Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում տեղադրվում են արեւային վահանակներ

Հոկտեմբերի 5, 2022
Սոցիում
Արցախում տեղադրվում են արեւային վահանակներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետությունում էներգետիկայի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի արեւային էներգիայի օգտագործումը: «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել Մարտակերտի եւ Մարտունու շրաջանների Չլդրան, Աշան եւ Հաղորտի համայնքներում: Այստեղ անասնաֆերմաներում տեղադրվել են արեւային ֆոտովոլտային վահանակներ, որոնք հնարավորություն կտան արտադրելու էլեկտրական էներգիա եւ լուծելու էներգետիկ որոշ հարցեր:

2 ԿՎտ գումարային հզորությամբ արեւային վահանակները տարեկան կարող են արտադրել մինչեւ երեք հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա, որն այնքան անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար: «Shtigen Group»-ի տրամադրած 12 արեւային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց: Ծրագիրը կյանքի կոչվեց «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում: «Արեւածագ Արցախում» նախագծի նպատակն է` արեւային էներգիան օգտագործելով Արցախում հաստատել էներգետիկ անկախություն: 

«Արեւածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլին: «Shtigen Group»-ն արեւային ջրատաքացուցիչները տրամադրել եւ տեղադրել է անվճար: Արցախ են գործուղվել մասնագետներ: Շահառուների ցուցակը կազմվել է՝    առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին: Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան:

Արցախի Խաչեն գյուղում տեղադրվել է 3 ԿՎտ հզորությամբ արեւային կայան: Այն հնարավորություն կտա տարեկան արտադրել մինչեւ 5 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա եւ լուծել բազմաթիվ հարցեր: Խաչենը գյուղական համայնք է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 21 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորության վրա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ: 2010 թ. դրությամբ գյուղում ապրում էր 334 մարդ:

Անհրաժեշտ է զարգացնել հաջողությունը: Արեւային կայանների օգտագործումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Արցախի տնտեսության հետագա զարգացման գործում: Հնարավոր է գտնվեն գործարարներ կամ բարեգործական կազմակերպություններ, որոնք կարող են նպաստել հարցի արագընթաց տեմպերով զարգացմանը: Հարկ է նշել, որ մինչեւ 1920 թ. Արցախում առաջին էլեկտրակայանը եղել է Շուշի քաղաքի մոտ եւ ունեցել է 10 ԿՎտ հզորություն: Հիշեցնենք, որ 2023-ին լրանում է Ստեփանակերտ քաղաքի էներգետիկայի 100-ամյակը:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist