Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեր հայրենիքի ապավենը նախեւառաջ ինքներս ենք լինելու…»

Երբ պապական խոսքն է դառնում ապրելու, գործելու սկզբունք

Նոյեմբերի 4, 2022
Սոցիում
«Մեր հայրենիքի ապավենը նախեւառաջ ինքներս ենք լինելու…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ Երեւանում ավարտված Համաշխարհային հայկական համաժողովին հրավիրված հարյուրավոր հայերի թվում էր նաեւ Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքից ժամանած, «Հայկական ազգային համակարգ» կազմակերպության համահիմնադիր Անրի Մարտիրոսյանը՝ ազգանվեր մի հայորդի՝ ծնունդով գյումրեցի: Նա նախ իր տպավորությունները կիսեց կայացած միջոցառումից.

-Սա լավ առիթ էր՝ մոտիկից ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներում հաստատված մեր բազմաթիվ հայրենակիցների հետ, մարդկանց, ում համար առաջնային է բարդ ու դժվարին ժամանակներ ապրող ամենայն հայոց հայրենիքը: Շփվեցինք այլեւայլ կազմակերպությունների ղեկավար անձանց հետ, հասկացանք, որ մեր բոլորի տեսլականը նույնն է: Խոսեցինք անելիքներից ու համագործակցության տարբերակների շուրջ: Արդեն պայմանավորվածություններ ունենք Ֆրանսիայի, Բելգիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ մեր՝ Սարատովի համայնքների միջեւ: Ափսոսանքով պիտի ասեմ, որ ծանոթության այս հարթակը շատ ավելի վաղ պիտի մեզ այստեղ բերած լիներ՝ համատեղելու սփյուռքահայության ու մայր հայրենիքի ներուժը: Մենք ոչ մի երկրի վրա չպետք է մեր հույսը դնենք, չսպասենք ոչ Ռուսաստանին, ոչ Ֆրանսիային, ոչ Ամերիկային: Սփյուռքն է այն ապավենը, այն հարստությունը, որն ունի Հայաստանը: Պարզապես վստահության խնդիր կա, որը պարտավոր ենք համատեղ ջանքերով հաղթահարել եւ հասկանալ, որ հարատեւման ուրիշ ելք ու ճանապարհ չունենք: Մեր նախանշած համագործակցությունը հեռու է քաղաքականությունից, կուսակցականությունից, տարատեսակ իզմերից: Մեր անելիքը լինելու է հանուն ազգի ու հանուն հայրենիքի:

-Դուք «Հայկական ազգային համակարգի» համահիմնադիրներից մեկն եք: Խնդրում եմ ներկայացնել կազմակերպության գործունեության շրջանակները…

-Նախ ասեմ, որ մեր կազմակերպության գաղափարախոսության առանցքում հայրենասիրությունն ու հնարավորությունների սահմաններում մեր երկրին ու ազգին օգնել-սատարելն է: Կազմակերպությունն ստեղծվել է տարիներ առաջ՝ 2016-ին: Քառօրյա պատերազմից հետո ենթադրում էինք, որ նոր ու ավելի դաժան պատերազմ է լինելու: Եվ նախապատրաստվում էինք, ինչ-ինչ ձեռնարկումներ անում՝ համագործակցելով Հայաստանի պաշտպանական կառույցների հետ. ուղարկում էինք լեռնային տեղանքներում շարժունակ ոչ մեծ մեքենաներ, դիրքերին անհրաժեշտ տեսացիկներ, այլ սարքավորումներ: Այս ամենի նախաձեռնողն ու կոորդինացնողը «Հայկական ազգային համակարգի» նախագահն էր՝ Գնել Գրիգորյանը, ով նույնպես մասնակցում էր գագաթնաժողովին եւ այժմ գործնական հանդիպումներ է ունենում տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ պաշտպանության նախարարության ղեկավարների հետ: Ասեմ, որ հանդիպելու ենք ՀՀ ՊՆ նախարարի հետ:

-Նշեցիք, որ ներքին կանխազգացողությամբ ենթադրում էիք, որ լինելու է հերթական պատերազմը՝ բորենին նորից է ծարավելու արյան: Եվ եղավ…

-Երբ 2020-ին սկսվեց պատերազմը, մտածեցինք, որ օգնել է պետք մեր երկրին ոչ միայն ֆինանսապես կամ ինչ-ինչ սարքավորումների առաքումով, այլեւ՝ այնտեղ լինելով ու զենքը ձեռքներիս մարտնչելով: Մեր ու մոտակա քաղաքներից հավաքվեցին տասնյակ տղաներ, եւ հոկտեմբերի 3-ին արդեն հայրենիքում էինք: Եկողներիս մի մասն առաջնագծում էր, մի մասն էլ զբաղված էր մատակարարման գործողություններով: Մեր տղաներից մի քանիսը վերջինն են դուրս եկել բերդ-ամրոց քաղաք Շուշիից: Հրաշք էր, որ նրանք ողջ մնացին… Վիրավորներ ունեցանք, զոհեր՝ բարեբախտաբար, ոչ: Բացի այդ, հասկանում էինք, որ թշնամին վարում է նաեւ չափազանց ագրեսիվ հիբրիդային, ինֆորմացիոն պատերազմ մեր դեմ, եւ մեր ուժերով կազմակերպեցինք 10 հոգանոց խումբ, որն զբաղվեց տարբեր սոցիալական ցանցերում թշնամական տեղեկատվական սցենարների չեզոքացմամբ: Մենք հստակ պարզեցինք, որ ազերիները լոնդոնյան համարներով են կոորդինացնում իրենց գործողությունները՝ ուր գնան, որտեղ ում հետ հանդիպեն, ինչ քայլեր անեն: Ի դեպ, ազերիները նույնանման՝ հակահայ տեղեկատվություն տարածում էին նաեւ խաղաղ ժամանակ՝ ադրբեջանական համայնք ունեցող ռուսական խոշոր քաղաքներում: Դրանք հիմնականում հայերից ապրանքներ, մրգեր չվերցնելու նպատակով էին: Կարողացել ենք մեր հայրենակիցներին օգտակար լինել նաեւ նման խնդիրների դեպքում: Ասեմ, որ այստեղ՝ Երեւանում, նույնպես եղել ենք տարբեր կառույցներում՝ «Տիգրան Մեծ», «ՈՄԱ», «Ազատազեն». հիացած ենք հատկապես «Տիգրան Մեծով», որի հետ համագործակցում ենք, նրա ազգանվեր ու փորձառու դաստիարակներով՝ նրանց նմանները նախապատրաստում են հայրենապաշտպան, հզոր, հպարտություն ներշնչող սերունդ:

-Ձեր կազմակերպությունն ստեղծվել եւ գործում է Սարատովում: Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները ռուսաստանյան այլ շրջանների համայնքների հետ:

-Մենք՝ հատկապես երիտասարդներս, 2020-ից հետո հավաք կազմակերպեցինք մեր քաղաքում, որին մասնակցեցին շուրջ 30 ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր մարզերից: Որոշեցինք համատեղ միություն ստեղծել, սակայն կանոնադրությունը գրելուց, ներկայացնելուց հետո խնդիրներ առաջացան կառավարական մարմինների հետ՝ չգրանցեցին: Պատճառաբանությունն այն էր, որ ունենք «Ռուսաստանի հայերի միությունը»՝ մի կառույց, որն իրականում չի կարողանում ներկայացնել ողջ ռուսահայությանը: Սա խնդիր է, որը, կարծում ենք, պիտի լուծվի…

-Խոսենք ձեր համայնքից. որքա՞ն հայություն է ապրում, կա՞ն, արդյոք, հայապահպանման կրթօջախներ՝ դպրոցներ, մարզական, մշակութային կառույցներ:

-Սարատովի մարզում շուրջ 60 հազար հայություն է ապրում: Ունենք մշակույթի կենտրոն, կիրակնօրյա դպրոց, մարզասրահ, նորակառուց հայկական եկեղեցի: Գործում են մեր ազգային ավանդական երգուպարի, ըմբշամարտի խմբերը: Մեզ հետ գործակցում են Նիժնի Նովգորոդ եւ Չիտա քաղաքների մեր գործընկերները: Այս քաղաքներում նրանք կառուցում են «Արատտա» անվանումով մարզական կառույցներ, որպեսզի կարողանանք նաեւ դրանց շնորհիվ համախմբել մեր ուժերը: Սա, ինչ խոսք, լավ է: Սակայն, ցավոք, նշածս հայտնի պատճառով, մենք չենք կարողանում համայնքին հուզող օրախնդիր հարցերը ներկայացնել համապատասխան ատյաններին եւ լուծումներ ակնկալել: Այդպես է Ռուսաստանի հայկական տարբեր համայնքներում:

-Մեր զրույցը մոտենում է ավարտին…

-Մենք քաջ գիտակցում ենք մայր հայրենիքի առջեւ ծառացած վտանգավոր մարտահրավերները, որոնց դիմակայելու կոչված ենք ազգովի՝ անկախ ապրելու վայրից: Այսօր երկրում խժդժություններ սկսելը հավասար կլինի դավաճանության՝ թշնամին դրան է սպասում: Կուսակցական, գաղափարախոսական վեճերի, կռիվների, գզվռտոցների ժամանակը չէ. սա պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ, եթե հայրենիք ունի իր հոգում: Սահման, երկիր պահող մեր զինվորները չափազանց զգայուն են երկրի ներսում կատարվող իրադարձությունների հանդեպ: Պետք չէ նրանց թեւաթափ անել՝ ոգի ներշնչելու փոխարեն: Նրանց մեջ հիմա էլ շատ ընկերներ ունեմ, զրուցում եմ հետները: Ասում են՝ մենք ենք երկիր պահողը, մենք ենք վճռելու մեր հայրենիքի ճակատագիրը: Եվ նրանք ճիշտ են:

-Մեր նախազրույցում խոսեցիր պապիդ մասին…

-Ասեմ. իմ ապուպապերը ժամանակավորապես խլված հայրենիքից են՝ Սեբաստիայից, Մուշից, Վանից… Հիշում եմ՝ փոքր էի, երբ պապս ինձ, հորս, հորեղբորս տանում էր Գյումրիի «Ջարդի ձոր» կոչված տեղանքը եւ դառնությամբ ցույց տալիս. «Տեսեք, այստեղ հազարավոր հայեր են մորթվել ընդամենը տասը ասկյարների կողմից: Ինչո՞ւ են մորթվել, որովհետեւ ծունկի են իջել: Եթե ծունկի իջնես թեկուզ մեկ անգամ,- նայում էր ինձ,- իմացիր, ես քեզ կանիծեմ…»: Պապիս խոսքերն ինձ համար ապրելու, գործելու սկզբունք են եղել եւ կան այսօր…

Թեգեր: Անրի ՄարտիրոսյանԱրցախհերոսպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հրաշքն ու իրականությունը մոտեցնել միմյանց

Հրաշքն ու իրականությունը մոտեցնել միմյանց

Բնակելիների պատերն ի վեր «սողացող» ծխնելույզներ

Բնակելիների պատերն ի վեր «սողացող» ծխնելույզներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist