Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«…Մահ իմացյալ անմահություն»-ը «ֆասթ ֆուդին» չի վերաբերում

Հոկտեմբերի 21, 2022
Սոցիում
«…Մահ իմացյալ անմահություն»-ը «ֆասթ ֆուդին» չի վերաբերում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակակից հասարակությունը գերադասում է ամեն ինչի այսպես ասած «ֆասթ ֆուդը»՝ «արագ սնունդը», գերադասում է ուտելիս, մտածելիս, խոսելիս, ընտրելիս…

Մասնագետ ու ոչ մասնագետ հազար անգամ են ասել ու լսել, կարդացել ու նաեւ իրար փոխանցել, թե՝ «ֆասթ ֆուդ» ասվածը վնաս է՝ մի՛ կերեք կամ մի՛ չարաշահեք… Բայց ինչպես ծխելու պարագայում է, այս դեպքում եւս, հասկանալով, գիտակցելով, կարդալով, որ վը-նաս է, ուտում ենք: Երեւի մտածում ենք, թե երբ որ Եղիշեն 5-րդ դարում ասում էր՝ «մահ իմացյալ անմահություն է», դա վերաբերում է նաեւ «ֆասթ ֆուդ» ուտելուն:

Բայց «ֆասթ ֆուդը» ոչ միայն առողջությանն է վերաբերում. նախեւառաջ այն բիզնես է: Բացի այդ, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ ուտել, ինչպես ուտել կամ նույնիսկ ումով ուտել, ինչպես ժամանակին իր կուսակցության մասին սիրում էր ասել մեր քաղաքական գործիչներից մեկը: Ի դեպ, քաղաքական եւ իրական «ֆասթ ֆուդի» բառացի համատեղման օրինակներից մեկը 1997 թ. թողարկված հայտնի պիցցերիաների ցանցի գովազդն է, որում նկարահանվել է ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը. նրա մասնակցության վճարը կազմել է 160 հազար դոլար…

Երբ «ֆասթ ֆուդը» այլակերպվում է եւ դառնում գործունեության ուղենիշ, այստեղ արդեն սպառնալիքը դառնում է ավելի քան ակնհայտ: Մանավանդ որ «ֆասթ ֆուդը» համեմատաբար կամ նույնիսկ անհամեմատ էժան է, գրեթե բոլորին հասանելի ու արագ հագեցնող, այսինքն՝ արագ արդյունք է տալիս, նույնիսկ եթե այդ արդյունքը կարճ ժամանակ հետո անհետացող թանաքի նման կարող է չքանալ կամ վերածվել առնվազն վնասակար նյութի…

Ժողովրդական հայտնի խոսք է՝ «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»: Սիրում ենք սա կրկնել, ընդգծել, որ ժողովուրդն իմաստուն է, եւ հաճախ անում ենք հակառակը: Ընդ որում՝ եթե դա մեկ անգամ լինի, գուցե թե ներելի է: Բայց արդեն սովորույթ ու սովորական է դարձել կտրել, հետո միայն սկսել կտրածը յոթ անգամ չափել ու այնուհետեւ ճարահատյալ անցնել… կարկատելու: Պատճառը հենց «ֆասթ ֆուդի» հոգեբանությունն է՝ ամեն ինչ արագ անել ու հետո միայն  սկսել մտածել հետեւանքի մասին: Օրինակ՝ արագ ինտերնետը լավ բան է, բայց բոլորովին էլ լավ բան չէ այդ արագությամբ հիմարություններ անելը… Արագ մտածելը լավ բան է, բայց ավելի հաճախ այսօր ստացվում է այնպես, որ արագ մտածելու արդյունքում որակը եւ հետեւանքը մղվում են երկրորդ պլան: Հատկապես 21-րդ դարի խելահեղ արագության ժամանակներում, երբ բոլորը ձգտում են իրարից առաջ ընկնել, հաճախ է լինում այնպես, ինչպես Ռուսաստանի նախկին վարչապետներից Վիկտոր Չեռնոմիրդինն էր ասում՝ ցանկանում էինք հնարավորինս լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Այդ «ինչպես միշտը» միշտ չէ, որ լավն է, եթե չասենք՝ ավելի հաճախ հակառակը: Սա վերաբերում է ինչպես որեւէ երկրի ներքին կյանքին կամ արտաքին քաղաքականությանը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրադարձություններին:

Կարեւոր չէ, թե «ֆասթ ֆուդ» ասվածը որ երկրում է ծնվել կամ որտեղ է ավելի շատ տարածված: Այսօր այն տարածում ունի ամբողջ աշխարհի բոլոր մասերում՝ միգուցե բաղադրիչների որոշ տարբերությամբ կամ համադրությամբ, սակայն բովանդակությունը նույնն է, բովանդակություն թե՛ որպես սնունդ, թե՛ որպես քաղաքական տարր կամ հասարակական մտածողություն:

Բայց, ինչպես բազմիցս է ասվել, եթե այլ երկրներ կամ ժողովուրդներ ուզում են կամ կարող են իրենց նման «շքեղություն» թույլ տալ եւ ամեն ինչում առաջնորդվել «ֆասթ ֆուդի» հոգեբանությամբ, մեր պարագայում դա իսկապես շքեղություն է: Հայաստանում ամեն քայլափոխի արագ սննդի կետեր կան, էլի կբացվեն ու թող բացվեն՝ պահպանելով սանիտարահիգիենիկ եւ օրենքով նախատեսված մյուս նորմերը: Բայց երբ խոսքը վերաբերում է փոխաբերական իմաստով «ֆասթ ֆուդին»՝ այն տարածելով այլ ոլորտների վրա, այստեղ անհատի եւ ազգի հոգեբանությանը, մտածողությանը եւ բարոյականությանը վնասելու լուրջ վտանգ կա:

«Ֆասթ ֆուդի» մտածողության պատճառով հասարակության մեջ լուրջ, խորհելու տեղիք տվող խոսքն արժեզրկվում է: «Ֆասթ ֆուդի» հոգեբանության պատճառով հասարակության մեջ արմատավորվում է ամեն ինչից միանգամից ու արագ օգուտ քաղելու մոլուցքը, որի համար մարդը պատրաստ է հատել բոլոր սահմանները: «Ֆասթ ֆուդին» նախապատվություն տալու պատճառով հասարակությունը սպասում է միայն կարճաժամկետ կամ կարճ ժամանակում արդյունք ապահովող գործողությունների՝ մոռանալով, որ ամեն ինչ չէ, որ արագ է հնարավոր անել, ամեն ինչ չէ, որ արագության դեպքում ցանկալի արդյունք է տալիս: Վանո Սիրադեղյանն ասում էր, որ «Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը», «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է»: Իսկ մանրամասն սիրելու համար հանդարտ ընթացք է պետք… Մենք փորձում ենք փոքր տարածության մեջ մեծ, նույնիսկ մեծագույն արագություն զարգացնել ու հայտնվում  ենք նպատակի, մտադրության, ցանկության եւ, որ ամենասարսափելին է, բարոյականության տարածքի սահմաններից դուրս…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ժողովուրդսնունդ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Էրազմ Ռոտերդամցի. «Խաղաղության գանգատը»

Էրազմ Ռոտերդամցի. «Խաղաղության գանգատը»

Նա մատը դրել էր կյանքի զարկերակին

Նա մատը դրել էր կյանքի զարկերակին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist