իջեւան քաղաքի համար կառուցել փոքր հզորությամբ գազատուրբիններով կահավորված ջեռուցման ջերմային էլեկտրակայան: Խաղաղ պայմաններում կայանը կաշխատի արդյունավետ ռեժիմով՝ արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա: Մյուս բոլոր պարագաներում կարող է հուսալի ձեւով էներգիայով ապահովել ռազմական եւ քաղաքացիական բնակչության անհրաժեշտ կարիքները՝ կախված չլինելով էներգահամակարգից:

Բազմիցս է ասված՝ եթե չես ցանկանում պատերազմ, ապա պատրաստվիր դրան: Իրադրության կտրուկ սրման պայմաններում բնական է, որ առաջին հերթին հարվածի տակ կգնվեն էներգետիկական հզոր կայանները` Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, խոշոր ջրամբարները, գազամատակարարման համակարգերը եւ այլն: Սահմանակից շրջանների փոքր գետերի ջրհոսքերի վրա նախագծել եւ կառուցել միկրո՝ մինչեւ մի քանի տասնյակ ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ ավտոմատ կառավարմամբ:

Ռազմաքաղաքական, ինչպես նաեւ էներգետիկական անվտանգության տեսակետից ելնելով առաջարկվում է Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Կապան, Եղեգնաձոր, Իջեւան, Սեւան քաղաքներում, ինչպես նաեւ Մեծամոր բանավանում կառուցել շոգեգազատուրբինային փոքր եւ միջին հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-եր: Արդյունքում կունենանք վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողություն, ինչպես նաեւ որոշ չափով կլուծվեն բնապահպանական խնդիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում ունենալ էներգետիկայի բնագավառի ռազմական կցորդ կամ խորհրդատու, թեկուզ հասարակական կարգով: Պարբերաբար այցելել զորամասեր եւ նրանց հարակից տարածքներ, տեղում ծանոթանալ վիճակին, տեղանքին եւ մշակել գիտականորեն հիմնավորված խիստ գաղտնի էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել այն:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

Թեգեր: ԳյումրիՀԷԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Սուրը դա Աստծո խոսքն է

…Իսկ հապաղելու ժամանակ չկար

...Իսկ հապաղելու ժամանակ չկար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist