Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պաշտոնական Թբիլիսին ձգտում է չսադրել Կրեմլին

Բաց սահմանների քաղաքականությունն անվտանգության խնդիր է առաջացնում

Նոյեմբերի 5, 2022
Միջազգային
Պաշտոնական Թբիլիսին ձգտում է չսադրել Կրեմլին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետեւել, թե հետխորհրդային տարածքում ինչպես են վերաբերվում Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր առկա խնդիրների պատճառով որոշել են ժամանակավորապես կամ ընդմիշտ տեղափոխվել այլ պետություններ: Ամերիկյան «The Washington Post»-ն այս անգամ անդրադարձել է Վրաստանին՝ շեշտելով, որ ռուսներին տեղացիները բարեհաճ չեն վերաբերվում: Որոշ բարերում նրանց նույնիսկ ստիպում են թերթիկներ լրացնել, որում պետք է հաստատեն, որ դատապարտում են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:

Ըստ «The Washington Post»-ի՝ ողջ քաղաքում հազարավոր գրություններ «անիծում» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ռուսներին կոչ անում «տուն գնալ»: Շատ ռեստորանների սեփականատերեր ցուցադրաբար պլակատներ են փակցնում պատերին՝ Ուկրաինային աջակցության կոչերով: Ոմանք նույնիսկ «վստահելիության ապացույցներ» են պահանջում՝ հայտարարելով, որ ռուսների մուտքը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե նրանք նախ կդատապարտեն հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ Պուտինին դիկտատոր կանվանեն:

«Մենք պետք է համոզվենք, որ մեր բարում լվացած ուղեղներով ռուս իմպերիալիստներ չեն հայտնվի»,- նշված է «Daedana» բարի անկետայում:

Արդեն երկար ժամանակ հարյուր հազարավոր ռուսներ ձգտում են տեղափոխվել մոտակա երկրներ՝ արեւմտյան զանգվածային պատժամիջոցներից կամ հնարավոր նոր մոբիլիզացիայից խուսափելու համար: Վրաստանն ամենագրավիչ երկրներից է, որը հայտնի է իր մեղմ եղանակով, գինիով, սնունդով, գիշերային կյանքով հագեցած մայրաքաղաքով եւ, որ չափազանց կարեւոր է ժամանող ռուսների համար, առանց վիզայի մուտքի թույլտվությամբ:

Բայց Վրաստանը բախվել է ժամանողների հորձանքին, ինչին չի ձգտել եւ չգիտի, թե ինչպես վարվել դրա հետ: Դա 3.7 մլն բնակչությամբ խորհրդային նախկին հանրապետություն է, որն իր անկախ գոյության մեծ մասի ընթացքում փորձում է ազատվել Մոսկվայից եւ մերձենալ Արեւմուտքին: Իրադարձությունների ընթացքը հանգեցրեց Թբիլիսիի դեմ Մոսկվայի՝ 2008 թ. ձեռնարկած ռազմական գործողությանը: Այն անջնջելի հետք է թողել Վրաստանի վրա: Այժմ՝ երկար տարիներ հակառուսական կատաղի քաղաքականությունից հետո Թբիլիսին ձգտում է չսադրել Կրեմլին: Շատ վրացիներ ասում են, որ վերջին ամիսներին հասարակության մեջ գրգռվածություն ու շփոթություն կա, եւ իրենք ձգտում են հասկանալ, թե ռուսներն ինչպես կարող էին ռազմական գործողություններ իրականացնել իրենց երկրում ու 14 տարի հետո այն օգտագործել որպես ապաստարան:

«Մեզ զայրացնում է, որ նրանք մեզ ընտրեցին որպես սողանցք, որպես փախուստի միջոց»,- ամերիկյան լրատվամիջոցին ասել է 23-ամյա Քեթո Ուրուշաձեն, ով հիշում է, թե հարազատներն ինչպես են իրեն արթնացրել գիշերվա կեսին ու պատվիրել հավաքել իրերը թռչող ուղղաթիռների ձայների տակ…

Ռուսների մեծ մասի համար մուտքը ՌԴ-ին սահմանակից Եվրամիության անդամ երկրների տարածք արգելվում է: Կենտրոնական Ասիայի երկրները, առաջին հերթին՝ Ղազախստանը, առաջվա պես բաց են եւ ուրախությամբ ընդունում են ժամանողներին: «Այսպիսով՝ Ռուսաստանի բոլոր հարեւանների շարքում Վրաստանը համարվում է դրամատիկ փոխզիջումային տարբերակ. այս երկրում ռուսներն ավտոմատ կերպով իրավունք են ստանում մեկ տարի մնալ կյանքի գնով՝ ոչ բարեհաճ վերաբերմունքի ու տեղի բնակիչների դժգոհության պայմաններում»,- գրում է «The Washington Post»-ը:

Այնքան մեծ թվով մարդիկ են ժամանել Վրաստան, որ Թբիլիսիում տների վարձակալության արժեքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 80 տոկոսով: Հարեւան երկրում որոշ ռուսներ ասում են, որ փնտրում են իրենց համերկրացիներին պատկանող ձեռնարկություններ, փոքրիկ անկլավներ, որտեղ կարող են մնալ պակաս լարվածության մթնոլորտում:

«Այստեղ գտնվելը դժվար է»,- ասում է ռուսներից մեկը, ով եղբոր հետ նստած է նախկին խորհրդային ֆաբրիկայում, որը վերածվել է ընդհանուր աշխատանքային տարածքի՝ պատկերասրահներով, բարերով ու հանրակացարանով: Հարեւան բակում պատերին պլակատներ են փակցված, որոնցից մեկի վրա գրված է՝ «Ուկրաինան կհաղթի», իսկ մյուս տեքստը կոչ է անում նվիրատվություն անել Կիեւի համար: Ռուս եղբայրների խոսքերով, ովքեր մոբիլիզացիայի մեկնարկից անմիջապես հետո շտապ փախել են Ռուսաստանից, նրանք տանը շատ բան են թողել՝ ծնողներին, մեքենան, աշխատանքը, իսկ նրանցից մեկը՝ նաեւ ընկերուհուն:

«Մեր կառավարությունն արյունոտ դժոխք է ստեղծել,- «The Washington Post»-ին ասել է նրանցից մեկը:- Ես հասկանում եմ, թե ինչ են զգացել գերմանացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Չնայած Ռուսաստանից արտագաղթի առաջին ալիքը կազմում էին ինտելեկտուալները, ովքեր տրամադրված են Պուտինի դեմ, իսկ ոմանք նույնիսկ մասնակցել են Թբիլիսիում կայացած հակակրեմլյան բողոքներին, վրացիները կասկածում են, որ «նոր ալիքի» ներկայացուցիչները պակաս գաղափարական կլինեն: Շատ ռուսներ պարզապես չեն ցանկանում մեռնել այն պատերազմում, որը ճիշտ չեն համարում:

«Daedana» բարի 34-ամյա համասեփականատեր Դաթա Լափաուրին ասում է, որ ռուսները չպետք է ունենան արտոնություններ, որոնք նրանց կթույլատրեն խուսափել դժվարություններից ու անհարմարություններից: Ապրիլից բարի վարչակազմը ռուս այցելուներից պահանջում է թվային անկետա լրացնել՝ ճանաչելով իրենց կառավարության բազմաթիվ հանցագործությունները, որոնք թվարկված են երկար ցուցակում: Ինչպես նշում է Լափաուրին, կես տարվա ընթացքում այդ պայմաններն ընդունել են 2.5 հազար ռուսներ, ովքեր ցանկացել են մտնել բար եւ էլեկտրոնային պարային երաժշտություն լսել, ինչպես նաեւ խմիչք, այդ թվում՝ խաղողի տնային գինի պատվիրել: Բայց, ըստ նրա, մոտավորապես նույնքան այցելուներ էլ պարզապես շրջվել են ու հեռացել:

Օգոստոսին բարի կայքը DoS-գրոհի է ենթարկվել, իսկ «Google»-ում հազարավոր մեկնաբանություններ է ստացել դժգոհ այցելուներից, ովքեր բարին ամենացածր գնահատականն են տվել կամ սպառնացել են հաշվեհարդար տեսնել նրա հետ «Instagram»-ում: Մեկ ամիս անց այդ բար է այցելել ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով միլիոնավոր հետեւորդներ ունի սոցիալական ցանցերում: Սոբչակը երբեմն պաշտպանել է Պուտինին, երբեմն քննադատել նրան: Մուտքի մոտ նա Լափաուրիին խնդրել է բացատրել որոշումը, որով, որպես ազգ, նա առանձնացրել է ռուսներին: Լափաուրին նշել է 2008 թ. հակամարտության հետեւանքները, որի ընթացքում Վրաստանը լիովին կորցրել է վերահսկողությունը Կրեմլին աջակցած երկու տարածաշրջանների վրա:

-Որովհետեւ Վրաստանի տարածքի 20 տոկոսը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ,- ասել է նա:- Այդ ամենը կապված են:

-Բայց Վրաստանն ի՞նչ կապ ունի Ուկրաինայի հետ,- հարցրել է Սոբչակը:

-Իսկ դուք, ինչ է, ոչ մի կապ չե՞ք տեսնում,- հարցին հարցով է պատասխանել Լափաուրին:

Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում շատ բան կապված է 2008 թ. պատերազմի ու նրա ծանր հետեւանքների հետ:

Չնայած այն ամենին, ինչ Ռուսաստանը կորցրել է վերջին ութ ամսվա ընթացքում՝ ազդեցություն, տնտեսական դրություն, ռազմական տեխնիկա եւ զորք, դեռ բացառիկ լծակներ ունի՝ ազդելու Վրաստանի վրա: Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը «The Washington Post»-ի հետ զրույցում Հարավային Օսեթիան անվանել է «դամոկլյան սուր»՝ կախված երկրի վրա:

Վրաստանը դատապարտել է Կրեմլի գործողությունները, սակայն միեւնույն ժամանակ չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին: Ծանր քննարկումներից հետո Վրաստանի կառավարությունը որոշել է պահպանել երկիր առանց վիզայի մուտքի քաղաքականությունը, սակայն, ըստ տեղեկությունների, նաեւ արգելել է Պուտինի բարձրաստիճան քննադատների մուտքը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը պաշտպանում է «ազգային հետաքրքրությունները»: Բացի այն, որ Վրաստանը ցանկանում է խուսափել նոր հակամարտությունից, կախված է դրամական փոխանցումներից, որը փոխանցում են Ռուսաստանում աշխատող վրացիները, եւ նրա տուրիզմը սովորական ժամանակներում ծաղկել է ռուս զբոսաշրջիկների հաշվին:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ մենք պրագմատիկ ու զգույշ դիրքորոշում ունենք»,- ասել է խորհրդարանի անդամ Էկա Սեպաշվիլին, ով վերջերս դուրս է եկել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից:

Քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հիմնադրվել է մի օլիգարխի կողմից, ով իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում, երկիրը հեռացրել է Արեւմուտքից՝ փորձելով հարաբերությունները կարգավորել Պուտինի հետ: Նրանց խոսքերով՝ բաց սահմանների քաղաքականությունն անվտանգության խնդիր է առաջացնում: Պուտինը վերջնարդյունքում կարող է խնդիր ստեղծել Վրաստանում ռուս քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով: Ինչպես եւ Ուկրաինայի դեպքում, «Ռուսաստանը ցանկանում է փլուզել Վրաստանի պետականությունը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան-Շարժում ազատության համար» քաղաքական կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան:

Թեգեր: ՌուսաստանՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ո՞վ կհաշտեցնի աշխարհաքաղաքական օդանավի «օդաչուներին»

Ո՞վ կհաշտեցնի աշխարհաքաղաքական օդանավի «օդաչուներին»

Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը»

Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist