Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արածդ չեղավ, սիրելի եղբայր…

Սեպտեմբերի 24, 2022
Սոցիում
Արածդ չեղավ, սիրելի եղբայր…
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ էր՝ զանգահարեցի. թույլ էր ձայնը, երերացող, գրեթե անճանաչելի: «Հովհաննես ջան,- ասի,- ախր…»: «Ախր չկա,- ասաց,- ես լավ եմ, կողքիս ինձ նայող լիքը մարդիկ կան, դեղեր է, որ ուղարկում են հեռու Ամերիկաներից, բայց մարմնիս վրա արդեն սրսկելու տեղ չի մնացել…»: Քիչ դադարից հետո՝ Դո՞ւ ոնց ես, Հակոբ ջան, ընկերոջս՝ Արծրունի համար խնդրանքս հո չե՞ս մոռացել…»:

Այսպիսին էր նա՝ խորհրդային ժամանակներից ի վեր իմ ճանաչած հայ լրագրության ամենակիրթ ու չափազանց զարգացած, մարդկային առաքինություններով իր վեհանձն եսը փառավորած, օգնության կարիք զգացողին հարեհաս, ճշմարտախոս ու արդարության համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստ իմ ավագ ընկերը՝ Հովհաննես Այվազյան խնկելի անունով: Տողերիս հեղինակին բախտ էր վիճակվել տարիներ շարունակ աշխատել նրա հետ, ժուռնալիստիկայի այբուբենը սովորել նրանից, վարժվել նրա խստապահանջությանը, ժամանակի հետ իր «ձեռքի տակ» հղկվել որպես լրագրող ու երբեմն-երբեմն արժանանալ նրա ժլատ գոհունակությանը: «Չեղավ,-ասում էր,- նորից գրի, խմբագրի, վերախմբագրի քո իսկ գրածը, ջնջիր ավելորդ, քաղցր-մեղցր բառերը… Նույնը եւ օտար հեղինակների  պարագայում…»: 

Սիրված էր ամենքից եւ ամենուր: Մտերիմ ու հավասար զրուցակից էր երեւելիներից շատ-շատերի հետ, որոնց հանդեպ, անկախ մտերմության աստիճանից, պատկառանք ուներ ու չափի զգացում: Չափազանց էր զգայուն, վիրավորել չուներ, անգամ եթե նման առիթներ էին ստեղծում կիրթ ու անկիրթ, ծանոթ կամ անծանոթ մարդիկ: Աշխատասիրությունը նախանձելի էր, եռանդը՝ անհատնում, բառուբանը՝ ոսկեղենիկ: Վստահելի էր, խորունկ հոգի, հավատավոր, անոխակալ: Բարության խտացում էր, Աստծո զավակ…

Եվ հիմա գնաց այնտեղ՝ երկնային թագավորություն: Գնաց անժամանակ՝ բյուր երազանքների պսակն իր հետ տանելով: Թափուր մնաց ու բաց իր տեղը՝ ուր էլ որ լինում էր: Համբուրելի հիշատակ թողեց, վաստակ, լրագրողական ու թարգմանական մեծարժեք ժառանգություն: Նրա մտերմությունը վայելածներիս համար օդը պակասեց: Ասելիք խոսքեր էլ չկան: Մնում է միայն մի ծանր հառաչանք.

-Արածդ չեղավ, սիրելի եղբայր, արածդ չեղավ…

Խմբագրության կողմից.- «ՀՀ» օրաթերթի աշխատակազմը խորապես սգում է սիրելի գործընկերոջ՝ Հովհաննես Այվազյանի մահը եւ իր անկեղծ ցավակցությունը հղում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: 

Թեգեր: Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist