Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոս հրետանավորը

Սեպտեմբերի 28, 2022
Սոցիում
Հերոս հրետանավորը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
569
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղի շրջանն այսօր ամբողջությամբ դարձյալ գերության մեջ է: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաշաթաղցիները տեղափոխվեցին ու բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության մարզերում, Երեւանում: Ինչպես միշտ, քաշաթաղցիները, անկախ բնակության վայրից ու պայմաններից, անմասն չեն մնում հայրենիքի պաշտպանության գործին:

2016-ի ապրիլյան պատերազմին 1200 քաշաթաղցի կամավորական եւ 200-ից ավելի ժամկետային զինծառայող մասնակցեցին: Կամավորականներն առաջնագծում մնացին մինչեւ հունիսի վերջ: 2020 թ. 44-օրյա պատերազմին գրեթե ողջ շրջանը մասնակցեց, եւ թշնամին ի զորու չեղավ մտնել Բերձոր: Այդ պատերազմի ընթացքում 70-ից ավելի քաշաթաղցիներ՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ, նահատակվեցին: Մոտ 10 հոգու մասին արդեն 2 տարի է՝ տեղեկություն չկա: Քիչ չեն նաեւ վիրավորները: Պատերազմից հետո էլ շատ քաշաթաղցիներ մնացին զինված ուժերում եւ պաշտպան հայրենիքին:

2022 թ. սեպտեմբերյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված քաջորդիների շարքում էին 2 քաշաթաղցիներ՝ Ծաղկաբերդի նախկին բնակիչ, 3 զավակների հայր Գրիգոր Կիրակոսյանը՝ ծնված 1978 թ., եւ Փակահանից Վալերի Սամվելի Սարգսյանը: Վալերիի հուղարկավորությունը տեղի ունեցավ Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ին: Վալերի Սարգսյանը ծնվել է 1978 թ. Բաքվում: Իր ինքնակենսագրականում Վալերին հպարտությամբ է նշում, որ երջանկահիշատակ պապը՝ Շահեն Սարգսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, Սովետական Միության հերոս: Սիրով է խոսում նաեւ դարձյալ երջանկահիշատակ տատի՝ Սոնյա Սարգսյանի մասին: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, շատ շուտով Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում սկսվեցին հայերի ջարդեր, տեղահանություն, բռնություններ: Նույն բռնությունների հետեւանքով Վալերիենց բազմանդամ ընտանիքը նույնպես հեռացավ Բաքվից եւ բնակություն հաստատեց Արցախի մայրաքաղաքում: Հայրը՝ Սամվելը, համալրեց հայրենիքի պաշտպանների շարքերը: Մարտնչեց քաջաբար: Պատերազմից հետո երկրորդ կարգի հաշմանդամ էր եւ վախճանվեց: Մայրը՝ շուշեցի Նելա Սարգսյանը, 4 որդի է ծնել, ովքեր կարեւոր ներդրում ունեն մեր երկրի կյանքում: Ավագ որդին՝ Վալերին, հպարտ է եղբայրներով. դասախոս Սեյրանն ունի 9 զավակ, Սամսոնը ՊԲ զինծառայող է, ունի որդի, կրտսեր եղբայրը՝ Կառլենը, նույնպես դասախոս է, ունի որդի:

Բնակություն հաստատելով Ստեփանակերտում՝ Վալերին ուսումը շարունակել է մայրաքաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանն ավարտել է 1995 թ., արդեն Շուշիի Խ. Աբովյանի անվ. միջնակարգում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1995-ի հունիսին, զորակոչվել է հայոց բանակ, մինչ այդ ընդունվել էր Շուշիի պետական հումանիտար քոլեջ, որն ավարտել է թատերական արվեստ մասնագիտությամբ, 1999-ին: Սակայն ազատամարտիկի որդին, Մեծ հայրենականի հերոսի թոռը մնում է հայոց բանակում՝ 1996-ի վերջին ստանալով լեյտենանտի զինվորական կոչում: Շուտով նշանակվում է զորամասի դասակի հրամանատար: Ընթացքում սովորել է ՀՀ ՊՆ հրամանատարական ուսումնական կենտրոնում եւ, ավարտելով դասընթացները 1998-ի սեպտեմբերին, նշանակվել հրետանային ստորաբաժանման հրամանատար: 2002 թ. տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ն զորամաս՝ դասակի հրամանատար: 2006-ի հուլիսին արդեն դիվիզիոնի մարտկոցի հրամանատար էր: 2009 թ. հուլիսին ավարտել է ՀՀ ՊՆ  Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հրետանային դիվիզիոնի շտաբի պետի մասնագիտական դասընթացները: 2010 թ. զորացրվել է: Այնուհետեւ զբաղվել է տարբեր ոլորտներում: 2013-2017 թթ. տնօրինել է մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող «Սարգսյան իմպորտ» ՍՊ ընկերությունը: Ամուսնացել է 1984-ին ծնված Լիլիթ Հարությունյանի հետ: Ունեն դուստր՝ Վանեսա Սարգսյանը (ծնված՝ 2002 թ.), ուսանողուհի է: 3 որդիներից դպրոցական Էմիլը 8 տարեկան է, Դանիելը՝ 6, Արեգը ծնվել է 2022-ին:

2017 թ. ընտանիքով տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղ եւ այնտեղից հեռացել 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թշնամին մտավ Քաշաթաղի հարավային թեւ: Փակահան համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանը գովեստով է խոսում Վալերիի ու նրա ընտանիքի մասին: 3 տարիների ընթացքում գյուղում զբաղվել են գյուղատնտեսությամբ, հիմնել այգի, բանջարանոց: Աջակցել են համայնքի զարգացմանը: Բացի զինվորական գործից, գյուղատնտեսությունից, տիրապետում էր նաեւ համակարգչի, ռուսերենին՝ գերազանց, անգլերենին՝ բավարար: 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին եղել է աշխարհազորայինների շարքերում, օգնել գյուղի բնակչությանը տարհանվելու գործում։ Ինչպես ինքն է ասել զոհվելուց օրեր առաջ, շատ էր սիրում իր ընտանիքը, որն է հայրենիքի մի մասնիկը: Եվ այդ սերը նրան նորից բանակ էր տարել. 2021-ից ծառայում էր Գորիսի Ն զորամասում՝ հրետանային մարտկոցի դասակի հրամանատար: Նահատակվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին ԱԹՍ-ի հարվածից՝ Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս:

Թեգեր: հերոսպատերազմՔաշաթաղ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կառուցենք Հրազդանի հիդրոակումլացիոն էլեկտրակայանը

Կառուցենք Հրազդանի հիդրոակումլացիոն էլեկտրակայանը

Երբ որ բացվին դռներն հուսո…

Երբ որ բացվին դռներն հուսո…

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist