Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար

Հաջողությամբ ներդրվեց «Արհեստական բանականություն» դասընթացի 1-ին փուլը

Նոյեմբերի 4, 2022
Սոցիում
Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս տեղի ունեցավ «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի ավարտական առցանց միջոցառումը։ Դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ ի նպաստ Հայաստանում եւ Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի) կրթության զարգացման։ Այն բաղկացած է տեսադասերից, ունի հարուստ մուլտիմեդիա բովանդակություն՝ հագեցած էլեկտրոնային ուսուցման արդիական լուծումներով։

Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից՝ «Սինոփսիս» ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է «Սինոփսիս Արմենիայի» կրթական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանակության ոլորտի առաջատար փորձագետները։ Տեսադասերը ներդրվել են, եւ ուսուցումը կազմակերպվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) կրթական էլեկտրոնային հարթակում: Առցանց միջոցառման ընթացքում ամփոփվեցին ապրիլ-հուլիս ամիսներին իրականացված պիլոտային ծրագրի արդյունքները։

Կարեւորելով արհեստական բանականության նշանակությունն արդի ժամանակաշրջանում՝ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դր. Երվանդ Զօրեանն իր բացման խոսքում նշեց. «Այսօր կարեւոր է ոչ միայն արհեստական բանականության օգտագործող, այլեւ ստեղծող լինել, ինչի համար կրթություն է անհրաժեշտ: Մեր միտումը՝ վաղ տարիքից, ավագ դպրոցից սկսելն է»: Դր. Զօրեանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր կազմակերպություններին եւ Արցախի Հանրապետության կառավարությանը, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս ծրագիրը: «Մեր նպատակը Հայաստանի եւ Արցախի ամեն անկյուն, ամեն շրջան հասնելն է»,- ասաց նա:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ասաց. «ՀՎՀ-ի միջոցով առցանց կրթության ձեւաչափը մեզ համար հնարավորություն է՝ շրջանցելու մեր սահմանափակումները եւ մեկուսացված միջավայրը, եւ հասկանալու, որ համացանցի միջոցով հնարավոր է համայն հայության ներուժն օգտագործել Արցախի կրթական զարգացման համար»: Դիմելով երիտասարդներին՝ նա ասաց. «Այս ծրագիրը շատ կարեւոր հիմք է ձեզ համար ապագա մասնագիտություն ընտրելու հարցում եւ հայրենիքին ձեր նպաստը բերելու առումով»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց. «Պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնությունների, որոնք կնպաստեն դպրոցներում կրթության զարցագմանը, որակի բարելավմանը, նոր հմտություններ ու գիտելիքներ կփոխանցեն մեր երեխաներին»:

«Մի քանի տարի անց մեր երեխաները կաշխատեն այնպիսի մասնագիտություններով, որոնք այսօր գոյություն չունեն: Մեր բոլորիս պարտքն է այս երեխաներին պատրաստել վաղվա օրվան»,- ասաց Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ այս ծրագիրը տարբեր ընկերությունների, կազմակերպությունների եւ կառավարության արգասաբեր համագործակցության օրինակ է: «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը նշեց, որ այսպիսի դասընթացներ դպրոցականների համար շատ քիչ կան, եւ իրենց մշակած դասընթացը յուրօրինակ է, քանի որ հատուկ ստեղծվել է դպրոցականների համար: Նա հավելեց, որ երկրորդ մակարդակի դասերն արդեն պատրաստ են, եւ թիմն աշխատում է վերջին՝ երրորդ մակարդակի վրա:

Առցանց միջոցառման ընթացքում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտները ստացան ավարտական վկայականներ։ Նրանք կիսվեցին իրենց տպավորություններով եւ նշեցին, որ հիբրիդային՝ առցանց եւ առկա, ուսուցման շնորհիվ կարողացան միասին աշխատել եւ գտնել բարդ խնդիրների լուծումները: «Ուրախ եմ, որ հաղթահարել ենք այս փուլը, եւ հուսով եմ, որ կկարողանաք շարունակել 2-րդ փուլում»,- ասաց Յանա Հարությունյանը։

Մասնակիցներին ուղերձով դիմեցին նաեւ ՀՀ նախագահի խորհրդական, ԱՀ պետնախարարի խորհրդական, «ռեԱրմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը։

Թեգեր: Արցախկրթություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Աշոտ Նավասարդյանի հիշատակին

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist