Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շտապողականությունն այս հարցում գործի օգտին չէ

Բաց նամակի փոխարեն

Սեպտեմբերի 27, 2022
Սոցիում
Շտապողականությունն այս հարցում գործի օգտին չէ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաստատվել են հանրակրթության նոր չափորոշիչները, հրապարակվել են նաեւ առարկայական չափորոշիչները, հավանաբար, շուտով կհայտարարվի նաեւ որոշ դասարանների դասագրքերի մրցույթ:

Բոլորիս հիշողության մեջ է այն աղմուկը, որ ոչ վաղ անցյալում՝ 2019-2020 թթ., նոր չափորոշիչների առաջադրմամբ տարածվեց հատկապես «Գրականություն» (7-9 դասարաններ), «Հայ գրականություն» (10-12-րդ դասարաններ), «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն»,  «Հասարակագիտություն» եւ այլ առարկաների շուրջ: Անտեսված էր գրա¬պատմական մոտեցումը, խախտված էր գեղարվեստի արժեքային համակարգը, շրջանցված էր ազգային նշանակությունը… 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքից հանվել էր «Հայ» բառը: Առաջարկվում էր դասագրքային դարձնել ժամանակակից գրականության մեջ իրենց պատշաճորեն չդրսեւորած անհայտ հեղինակների: Հիմա «Հայ» բառը վերականգնվել է, բայց հայ գրականության բովանդակային ընդգրկման վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Նշված առարկաների, ինչպես նաեւ որոշ բնագիտական առարկաների (օրինակ՝ քիմիայի) չափորոշիչները ենթարկվել են սոսկ թեթեւակի խմբագրման (վերջինները՝ նաեւ բարդացման): Այն, ինչ առաջարկվում է, լիարժեք ու անթերի չէ: Կարծես ամեն ինչ արվում է կյանք մտնող երիտասարդությանը զրկելու ազգային ոգուց, դիմագծից, հիշողությունից ու լիարժեք գիտելիքներից: Առարկայական իմացությունների փոխարեն գերիշխում է մեթոդական կողմը:

Վերջերս հրապարակված առարկայական չափորոշիչները թերի են, քանի որ հիմնական եւ ավագ դպրոցում միայն 7-րդ եւ 10-րդ դասարաններն են: Մինչդեռ պետք էր հրապարակել նաեւ 8-9-րդ եւ 11-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչները՝ դասավանդվող նյութերի ամբողջական ընդգրկման մասին պատկերացում կազմելու համար:

Հրապարակված առարկայական չափորոշիչների վերաբերյալ արդեն իսկ կան խնդիրներ (դրանց վերլուծությամբ առիթ կունենանք հանդես գալու), ուստի՝ դրանց հիման վրա, առանց հաջորդ դասարանների առարկայական չափորոշիչների առկայության, դասագրքերի մրցույթ հայտարարելը մեծ հարված կլինի հանրակրթական դպրոցին, ազգային վտանգված վիճակին, հայ ժողովրդի գալիք օրվան:

Շտապողականությունն այս հարցում գործի օգտին չէ:

Առաջարկում ենք հարցի պարզ լուծում՝

ա) հրապարակել հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ՝ 1-12-րդ դասարաններ,

բ) առայժմ դասագրքերի մրցույթ չհայտարարել,

գ) առարկայական չափորոշիչները դնել հանրային շահագրգիռ քննարկման,

դ) քննարկումն ամփոփել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ եւ նոր միայն գործադրել:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ, բ. գ. դ., պրոֆ., ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող,

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ, բ. գ. դ., պրոֆ., ԵՊՀ հայ գրականության պատմության  ամբիոնի պատվավոր վարիչ,

Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ակադեմիկոս, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,

Լիդա ՍԱՀԱԿՅԱՆ, մ. գ. դ., պրոֆ., ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ,

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, բ. գ. դ, պրոֆ., ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ,

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, բ. գ. դ., ԵՊՀ հայ նորագույն գրականության  եւ գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր,

Նարինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ, բ. գ. թ., Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist