Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 16, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչպես հաշվարկել գումարի չափը

2023 թ. ավանդի փոխհատուցման իրավունք կունենան մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնվածները

Նոյեմբերի 5, 2022
Սոցիում
Ինչպես հաշվարկել գումարի չափը
125
ԿԻՍՎԵԼ ԵՆ
12.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում 2023 թ. արդեն կարող են ստանալ մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։ Համենայնդեպս, այսպես է ըստ կառավարության՝ 2014 թ. ապրիլի 23-ի թիվ 460 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի, որն արդեն շրջանառվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։

Խնայբանկի ավանդների փոխհատուցման գումարի տրամադրման գործընթացը  նպաստառու ընտանիքում ընդգրկված անձանց համար իրականացվում էր «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով եւ կառավարության 2006 թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ  352-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Եվ համաձայն դրա՝ գործընթացի սկզբնական փուլում ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար որպես առաջնահերթ պայման սահմանվել էր  2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը: 2010 թ. պետբյուջեի մասին օրենքի եւ կառավարության 2010 թ. համապատասխան որոշման համաձայն՝ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված էր 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: 2013 թ. կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում էր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչեւ 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց: 2014 թ.  պետբյուջեի մասին օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված էր, որ 2014 թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում էր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` արդեն մինչեւ 1929 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

2014 թ. ապրիլի 23-ին կառավարությունն ընդունեց ավանդների տրամադրման կարգը եւ փոփոխություններ կատարեց 2006 թ. որոշման մեջ, որով հաստատված կարգի 4-րդ կետով նշվեցին հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ 2-րդ կետի համաձայն սահմանվեց, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, եւ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվեց մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց: Սահմանվեց նաեւ, որ եթե ավանդատուն մահացել է, ապա նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:

Նրանց, ում հասանելի էր ավանդների փոխհատուցման գումարի ստացումը, ծննդյան թվերը տարիների ընթացքում համապատասխանաբար փոխվեցին։ 2021 թ. արդեն ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք էին ձեռք բերել մինչեւ 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները, 2022 թ.՝ մինչեւ 1939 թ. ծնվածները, իսկ մյուս տարի արդեն՝ մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնվածները։

2022 թ. ավանդի փոխհատուցման իրավունք ունեին՝ 1. մինչեւ 1939 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 3. սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետռեգիստրում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

2023 թ. գումարի փոխհատուցումը կտրվի մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, նաեւ այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:

Ի դեպ, «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը։ Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք այս տարիների ընթացքում գործակիցները չե՞ն փոխվել։ Լրատվական բաժնի աշխատակիցը պարզաբանեց՝ ոչ, նույնն են մնացել։ Փոխհատուցման իրավունք ունեցող եւ հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը։

Այսպիսով՝ եթե ավանդի գումարի չափը խորհրդային ռուբլիով 1000-ից ոչ ավելի է, ապա տրամադրվող փոխհատուցման գումարը ՀՀ դրամով հաշվարկվում է՝ ավանդի գումար x 84։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)։ 3001-ից մինչեւ 5000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)։ 5001-ից մինչեւ 10000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)։ 10000-ից ավելի ռուբլին հաշվարկվում է՝ 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)։

Թեգեր: ավանդԽՍՀՄ
Կիսվել50Tweet31Կիսվել6
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պաշտոնական Թբիլիսին ձգտում է չսադրել Կրեմլին

Պաշտոնական Թբիլիսին ձգտում է չսադրել Կրեմլին

Ո՞վ կհաշտեցնի աշխարհաքաղաքական օդանավի «օդաչուներին»

Ո՞վ կհաշտեցնի աշխարհաքաղաքական օդանավի «օդաչուներին»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist