Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գիտնականը հանուն Սեւանա լճի հարատեւման

Սեւանա լճի մասին գրքերի շնորհանդես՝ նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի հիշատակին

Հոկտեմբերի 7, 2022
Սոցիում
Գիտնականը հանուն Սեւանա լճի հարատեւման
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
307
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում օրեր առաջ նշվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակը: Հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի ունեցավ գիտնականի «Սեւանա լճի բնական պաշարների պահպանման եւ վերականգնման գիտական հիմքերը» աշխատության վերահրատարակված եւ Ավիկ Իսահակյանի «Սեւանա կղզի…» հուշապատում գրքերի շնորհանդեսը։

Գիտական աշխատության առաջին հատվածում ներկայացված է Հովհաննիսյանի «Սեւանա լիճը երեկ, այսօր …» գիրքը, որը ներառում է 1930-1990 թթ. ժամանակահատվածում Սեւանի հիդրոկենսաբանական կայանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունների արդյունքների ամփոփումը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ի. Դ. Պապանինի անվան Ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի տնօրենի տեղակալ, կ. գ. դ. Յուրի Գերասիմովը նախաբանում ընդգծել է, որ Սեւանա լճի բնական պաշարների հարցով հայ-ռուսական համագործակցությունն ուղղված է Հայաստանի եւ Ռուսաստանի բնական հարստությունների պահպանմանն ու ավելացմանը, էկոլոգիական վիճակի բարելավմանը։ Երկրորդ մասում ամփոփված են ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի աշխատակիցների՝ Սեւանա լճի ավազանում համատեղ հետազոտությունների ընդհանրական արդյունքները։ Աշխատության նպատակն է ցույց տալ Սեւանա լճի էկոհամակարգի ուսումնասիրման համալիր մոտեցման առավելությունը, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել լճի ավազանի ռացիոնալ օգտագործման եւ բնական ռեսուրսների վերականգնման անհրաժեշտության վրա։

Հովհաննիսյանի հետ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը աշխատել է տարբեր հանձնաժողովներում, համագործակցել որպես ինստիտուտների տնօրեններ։ Նրա բնորոշմամբ՝ գիտնականն «ակտիվ, պայծառ, հեռանկարային ծրագրեր ունեցող անձնավորություն էր»: Թեեւ ժամանակից շուտ հեռացավ կյանքից, սակայն կատարած գործն ու Սեւանին նվիրված գիրքն անմահացնում են հեղինակին: «ՀՀ»-ի հետ զրույցում Աշոտ Սաղյանն ընդգծեց, որ Սեւանը մեզ համար ռազմավարական նշանակության խնդիր է եղել, այսօր առավել եւս, երբ թշնամին ոտնձգություններ է կատարում այդ ուղղությամբ։ «Եթե Սեւանա լիճը դիտարկենք էկոլոգիական տեսանկյունից, ապա այն գտնվում է իր զարգացման վատ վիճակում։ Դա գալիս է նրանից, որ լուրջ գիտական ուշադրություն չի դարձվում Սեւանի խնդիրների, հիդրոէկոլոգիայի վրա։ Այստեղ լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ, եւ ակադեմիան պետք է իր գործը կատարի»,- ասաց նա։ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2021-ին ՌԴ գիտությունների ակադեմիայի հետ ճանապարհային քարտեզ են ստորագրել, քննարկումների ժամանակ ռուսական կողմից որպես գլխավոր հարցերից մեկը նշվել է Սեւանի հիդրոէկոլոգիական վիճակի եւ Բայկալի մասով հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ տարիների ընթացքում սկսել են ավելի գնահատել Հովհաննիսյանի դերը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն էլ հավելեց, որ նրա կատարած մեծ գործի պտուղները քաղում ենք մինչ օրս։ «Դա ոչ միայն նրա գիրքն է, այլեւ Հարավային կենտրոնի հետ սերտ համագործակցությունը, որի սկիզբը դրել է Ռաֆայել Հովհաննիսյանը։ Նախատեսում ենք իրենց պատրաստած սարքավորումներն օգտագործել նաեւ Հայաստանում՝ Սեւանում եւ այլ ջրամբարներում քիմիական եւ կենսաբանական տարբեր միացությունների կազմ հետազոտելու համար»,- ասաց Աղայանը: Ռաֆայել Հովհաննիսյանի դուստրը՝ Լուսինե Համբարյանը, շնորհակալություն հայտնեց գրքի վերահրատարակման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր մասնակիցներին, որի գաղափարը ծնվեց 2019-ին, երբ մասնակցում էր Հարավային գիտական կենտրոնում անցկացվող միջազգային գիտաժողովին։ Այդտեղ ներկայացվում էին ջրային ռեսուրսներին վերաբերող գլոբալ փոփոխություններն ու խնդիրները: «Հարավային գիտական կենտրոնի հետ մեր կապերը շատ սերտ են, եւ նոր գործիքները, որոնք առաջարկում են լճի ուսումնասիրությունների համար, թույլ կտան մեկ քայլ առաջ գնալ Սեւանա լճի մոդելի հետ կապված: Իմ հայրը շատ էր շահագրգռված այդ գաղափարով եւ ուզում էր, որ Սեւանա լճի մոդելը պարտադիր ստեղծված լինի»,- ասաց նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Արարատ Գոմցյանի գնահատմամբ՝ աշխատությունը բովանդակությամբ, գործնական նշանակությամբ արդիական է եւ տասնամյակներ շարունակ կմնա Սեւանի խնդիրն ուսումնասիրողների, բուհական, գիտական, գործնական աշխատողների սեղանի գիրքը։ «Կարեւոր է ժամանակը. այս ծանր օրերին որքան շատ հանրօգուտ գործեր արվեն, այնքան լավ,- ընդգծեց նա, ապա շարունակեց,- Հայաստանի եւ Ռուսաստանի համար ներկա բարդ եւ ծանր ժամանակահատվածում չափազանց կարեւոր է, որ երկու պետությունների գիտնականներն անդրադառնում են նման լուրջ եւ արժեքավոր աշխատության վերահրատարակմանը, նման գիտնականի գիտական ժառանգությանը»։ Գոմցյանն անդրադարձավ այն հայ գիտնականներին, որոնց ավանդը մեծ է ոչ միայն հայրենական, այլեւ ուրիշ երկրների գիտության զարգացման հարցում, միաժամանակ քիչ չեն օտարազգի գիտնականները, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի գիտության զարգացման մեջ։ Գրքի վերահրատարակման հարցում մեծ է Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Գենադի Մատիշովի ներդրումը։ «Այս գիրքը դարձավ նաեւ հայ-ռուսական համագործակցության լավագույն օրինակներից մեկը։ Եթե Ռուսաստանի գիտական հասարակությունը, որի համար կենսաբանությունը, բնության պահպանությունը առաջնային դեր ունեն, ժամանակ եւ ֆինանսական միջոցներ են հատկացրել Հովհաննիսյանի գրքի վերահրատարակման համար, դա փաստում է, որ աշխատանքը ծանրակշիռ է Ռուսաստանի գիտական շրջանակների համար»,- ասաց նա «ՀՀ»-ի հետ զրույցում։

Ռաֆայել Հովհաննիսյանի մասին իրենց հուշերով կիսվեցին ակադեմիկոսներ Սերգեյ Մովսիսյանը եւ Վիլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը: Վերջինս առաջարկեց արժեքավոր աշխատությունը թարգմանել նաեւ անգլերեն։ Գրականագետ Ավիկ Իսահակյանը բարձր գնահատեց Հովհաննիսյանի գիտական գործունեությունն ու ավանդը Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման գործում: «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ իրենց կյանքի կոչումով Սեւանի սիրահարներ են: Սեւանի զավակ ու որդի է եղել Ավետիք Իսահակյանը, որը չի դիտել Սեւանը որպես բնության երեւույթ, աշխարհագրական երեւույթ, այլ դիտել է որպես կենդանի էակ»,- ասաց նա:

Ռաֆայել Հովհաննիսյանը (1940-2011) գիտական աշխատանքը համատեղել է մանկավարժական, հասարակական աշխատանքների հետ։ 1973-2006 թթ. նա ղեկավարել է ՀՀ Սեւանի ջրակենսաբանական կայանի աշխատանքները՝ նվիրվելով Սեւանի խնդրի լուծման գործին։ Նրա նախաձեռնությամբ կայանում կազմակերպվել են հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, էկոլոգիական ֆիզիոլոգիայի, փորձարարական էկոլոգիայի լաբորատորիաներ, զարգացել են գիտական ֆունկցիոնալ հիդրոէկոլոգիայի, պրոդուկցիոն հիդրոկենսաբանության նոր ուղղություններ, կիրառվել նորագույն մեթոդներ եւ մոտեցումներ։ Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Սեւանի ջրակենսաբանական կայանը 1990 թ. վերակազմավորվել է որպես ՀՀ ԳԱԱ  հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտ։

Գիտական մեծ ավանդ է Հովհաննիսյանի՝ «Սեւանա լճի անթրոպոգեն աղտոտման եւ դրա բացասական հետեւանքները կանխելու ուղիները» թեմայով դոկտորական ատենախոսությունը, որը նա պաշտպանել է 1988 թ. Մոսկվայի պետական համալսարանում։ «Այն միակ ամփոփ աշխատությունն է, որն ընդգրկում է ոչ միայն Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանին վերաբերող բազմամյա ուսումնասիրության արդյունքները, այլեւ գիտական վերլուծությամբ ցույց է տալիս Սեւանի հիմնահարցի լուծման հնարավոր լավագույն տարբերակները՝ օգտագործելով ժամանակակից մաթեմատիկական լուծումները, առաջադրելով կենսածին տարրերի ներհոսքը կարգավորելու ճանապարհով լճի էկոլոգիական վիճակի վերականգնման ինքնատիպ մոդել»,- նշեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։ Հիդրոէկոլոգիական ցուցանիշների հիման վրա նրա ղեկավարությամբ կատարվել է ջրի որակի ռետրոսպեկտիվ վերլուծություն, որը կարեւոր նշանակություն ունի խոշոր հիդրոէկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատման եւ կանխագուշակման համար։ Ստացված գիտական հետազոտության արդյունքներն օգտագործվել են Սեւանա լճի ավազանի բնապահպանական միջոցառումների մշակման ժամանակ։

Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են նաեւ հանրապետության մյուս խոշոր հիդրոէկոհամակարգերի՝ Սեւ քարի, Ակնալճի, Ապարանի, Կեչուտի, Մանթաշի ջրամբարների եւ Հայաստանի խոշոր գետերի էկոլոգիական վիճակի հետազոտություն եւ գնահատում։ Մտահոգվելով Սեւանա լճի ճակատագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի աշխատակիցները ձեռնամուխ են եղել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի նախագծի ստեղծմանը, որի առանցքային խնդիրը լճի ջրի դրական հաշվեկշռի ապահովումն էր։ Օրենքն ընդունվել է 2001-ին։ ՌԴ իր գործընկերների աջակցությամբ Ռաֆայել Հովհաննիսյանը հիմնավորել է լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը եւ ՀՀ ԳԱԱ Սեւանի փորձագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պայքարում էր լճի ջրային եւ ձկնային ռեսուրսների պահպանման եւ արդյունավետ օգտագործման համար։

Նա 125 գիտական աշխատության հեղինակ է, ներառյալ իր երկու մենագրությունները, որոնց գիտական ուղղվածությունը էկոլոգիական գործընթացների հետազոտման ֆունկցիոնալ մոտեցում է։

Թեգեր: Սեւան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մեր բոլորի միասնական Հայրենիքը Երկնային Արքայությունն է

Երբ ուժ ես առնում հայրենի հողից

Երբ ուժ ես առնում հայրենի հողից

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist